User Tag List

Էջ 3 5-ից ԱռաջինԱռաջին 12345 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 31 համարից մինչև 45 համարի արդյունքները՝ ընդհանուր 64 հատից

Թեմա: Խանդը և խանդող մարդիկ

  1. #31
    Ես աստղ չեմ ուզում Միքո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.11.2009
    Գրառումներ
    480
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Խանդը և խանդող մարդիկ

    Մեջբերում Yevuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Իմ կարծիքով չափավոր խանդը շատ հաճելի բան է, քանի որ այդ պահին զգում ես, որ այդ մարդու համար թանկ ես դու, իսկ երբ խանդը անցնում է իր չափերը, իհարկե, այն տհաճ է: Հիվանդագին խանդով տառապող մարդիկ, կարծում եմ, շատ անինքնավստահ են սեփական անձի նկատմամբ…
    Ես ինքս նման բան դեռ չեմ ապրել, ոնց որ Լուսաբերը ասաց դրա համար պետկ է սիրել, այլ ոչ թե սիրահարված լինել, բայց ինձ թվում է, որ ես էլ շատ խանդոտ կլինեմ…
    Իսկ ո՞րն են այդ չափերը: Հնարավոր է դա քո համար չափից շատ է, իսկ մեկ ուրիշի համար ոչ:

  2. #32
    Պատվավոր անդամ Yevuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.04.2008
    Հասցե
    Երևան
    Տարիք
    35
    Գրառումներ
    1,117
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Խանդը և խանդող մարդիկ

    Մեջբերում Wolfy-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ ո՞րն են այդ չափերը: Հնարավոր է դա քո համար չափից շատ է, իսկ մեկ ուրիշի համար ոչ:
    Երբ մարդը տեղի, անտեղի խանդում է, եթե պետկ է կարող եմ բազմաթիվ օրինակներ բերել… Ես «չափեր» շատ հարաբերական եմ ասել, թող ամեն մեկը իր համար սահմանի իր ցանկացած չափերը:

  3. #33
    Ես աստղ չեմ ուզում Միքո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.11.2009
    Գրառումներ
    480
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Խանդը և խանդող մարդիկ

    Մեջբերում Yevuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Երբ մարդը տեղի, անտեղի խանդում է, եթե պետկ է կարող եմ բազմաթիվ օրինակներ բերել… Ես «չափեր» շատ հարաբերական եմ ասել, թող ամեն մեկը իր համար սահմանի իր ցանկացած չափերը:
    կարող ես բացատրել տեղի խանդը ո՞րն է:

  4. #34
    Պատվավոր անդամ Yevuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.04.2008
    Հասցե
    Երևան
    Տարիք
    35
    Գրառումներ
    1,117
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Խանդը և խանդող մարդիկ

    Մեջբերում Wolfy-ի խոսքերից Նայել գրառումը
    կարող ես բացատրել տեղի խանդը ո՞րն է:
    Այսինքն, երբ խանդելու պատճառ կա Էլի հարցե՞ր

  5. #35
    insidious VisTolog-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2007
    Հասցե
    Էլի հին տները
    Գրառումներ
    8,294
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Խանդը և խանդող մարդիկ

    Մեջբերում Yevuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Այսինքն, երբ խանդելու պատճառ կա Էլի հարցե՞ր
    Իմ համար կարա ընկերուհուս` ուրիշի հետ հեռախոսով խոսալը խանդի պատճառ լինի, մյուսի համար, երբ իր ընկերուհին հեռախոսնա մաքրում..
    Վերջին խմբագրող՝ VisTolog: 26.11.2009, 22:27:


  6. #36
    Մշտական անդամ lili-4-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.01.2007
    Գրառումներ
    484
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Խանդը և խանդող մարդիկ

    Մեջբերում Դատարկություն-ի խոսքերից Նայել գրառումը
    Նախ բերենք ասենք ինչ է խանդը: Խանդը դա ավելի շատ ինչ որ բան կորցնելու վախն է: Իսկ ի՞նչն ենք մենք վախենում կորցնել: Այն ինչ սիրում ենք, այն ինչը թանկ է մեր համար ու համարվում է մեր կյանքի մի հատվածը: Եթե ինչ - որ մարդ չի վախենում, ինչ- որ բան կորցնել, կարելի է արդյո՞ք ասել, որ մարդը սիրում է այդ: Իհարկե ոչ: Ուրեմն խանդը էդքան էլ վատը չէ, ինչու՞ չխանդել եթե սիրում ես, եթե համարում ես, որ այդ անձի կամ իրի կորուստը քո կյանքի հատվածի, հնարավոր է նաև քո ամբողջ կյանքի կորուստն է: Իհարկե սա չի վերաբերում մոլի խանդին, բայց ախր խանդը ենթադրում է ուշադրություն, իսկ առանց ուշադրության ձեզնից ո՞վ կարող է սիրել ու սիրված լինել: Անհասկանալի է նաև ձեր բացասաբար վերաբերմունքը: Նախ ես չեմ հավատում, որ այսպես ասած “չխանդողները” չեն խանդել: Մարդիկ խանդում են նույնիսկ ամենամանր բանին` երբ ձեզնից ինչ- որ թանկ իր են ուզում /մտածեք արդյոք ձեր զգեստը, օծանելիքը, հեռախոսը, ժամացույցը և այլն/ ինչ որ մեկին տալուց երբեմն վախ չեք զգացել, որ այդ մարդը կփչացնի, ճիշտ չի օգտագործի՞: Սրան նման է նաև անձի հանդեպ խանդը: Այնուամենայնիվ, ամեն բան ինչպես խանդը չափի մեջ է գեղեցիկ, բայց իմ կարծիքով խանդը միջանձնային հարաբերությունների կարևոր գործոն է ու դա թեև մեծ մասդ ցույց չեք տա, բայց բոլորդ էլ ցանկանում եք գոնե մի փոքր:
    Չմոռանանք նաև որ սիրահարվածությունը ինչ որ սեփականության ցանկություն ա պարունակում:
    Սա իմ կարծիքն է
    Լրիվ համամիտ եմ, կորցնելու վախն է ծնում խանդ, բայց պետք է կարողանալ այդ ներքին վախը քո հարազատ անձի համար չդաչրձնել պարզապես պատիժ:Ահավոր տհաճ է, երբ գիտակցում ես, որ քո ամեն մի քայլը կարող է խանդի առիթ դառնալ ու դու ակամա սկսում ես ակամա ամեն արարքիդ համար նախնական բացտրություն ունենալ, հավաստիացնել քո <անմեղ> լինելը:Խանդեք, բայց մի <խեղդեք >ձեր սիրելիին ձեր վախով: Նման դեպքում և խադողի համար է անտանելի և խանդվողի:
    Ես ավելին եմ եղել քան դու կարծում էիր...
    Ո՜նց կուզեի, որ դու էլ ավելին լինեիր, քան կայիր....

  7. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


  8. #37
    Անհաղթի քուրիկ :) Ariadna-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.07.2007
    Հասցե
    Երկրի վրա
    Գրառումներ
    2,023
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Խանդը և խանդող մարդիկ

    Ամեն դեպքում, կարծում եմ, խանդը ինքնավստահության տեղին կամ անտեղի բացակայության արդյունք է։ Ես խանդում եմ միայն այն դեպքում, երբ 100% վստահ չեմ, որ դիմացինս ինձ սիրում է։ Սառը դատելիս, մտածում եմ, որ եթե գիտես չի սիրում, առավել ևս պետք չէ խանդել, քանի որ էդ դեպքում հեչ պետք չի, որ էդ մարդը կողքիդ լինի, բայց միևնույն ժամանակ գիտեմ, որ դա անհնար է, ամեն դեպքում, ինչ որ մի էտապում երևի թե պետք է պայքարել էդ սերը վերադարձնելու կամ էլ շահելու համար, եթե դու դեռ կամ արդեն սիրում ես։
    Միևնույն ժամանակ ահավոր ծանր եմ տանում, երբ ինձ են խանդում, միգուցե սկզբնական էտապում դա հաճելի է, բայց երբ երկարում է, դառնում է անտանելի, մանավանդ, եթե դու իրականում սիրում ես ու հավատարիմ ես, դիմացինիդ խանդը նույնիսկ վիրավորական է լինում։
    When life gives you lemons, make lemonade

  9. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    min-mak (08.12.2010), Yevuk (27.11.2009), Կաթիլ (27.11.2009), Ուլուանա (27.11.2009)

  10. #38
    Պատվավոր անդամ Katka-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.07.2008
    Գրառումներ
    2,119
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Խանդը և խանդող մարդիկ

    Մեջբերում Ariadna-ի խոսքերից Նայել գրառումը
    Ամեն դեպքում, կարծում եմ, խանդը ինքնավստահության տեղին կամ անտեղի բացակայության արդյունք է։ Ես խանդում եմ միայն այն դեպքում, երբ 100% վստահ չեմ, որ դիմացինս ինձ սիրում է։ Սառը դատելիս, մտածում եմ, որ եթե գիտես չի սիրում, առավել ևս պետք չէ խանդել, քանի որ էդ դեպքում հեչ պետք չի, որ էդ մարդը կողքիդ լինի, բայց միևնույն ժամանակ գիտեմ, որ դա անհնար է, ամեն դեպքում, ինչ որ մի էտապում երևի թե պետք է պայքարել էդ սերը վերադարձնելու կամ էլ շահելու համար, եթե դու դեռ կամ արդեն սիրում ես։
    Հետաքրքիր է. Գիտես՝ ինչ եմ կարծում՝ սիրո ձեւն էլ կարեւոր է: Կարճաժամկետ ու կրքոտ սերը, որը չգիտես ինչից, չգիտես ինչպես է առաջանում, միշտ խանդի մեծ աղբյուր է լինում: Հետո կարեւոր է նաեւ մարդու բնույթը: Կան մարդիկ, որ/ հայերեն բառը չգիտեմ/ սոբստվեննիկներ են: Բայց դա արդյու՞նք է ինքնավստահության բացակայության :


    Մեջբերում Ariadna-ի խոսքերից Նայել գրառումը
    Միևնույն ժամանակ ահավոր ծանր եմ տանում, երբ ինձ են խանդում, միգուցե սկզբնական էտապում դա հաճելի է, բայց երբ երկարում է, դառնում է անտանելի, մանավանդ, եթե դու իրականում սիրում ես ու հավատարիմ ես, դիմացինիդ խանդը նույնիսկ վիրավորական է լինում։
    Բոլոր դեպքերու՞մ ես ծանր տանում, նույնիսկ թեթեւի՞:Ոնց են ասում խեղճ ռուս կանայք, որ երազում են, որ իրենց խանդեն՝ եթե խանդում է, նշանակում է սիրում է
    Վերջին խմբագրող՝ Ariadna: 27.11.2009, 15:18:

  11. #39
    Անհաղթի քուրիկ :) Ariadna-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.07.2007
    Հասցե
    Երկրի վրա
    Գրառումներ
    2,023
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Խանդը և խանդող մարդիկ

    Եսիմ, Կատյուշ, ես ուրիշի մասին չեմ կարող հաստատ ասել, բայց ես եթե վստահ եմ, չեմ խանդի, նույնիսկ կասեմ՝ տես ինչ սիրուն աղջիկ ա, կամ էլ ինքը ինձանից սիրուն ա, որովհետև գիտեմ, որ դիմացինս ինձ սիրում ա, և ոչ թե որպես գեղեցկուհի, այլ պարզապես հենց ինձ։ Միևնույն ժամանակ երբեք չի կարելի 100% վստահ լինել ոչ մեկի վրա, բայց ամեն դեպքում, կարծում եմ հատկապես կինը միշտ ճիշտ է զգում էդ ամեն ինչը։ Իսկ սոբստվեննիկ–չսոբստվեննիկը չեմ հասկանում, որ ասում են ես սոբստվեննիկ եմ, իսկ էդ ո՞վ սոբստվեննիկ չի, հա, ինչ որ իզվրաշչեններ կան հիմա, ասենք համաձայնության են գալիս ընտանիքներով փոխվում են ժամանակ առ ժամանակ զույգերով, բայց կարծում եմ էդ դեպքը չենք քննարկում։

    Ինչ վերաբերում է թեթև խանդին, էդ տարբերակը ինձ չի հանդիպել
    Վերջին խմբագրող՝ Ariadna: 27.11.2009, 15:31:
    When life gives you lemons, make lemonade

  12. #40
    sound Jarre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2009
    Հասցե
    սեփական ՍՈՒԲՅԵԿՏԻՎ իրականության մեջ
    Գրառումներ
    2,832
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Խանդը և խանդող մարդիկ

    Մեջբերում Դատարկություն-ի խոսքերից Նայել գրառումը
    Խանդը դա ավելի շատ ինչ որ բան կորցնելու վախն է:
    Մեջբերում lili-4-ի խոսքերից Նայել գրառումը
    Լրիվ համամիտ եմ, կորցնելու վախն է ծնում խանդ
    Ցավոք սա շատ խաբուսիկ է։ Հիմնականում խանդի պատճառը, ոչ թե դիմացինին չկորցնելն է, այլ էգոիզմը։
    Երբ ասում ենք. «վախենում եմ նրան կորցնել», դա ենթադրում է, որ մենք շատ ենք սիրում մեկին և իրեն սիրելով չենք ուզում կորցնել։ Բայց եթե խանդը առաջանար սիրուց մղվաթ, կամ՝ դիմացինին չկոորցնելու վախից, ապա դրան հաջորդած քայլերը կծառայեին հենց դիմացինի շահերին։ Բայց ինչպես փորձն է ցույց տալիս, խանդի դրսևորման 99% դեպքերում սահմանափակվում է դիմացինի ազատությունը և նրան պատճառում է ցավ։ Ուստի այսպիսի խանդի մեջ շատ դժվար է տեսնել սեր կամ նվիրվածություն։

    Իսկ խանդի հիմնական պատճառը դա ինքնասիրության չհավասարակշռված դրսևորումն է, անձնական կամքը ուրիշներին պարտադրելու ցանկությունը, թուլությունը քողարկելու միջոց....

    Մեջբերում Wolfy-ի խոսքերից Նայել գրառումը
    կարող ես բացատրել տեղի խանդը ո՞րն է:
    Մի քանի օրինակներ.
    Ամուսինը/կինը տեսնում է, թե իր կողակիցը ինչպես է իրեն լավ զգում հակառակ սեռի ներկայացուցչի գրկում
    Ամուսինը/կինը/ընկերը տեսնում է, թե ինչպես է իր սիրած էակը անտեսում իրեն և տենչում դեպի մեկ ուրիշը։ Իր հետ այլևս չի կիսվում, չի ընդունում որպես ընկեր, չի վստահում.... և այդ ամենը դրսևորում է մեկ ուրիշի նկատմամբ։
    Երեխան խանդում է տեսնելով, թե ինչպես են ծնողները ողջ ուշադրությունը դարձնում մյուս քրոջը կամ եղբորը, իսկ ինքը միշտ անտեսվում է։ Կամ՝ ծնողները միշտ գովում են մեկին, ու քննադատում իրեն։
    Ու սրա նման այլ դեպքեր....

  13. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (30.11.2009), Դեկադա (04.12.2009), Ուլուանա (27.11.2009)

  14. #41
    զԳյուլնազդ հելվետիկ Տատ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.06.2008
    Հասցե
    Շվեյցարական Ալպեր
    Գրառումներ
    1,026
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Խանդը և խանդող մարդիկ

    Մեջբերում Jarre-ի խոսքերից Նայել գրառումը
    Հիմնականում խանդի պատճառը, ոչ թե դիմացինին չկորցնելն է, այլ էգոիզմը։

    նաև դժվար է խանդողին համաձայնվել այն փաստի հետ, որ ինքը չի բավարարում խանդվողի բոլոր պահանջներին, այդ դեպքում կարելի է հեռուստացույցի կամ կոմպի նկատմամբ էլ խանդել, չէ որ դրանք ավելի հետաքրքիր են: Դա նույնպես էգոիզմ է, կասեյի՝ նարցիսիզմ,սուպեռման (վուման) լինելու ցանկություն: Խանդի միջոցով արտահայտվում է հիասթափվածությունն իր անձի նկատմամբ:

  15. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (30.11.2009), Jarre (27.11.2009), Կաթիլ (28.11.2009)

  16. #42
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    45
    Գրառումներ
    12,743
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Խանդը և խանդող մարդիկ

    Մեջբերում Katka-ի խոսքերից Նայել գրառումը
    Հետաքրքիր է. Գիտես՝ ինչ եմ կարծում՝ սիրո ձեւն էլ կարեւոր է: Կարճաժամկետ ու կրքոտ սերը, որը չգիտես ինչից, չգիտես ինչպես է առաջանում, միշտ խանդի մեծ աղբյուր է լինում: Հետո կարեւոր է նաեւ մարդու բնույթը: Կան մարդիկ, որ/ հայերեն բառը չգիտեմ/ սոբստվեննիկներ են: Բայց դա արդյու՞նք է ինքնավստահության բացակայության :
    Կարծում եմ՝ այո, սեփականատիրության զգացման (սոբստվեննիկության) հիմքում հենց ինքնավստահության պակասն է, վախի, անապահովության զգացումը։
    Իսկ խանդը, որի հիմքում էլ մոտավորապես նույն երևույթներն են, ամեն դեպքում անառողջ զգացում է։ Ու խանդի արժանանալուց ուրախանալն, իմ կարծիքով, միայն ցույց է տալիս, որ տվյալ անձն իր զուգընկերոջ կողմից այն աստիճանի անուշադրության է մատնված, որ խանդվելը փոխարինում է իսկական, առողջ ուշադրությանը, ինչն, իհարկե, շատ տխուր է։ Համոզված եմ, որ լուրջ, ներդաշնակ ու առողջ հարաբերություններում խանդը չի կարող դիտարկվել որպես ուշադրության նշան, քանի որ միմյանց ուշադրության արժանացնելու շատ ավելի առողջ ձևեր ունեն զուգընկերները։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  17. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ariadna (30.11.2009)

  18. #43
    լուզեր Դատարկություն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.10.2009
    Հասցե
    Վանաձոր
    Գրառումներ
    1,121
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Խանդը և խանդող մարդիկ

    Մեջբերում Jarre-ի խոսքերից Նայել գրառումը
    Ցավոք սա շատ խաբուսիկ է։ Հիմնականում խանդի պատճառը, ոչ թե դիմացինին չկորցնելն է, այլ էգոիզմը։
    Երբ ասում ենք. «վախենում եմ նրան կորցնել», դա ենթադրում է, որ մենք շատ ենք սիրում մեկին և իրեն սիրելով չենք ուզում կորցնել։ Բայց եթե խանդը առաջանար սիրուց մղվաթ, կամ՝ դիմացինին չկոորցնելու վախից, ապա դրան հաջորդած քայլերը կծառայեին հենց դիմացինի շահերին։ Բայց ինչպես փորձն է ցույց տալիս, խանդի դրսևորման 99% դեպքերում սահմանափակվում է դիմացինի ազատությունը և նրան պատճառում է ցավ։ Ուստի այսպիսի խանդի մեջ շատ դժվար է տեսնել սեր կամ նվիրվածություն։
    Իսկ խանդի հիմնական պատճառը դա ինքնասիրության չհավասարակշռված դրսևորումն է, անձնական կամքը ուրիշներին պարտադրելու ցանկությունը, թուլությունը քողարկելու միջոց....
    Դե հենց չկորցնելու վախն էլ ինքը եսասիրության տարրեր ունի: Եթե մարդը սիրում է իրեն, սիրում է այն ինչ պատկանում է իրեն և այդ առարկայի կամ իրի կորուստը կանդրադառնա հենց իր վրա, հետևաբար` «չկորցնելու վախը» կարելի է ասել եսասիրության հատկանիշներից է: Բոլոր մարդիկ էլ այս կամ այն չափով եսասեր են: Ու դուք մի բացասականացրեք եսասիրությունը, դա էդքան էլ վատ երևույթ չէ, եթե վառ արտահայտված չէ: Եթե մարդը սիրում է իրեն ու սիրում է իր եսը ինչպես նաև ինչ կապված է դրա հետ, ինձ թվում է էդտեղ վատ բան չկա: Ընդհակառակը` հակառակ իրավիճակը ավելի բացասական է
    Այո, հասկանում եմ, որ խանդը, այնուամենայնիվ, բացասական երևույթ է դիտարկվում, բայց առանց խանդի ոչինչ հնարավոր չէ, դուք պատկերացրեք, որ մարդը ոչ մի բանին չխանդեր /դուք հասկացեք և առարկաներ և այլ մարդկանց/ ինչ քաոտիկ իրավիճակ կսկսվեր: Եվ մի բան էլ, եթե խանդը նույնիսկ էդքան վառ արտահայտված բացասականություն ունի իր մեջ, այն մարդկային հասարակության անբաժանելի մասն է ու թեև խանդը մեղմել որոշների մոտ գուցե ստացվում է, գլոբալ տեսանկյունից նրա դեմ պայքարը անհնար է, որովհետև քանի դեռ գոյություն ունի մարդ, քանի դեռ մարդը ինքնապահպանման բնազդ ունի /որը շատ շատ բաներից վեր է/ խանդը միշտ լինելու է: Եվ վերջում կուզեի ասեմ, որ երևի հենց տարակարծության պատճառն այն է, որ դուք խանդը ուսումնասիրում եք միայն միջսեռային փոխհարաբերություններում, չնայած նրան, որ խանդը դրսևորվում է և այլ անձանց և առարկաների ու երևույթների նկատմամբ

