Մեջբերում Բիձա-ի խոսքերից Նայել գրառումը
Կուկ,
հիշում ես, ընդամենը երկու ամիս առաջ սահմանադրական կոչված պայքարի ինչ ջագատով էիր՞:
Էս ինչ է պատահել քեզ՞ : Ինչն է փոխվել՞
Հիմա արդեն մեքենա ջարդ ու խուրդ անելուց ես խոսում:
Սրտանց ուրախ եմ:
Բայց դրանից բան էլ չի փոխվելու: Մի Մուրմուշկայով, ու նույնիսկ հազար այլ քաղաքացիացածներով հարց չի լուծվելու:
Նույն Նիկոլին խմբագիր եղած ժամանակ բազմաթիվ հոդված- նամակներ եմ ուղարկել, խնդրելով, որ եթե չի տպելու, թող գոնե 2 բառով իր քարտուղարը հայտնի այդ մասին: Երբեք պատասխան ստացած չկամ: Բա ոնց՞, Ինչպես կարելի է, Բա ինքը Նիկոլը լինի, ու ինչ որ բիձու պատասխանի՞:
Էսքան ենք, ազգովի ենք Էսքան, թող ոչ մեկս իրեն ավել չպատկերացնի:
Ես սահմնանադրական պայքարի աբսուրդը հասկացել էի 15 տարի առաջ, բայց փոխարենը դեմ էի առել հայ կոչված առեղծվածին ու լռվել: Լռվել էի, որովհետև տրամաբանարեն առաջ շարժվելու համար ստիպված էի ընդունելու, որ մենք ազգովի տգետ ենք, իրար ատող ու անկարող փոփոխվելու: Դա էլ ընդունեցի ու հիմա հանգիստ եմ : Էլ չեմ թփրտում: Նույնն էլ քեզ եմ ցանկանում:
Ինչ վերաբերում է այլ ազգերի պրոգրեսի հարցին, ապա նրանց մոտ մեքենա վառելը կամ իրար մորթելը պատմականորեն համատեղված է եղել սեփական արժանապատվության գիտակցման հետ:
Արժանապատվություն ասածն էլ գենետիկական նյութ է, որ չկա, ուրեմն չկա:
Մի քանի օր առաջ Երևանում էի ու նորից աբսուրդների մեծ դոզաներ տվին գլխիս:
Մի օրինակ բերեմ, որն առավել ցնցող էր: Պուշկինի փողոցի վրա, Աբովյանից մի 10 մետր դեպի ժուռնալիստի տուն, Արմեն Գևորգյանի ու Սամվել Մայրապետյանի սարքած բարձրահարկն է: Լավ, հասկանում եմ, չտես են, պատշգամբները թափել են փողոցի ու նախկին պարի ուսումնարանի վրա: Բայց խփողը դա շենքի պատը 10 սանտիմերտրի չափով կողքի շենքից առաջ ընկած, դեպի փողոցի տարածք դնելն էր:
Ես կարող եմ ընդունել, որ հաբռգած մի անասուն կարող է 5 -10 մետր էլ քշել մտնել փողոց կամ հենց խաչմերուկի վրա իր շենքը գցել,-դա հասարակ բեսպրեդել է: Բայց որ սպանես, 10 սանտիմ առաջ գալը չեմ հասկանում: Ուղեղս «կախվում է»
Հայ ասածը հենց էս 10 սանտիմն է: Խորը քննարկի ու կտեսնես թէ ինչքան կեղտ կա թաքնված հենց այդ 10 սանտիմի մեջ:
Ընկերոջս 95 տարեկան վանեցի տատը ասում էր- եթե ուզում ես մեկին փորձել, մի քանի մանեթ պարտք վերցրու ու հետ մի տուր, տես թե իրեն ինչպես կպահի:
Էս 10 սանտիմը /ները/ հենց մեր այսօրվա հայ ազգի նկարագիրն է- մանր, գաճաճ, գետնախառը, ստոր, չտես:
Քաղաքականություն անելու համար գոնէ 20-30 տոկոս ասածիս հակառակ հատկություններ ունեցող մարդիկ են պետք: Էդքանի տեսնում ես՞
Բիձա, իրո՞ք չես հասկացել գրածս: Մի հատ էլ կարդա, մի հատ էլ, մի հատ էլ, ու տենց էնքան մինչև հասկանաս, ու եթե չհասկանաս, մի պատասխանի: Ես էդ գրածովս ինչ-որ կերպ ասել եմ, որ պետքա հիմա գնանք ավտո վառենք կամ խանութ ջարդե՞նք, կամ ասել եմ, որ մի երկու ամիս առաջ էդպես պետքա անեի՞նք: Դու տենց բան ե՞ս տեսել, կարողա՞ մենակ էդ մգացրած մասն ես կարդացել ու որոշել ես պատասխանես, թե ոնց էին տասը սանտիմ շենքերն առաջ քշել: Նոր ե՞ս տեսնում, էդ տասը տարի առաջ էլ կար: Ու ի տարբերություն քեզ, ես երբեք չեմ տփրտացել, չեմ էլ պատրաստվում: Մեքենա ջարդելուց խոսալ նշանակում ա մեքենա ջարդե՞լ, կամ մեքենա ջարդելու կոչ անե՞լ: Հիմա դու որ տասը սանտիմ քշած շենքից ես խոսում, ուրեմն դու էլ ե՞ս շենքերը տասը սանտիմ առաջ քշում:
Ու սենց անկարողությունից հիասթափված գրառումներն էլ ոչնչով չեն օգնի, թե՞ քո համար միևնույնն ա, մեկա դու ստեղ չես, թե՞ ստեղ ես, բայց էլի միևնույնն ա: