Մի տղա սիրահարվում է: Աղջկա հայրն էլ հետաքրքրվում ու իմանում է որ այդ տղան փառասերի մեկն է, շատ փող ունի, աշխատել չի սիրում, անհոգ կյանքով է ապրում, սկի կրթություն էլ չունի: Աղջկա հայրn իր մոտ է կանչում տղային ու մի նամակ տալիս: Տղան նամակը վերձնում է ու քանի որ կարդալ չի իմանում, մտածում է կտա ընկերները կկարդան: Ընկերները կարդում են, ու ասում որ իրենց հետ չշփվի, իրենցից հեռու մնա: Տղան զարմանում է ու տանում նամակը որ իր հայրը կարդա: Հայրը կարդում է ու տղային ասում որ էլ իր տղան չի և այլևս տուն չգնա: Այդպես նա կորցնում է բոլոր իր հարազատներին, ընկերներին, ծնողներին, բայց չի իմանում ինչ է գրված այդ նամակում: Ստիպված հեռանում է քաղաքից: Մի անգամ նավահանգստով անցնելիս նկատում է որ նավ է այրվում, մոտենում է և իմանում որ նավապետի տղան այրվող նավի մեջ է, մտնում է այրվող նավի մեջ ու փրկում տղային: Նավապետը որպես հատուցում տղային ասում է ցանկացիր ինչ ուզում ես, իսկ տղան ասում է որ մենակ նամակի մեջի գրածն է ուզում կարդա: Նավապետը կարդում է ու գնում ինքնասպան լինում:
Ի՞նչ էր գրված նամակի մեջ:
Էջանիշներ