  19. #44
    sound Jarre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2009
    Հասցե
    սեփական ՍՈՒԲՅԵԿՏԻՎ իրականության մեջ
    Գրառումներ
    2,832
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Խանդը և խանդող մարդիկ

    Մեջբերում Դատարկություն-ի խոսքերից Նայել գրառումը
    չկորցնելու վախն էլ ինքը եսասիրության տարրեր ունի
    Եսասիրության տարր ունենալը ու եսասիրությունից առաջացած հատկությունները լրիդ իրարից տարբեր բաներ են։ Սերն էլ ունի եսասիրության տարր, բայց սերը երբեք չի առաջանում եսասիրությունից դրդված։

    Մեջբերում Դատարկություն-ի խոսքերից Նայել գրառումը
    Ու դուք մի բացասականացրեք եսասիրությունը, դա էդքան էլ վատ երևույթ չէ, եթե վառ արտահայտված չէ
    Երևի գրառումս կարդալուց չեք նկատել սա.
    Մեջբերում Jarre-ի խոսքերից Նայել գրառումը
    խանդի հիմնական պատճառը դա ինքնասիրության չհավասարակշռված դրսևորումն է
    Մեջբերում Դատարկություն-ի խոսքերից Նայել գրառումը
    րևի հենց տարակարծության պատճառն այն է, որ դուք խանդը ուսումնասիրում եք միայն միջսեռային փոխհարաբերություններում, չնայած նրան, որ խանդը դրսևորվում է և այլ անձանց և առարկաների ու երևույթների նկատմամբ
    Հավանաբար այս մեկն էլ չեք նկատել.
    Մեջբերում Jarre-ի խոսքերից Նայել գրառումը
    Ամուսինը/կինը/ընկերը տեսնում է, թե ......
    Երեխան խանդում է տեսնելով, թե ինչպես են ծնողները ողջ ուշադրությունը դարձնում մյուս քրոջը կամ եղբորը, իսկ ինքը միշտ անտեսվում է։ Կամ՝ ծնողները միշտ գովում են մեկին, ու քննադատում իրեն։
    Մեջբերում Դատարկություն-ի խոսքերից Նայել գրառումը
    յո, հասկանում եմ, որ խանդը, այնուամենայնիվ, բացասական երևույթ է դիտարկվում, բայց առանց խանդի ոչինչ հնարավոր չէ, դուք պատկերացրեք, որ մարդը ոչ մի բանին չխանդեր /դուք հասկացեք և առարկաներ և այլ մարդկանց/ ինչ քաոտիկ իրավիճակ կսկսվեր:
    Այս քաոտիկ իրավիճակները ոչ թե կստեղծվեն խանդի պակասի դեպքում, այլ անտարբերության պակասի։
    Կարծում եմ դուք անտարբերությունը նկատի ունեք։

    Գրառմանս մեջ նշել եմ, որ կա տեղին խանդի դրսևորում։ Սա ասելով նկատի ունեմ, որ խանդը դա մարդու հատկություններիծ մեկն է։ Պարզապես խանդը, ինչպես և մարդու մյուս հատկությունները, հաճախ դրսևորվում են անհավասարկշռված ու չափազանցված, ինչն էլ ստեղծում է կողմնակի ազդեցություններ։
    Վերջին խմբագրող՝ Jarre: 27.11.2009, 20:53:

  20. #45
    լուզեր Դատարկություն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.10.2009
    Հասցե
    Վանաձոր
    Գրառումներ
    1,121
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Խանդը և խանդող մարդիկ

