տենց բան չի կարա լինի խի ետ դրանց մոդեմը 3.2 չի հասցնում մինչև?
տենց բան չի կարա լինի խի ետ դրանց մոդեմը 3.2 չի հասցնում մինչև?
blog.bit.am : Bit.am : Armenix.com սրանք այն երեք կայքերնեն, որ մարդ պիտի այցելի գոնե մեկ անգամ:
Լավ լուր «Մագնիս» սակագնային պլանի բաժանորդների համար
ՎիվաՍել-ՄՏՍ-ն ուրախ է հերթական անակնկալը մատուցելու «Մագնիս» սակագնային պլանի բաժանորդներին: Շարունակելով սակագնային պլանի ներսում խոսել 10 դրամ/րոպե սակագնով` բաժանորդներն այժմ տեղական մյուս բոլոր ուղղություններով կարող են զանգահարել ընդամենը 35 դրամ/րոպե սակագնով:
Ավելին, այսուհետև մեկ SMS հաղորդագրության արժեքը սակագնային պլանի ներսում կազմում է 5 դրամ, իսկ այլ ուղղություններով 15 դրամ:
ՎիվաՍել-ՄՏՍ. սպասեք ավելին…
24/11/2009
http://vivacell.am/index.php?lng=1&m...s&newsID=15065
Բայց ինչ եեեեեննննն անուււււմմմմմմմ![]()
սպանեք իրար![]()
Ցանցի ներսում եմ ուզում էժան րոպեներ:
Քարտս փաթեթից հանելցու հետաքրքրվեցի, ասեցին ապագայում նոր պլան են սարքելու ամենայն հավանականությամբ: Բիլայնի «Քեզ համար Էքսկլյուզիվ» -ին հավասար մի բան: Այ տենց պլան որ սարքեն, կասեմ գործ են արել: Թե չէ սենց ո՞նց իմանամ ով որ պլանի մեջ ա: Շատերը կորպորատիվ փաթեթներում են:
էսպես չի մնա
Դե էտի էտքան էլ լավ չի որի համար կարելի է քարտ փոխել,պետք է նայես թե շրջապատդ հիմնականում որից է օգտվում Վիվայից օգտվողները շատ շատ են ու ավելիա ձեռ տալիս վիվա,որովհետև հիմնականում զանգերը լինում են վիվայից վիվա,էլ ի՞նչ բիլայնի մասին կարող է խոսք գնալ այ եթե վիվան էժանացնի այ էտ դեպքում ձեռ կտա բայց բիլայնը մի քիչ սուտա:
Արի ես պարզ թվաբանություն ասեմ, բոլորը կհասկանան, խոսքը վերոնշյալ երկու փաթեթների մասին է` Վիվայի «Մագնիս»-ի ու Բիլայնի «Քեազ համար - Էքսկլյուզիվ»-ի.
ՑԱՆՑԻ ՆԵՐՍՈՒՄ
Բիլայն - 19 դրամ/րոպե
ՎիվաՍել-ՄՏՍ - 35 դրամ/րոպե
ԱՅԼ ՑԱՆՑԵՐ
Բիլայն - 30 դրամ/րոպե
ՎիվաՍել-ՄՏՍ - 35 դրամ/րոպե
ԻՆՏԵՐՆԵՏ
Բիլայն - 29 դրամ/ՄԲ
ՎիվաՍել-ՄՏՍ - 130 դրամ/ՄԲ
ԲԱՑԻ ԱՅԴ
Բիլայն - մեկ հատ շատ կոնկրետ սեփական ընտրությամբ սիրելի համար - 4 դրամ/րոպե
ՎիվաՍել-ՄՏՍ - փաթեթի ներսում - 10 դրամ/րոպե, բաց պիտի նախապես իմանալ` ով է նույն փաթեթից, ով՞ ոչ:
Էսքան նշածիս մեջ Վիվայի միակ «առավելությունը» էն ա, որ փաթեթի ներսում 10 դրամ ա: Եթե ամեն ինչ միջինացնենք, ապա Բիլայնի տարբերակը դեպքերի մեծ մասի համար էապես ձեռնտու է:
Արդարության համար նշեմ, որ Վիվայի SMS-ի գինն էլ է իջել: Իհարկե եթե չհաշվենք փաթեթի ներսի 5 դրամը, ապա ցանցի ներսում ավելի թանկ ա գալիս` Վիվա - 15 դրամ, Բիլայն - 9 դրամ: MMS-ն էլ` Ցանցի ներսում` Բիլայն - 19 դրամ:
Ինչ վերաբերում է նրան, որ բոլորը Վիվա են օգտագործում, ապա համաձայն չեմ: Իմ շրջապատում վերջին ժամանակներում ահագին մարդ Վիվայից անցավ Բիլայնի, ընդ որում 5 հոգին` իմ խորհուրդների շնորհիվ: Կոնկրետ այդ 5-ից 3-ը միանգամայն հրաժարվեցին Վիվայից, իսկ մյուս 2-ը օգտվում են 2 քարտանի հեռախոսից` հա՛մ Վիվայից, հա՛մ Բիլայնից: Մի խոսքով իմ էն հիմնական ծանոթներին, որոնց ես առաջ ստիպված էի զանգել Վիվայի համարի վրա, հիմա զանգում եմ արդեն ցանցի ներսում:
Հ.Գ. Վիվայի «Օ»-ն տեսել ե՞ք… մեռնեմ էս դիզայներին…
http://mts.am/images/online_sms_1.jpg
«Օ» տառի տեղը զրո են գրել:![]()
Helios (26.11.2009)
Ուրեմն ինձ բիլայնի համար էր պետք որ զանգեի օպերատորին ուղիղ երկու ժամ ընգերությանը խառնել եմ իրար,մինչև մի հատ ճմրթած բերին հասցրին:
Բռատ էտ ի՞նչ գներ ես գրել,վիվայի ամենաթանկ սակագնային պլաններ բերել համեմատել ես բիլայնի ամենաէժանի հետ ընգերս ընկերուհու հետ ,եթե չեմ սխալվում 1 դրամովա խոսում,բա էն 15 դրամի մասին խի չես խոսու՞մ,եթե չեմ սխալվում «Ալո մենք ենք» փաթեթնա,բիլոն քանի գնում մահանումա:
Ապեր, եթե դու Վիվայի «Մագնիս»-ից լավ փաթեթ գիտես, արի մի ալարի, անունն ասա, թե չէ ես մեռա իրանց սայտում ման գալով:
Քո ասած «Ալո Մենք»-ում ցանցի ներսի գինն ա 25 դրամ, այլ ցանցեր` 50 դրամ: Մեկ էլ փաթեթի ներդում 15 դրամ ա, որը, կոպիտ ասած, եղանակ չի փոխում: Հա ու ինետը էլի 130 դրամանոց թալան ա: Մի երկու մանր-մունր բան էլ կա, որը ընդամենը ձեւի համար ա, այլ ոչ թե հաշվել իմացող մարդկանց:
Ու նաեւ Gayl, պիտի խնդրեմ` առանց տեղեկացված լինելու նման բաներ չգրես, հակառակ դեպքում տպավորություն է ստեղծվում, որ քեզ, բացի Վիվային պաշտպանելուց ուրիշ ոչինչ չի հետաքրքրում:վիվայի ամենաթանկ սակագնային պլաններ բերել համեմատել ես բիլայնի ամենաէժանի հետ
Հազար ներողություն,որովհետև որ մի երկու բառ էլ ասեմ կարողա ասես վիվայի աշխատող եմ:
Ապեր ավելի կոռեկտ,մի հատ գրելուց առաջ իմացի ինչ ես գրում ու ում ես գրում,ինչա նշանակում «Վիվային պաշտպանելուց ուրիշ ոչինչ չի հետաքրքրում» տպավորությունդ մեջդ պահի,ասում եմ էն ինչ տենում ու մտածում եմ արի մի ասա ինչ գրեմ,եթե կարանք նորմալ զրուցենք ուրեմն արի նորմալ զրուցենք,թե չէ չասես «նման բաներ չգրես»:
Իսկ եթե ուզում ես թեման շարունակենք արի շարունակենք առանց վիրավորանքի:
Ուրեմն Գայլ, ոչ ոք ոչ մեկին չի վրավորել: Դու ինձ վերագրել ես մի բան, որը ես չեմ արել, ավելի կոնկրետ ես չեմ համեմատել Վիվայի ամենաթանկ փաթեթը Բիլայնի ամենաէժանի հետ, հենց դրա համար ասեցի, որ նման բան մի գրի: Եթե որեւէ մեկը ինձ վերագրում ա բան, որը ես չեմ արել կամ ասել, ապա ես իրավունք ունեմ խնդրելու ու նույնիսկ պահանջելու, որ նա նման բան ինձ չվերագրի:
Շատ հետաքրքրական է, որ դու ինձ կոչ ես անում, որ քեզ չասեմ ինչ գրես, բայց ինքդ ինձ ասում ես նաեւ, որ տպավորությունս իմ մեջ պահեմ:
Խոսքս կիսատ ես մեջբերել: Իսկ ավելի ամբողջական սա ա.
Հուսով եմ` կարանք, ու էսքանով կավարտվի օֆֆտոպը:![]()
Բա մագնիսի կամ Ալո մենք ենք մասին սկզբից խի չէիր գրել,էտ մեկ իսկ երկրորդ ինտեռնետը ավելի էժան տարբերակներ կան քան 130 դրամը,օրինակ օդնօն 18 դրամա տարբեր փաթեթների համար տարբեր գներ ու 130 ից էժան գներ կան չեղավ որ վիվայի էժանը չես գրել,իհարկե եղավ,իմ ամեն ասածին տեր եմ հա ի դեպ օրինակ Հ1 նայելն էլ դեռ անվճարա,էտ մեկը խի չասիր:
Հա եթե տպավորությունդ ինձա վերաբերվում ու էն էլ սխալ ուրեմն պտի մեջդ մնա:Իսկ իմ ասածը քո հետ ոչ մի կապ չուներ:
Էն մնացածն էլ դու ընկալի,որովհետև ինձ չես կարա ասես մի արտահայտվի:
Ուրեմն սենց, նայի. Ընդհանրապես համեմատելուց իրար կողք են դնում երկու փաթեթ, այլ ոչ թե մի օպերատորի մի փաթեթ ու մյուս օպերատորի տարբեր փաթեթներից խառը գներ:
Եթե ուզում ես 18 դրամանոց օդնօյի մասին գրեմ, պրոբլեմ չկա.
ՓԱԹԵԹ 18+
Խմբի նեսում - 8 դր/ր
Ցանցում - 48 դր/ր
Այլ ցանցեր - 68 դր/ր
wap.odnoklassniki.ru - 18 դր/ՄԲ
Այլ կայքեր - 77 դր/ՄԲ
Բայց հենց սաղ հարցը էն ա, որ Վիվայի էդ լավ-լավ գները մի փաթեթի մեջ չեն: Ես չեմ ասել, թե 130-ից էժան չունի, բայց գնա նայի, թե էն 130-ից էժան դեպքերում ներցանցային ու արտացանց զանգերը ինչ արժեն: Մի խոսքով եթե ուզում ես ցույց տալ, որ Վիվայի որեւէ փաթեթ ավելի ձեռնտու ա քան Բիլայնի Էքսկլյուզիվը, ապա ոչ թե միայն ինտերնետի կամ եսիմինչի գները ասա, այլ ամբողջական դիր համեմատի:
Հ1-ի առումով էլ ասեմ. հեռախոսը նախ դիտարկում ենք որպես խոսելու գործիք, հետո այլ բաների, եւ բացի այդ, թող Հ1-ը ինձ փող տա, որ ես իրան նայեմ: Բան չունեմ ասելու, Վիվա առաջինն ա սկսել բջջային հեռուստատեսությունը, բայց նորից եմ ասում, մենք հաշվում ենք, թե որ օպերատորի որ փաթեթով ա խոսելը ավելի հարմար ու շահավետ, ընդ որում խոսելը ոչ միայն ցանցի կամ փաթեթի ներսում, այլ միջինացված: Կարելի ա ինտերնետն էլ չհաշվել, մեկ ա Բիլայնը մնում ա ձեռնտու:
Նորից նույն բանը: Գայլ, կարող ա՞ ֆորումում ինչ-որ մեկին հատուկ թղթով, պեչատով բանով թույլատրված ա արտահայտվել, իսկ մեկ ուրիշին` ոչ:
Helios (26.11.2009)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