    Մեջբերում Jarre-ի խոսքերից Նայել գրառումը
    Հիմնականում խանդի պատճառը, ոչ թե դիմացինին չկորցնելն է, այլ էգոիզմը։
    Քանի որ իմ իմանալով էգոիզմը դա եսասիրությունն է, ոչ թե ինքնասիրությունը ապա ստացվեց հակասական պահ, մի դեպքում`
    Մեջբերում Jarre-ի խոսքերից Նայել գրառումը
    Հիմնականում խանդի պատճառը, ոչ թե դիմացինին չկորցնելն է, այլ էգոիզմը։
    մյուս դեպքում`
    Մեջբերում Jarre-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ խանդի հիմնական պատճառը դա ինքնասիրության չհավասարակշռված դրսևորումն է, անձնական կամքը ուրիշներին պարտադրելու ցանկությունը, թուլությունը քողարկելու միջոց....
    դրա համարել ես սկսեցի կասկածել, թե դուք որն էք համարում խանդի պատճառը որից էլ գրեցի որ բացասականացնում եք էգոիզմը: (քանի որ էգոիզմը ձեր մոտ խանդի առաջին պատճառն էր, որից 99 տոկոս դեպքերում տուժում են մարդիկ)
    Մեջբերում Jarre-ի խոսքերից Նայել գրառումը
    Ամուսինը/կինը տեսնում է, թե իր կողակիցը ինչպես է իրեն լավ զգում հակառակ սեռի ներկայացուցչի գրկում
    Ամուսինը/կինը/ընկերը տեսնում է, թե ինչպես է իր սիրած էակը անտեսում իրեն և տենչում դեպի մեկ ուրիշը։ Իր հետ այլևս չի կիսվում, չի ընդունում որպես ընկեր, չի վստահում.... և այդ ամենը դրսևորում է մեկ ուրիշի նկատմամբ։
    Երեխան խանդում է տեսնելով, թե ինչպես են ծնողները ողջ ուշադրությունը դարձնում մյուս քրոջը կամ եղբորը, իսկ ինքը միշտ անտեսվում է։ Կամ՝ ծնողները միշտ գովում են մեկին, ու քննադատում իրեն։
    համաձայն եմ, որ նշել եք այլ անձանց/որը անկեղծ չէի նկատել/, բայց առարկաների ու երևույթների մասին խոսք չէր գնացել դրա համար ես գրեցի սա`
    Մեջբերում Դատարկություն-ի խոսքերից Նայել գրառումը
    Եվ վերջում կուզեի ասեմ, որ երևի հենց տարակարծության պատճառն այն է, որ դուք խանդը ուսումնասիրում եք միայն միջսեռային փոխհարաբերություններում, չնայած նրան, որ խանդը դրսևորվում է և այլ անձանց և առարկաների ու երևույթների նկատմամբ
    Մեջբերում Jarre-ի խոսքերից Նայել գրառումը
    Այս քաոտիկ իրավիճակները ոչ թե կստեղծվեն խանդի պակասի դեպքում, այլ անտարբերության պակասի։
    Անտարբերության պակաս՞, իսկ գուցե ուշադրության պակասի կամ միայն անտարբերության՞
    եթե դու խանդում ես, կամա թե ակամա ուշադրություն ես դարձնում այդ մարդուն կամ առարկային, եթե չես խանդում հիմնականում ուշադրություն չես դարձնում, հետևաբար քաոտիկ իրավիճակը կառաջանա և խանդի պակասի և անտարբերության դեպքում

Էջ 3 5-ից ԱռաջինԱռաջին 12345 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Մեր մանկության մարդիկ
    Հեղինակ՝ Բարեկամ, բաժին` Կենցաղ
    Գրառումներ: 4
    Վերջինը: 20.07.2017, 04:27
  2. Մարդիկ
    Հեղինակ՝ ivy, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 16
    Վերջինը: 15.11.2013, 17:01
  3. Ինչ հետևանքներ կարող է ունենալ խանդը
    Հեղինակ՝ Hasik, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 111
    Վերջինը: 20.10.2013, 23:14
  4. Մարդիկ փոխվու՞մ են
    Հեղինակ՝ Մանոն, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 60
    Վերջինը: 07.12.2009, 11:23
  5. Խանդը որպես զենք
    Հեղինակ՝ Սամվել, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 20
    Վերջինը: 12.08.2007, 14:31

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •