Մի դեպք պատմեմ: Էդ էն փորձերից էր, երբ էս մասին իմացել էի ու կիրառում էի ամենաանհեթեթ իրավիճակներում, որ վնաս չտամ շրջապատիս:
Մի անգամ ավտոբուս նստեցի ու «հավատացի», որ ամենավերջին ուղևորը, որ նստելու տեղ կունենա, կնստի կողքս: Այսինքն՝ վերջին ազատ աթոռն իմ կողքին է:
Մտածեցի, մտքումս ժպտացի ու ընկա մտքերիս ծովը... 10-15 րոպե հետո զգացի մարդկային «շփում» ու հիշեցի մտադրությունս:Արագությամբ զննեցի ամբողջ ավտոբուսը և
,... ուրեմն
...
Եզրակացություն - Մաքուր պահի՛ր միտքդ: Մտքերում մաքրությունը ո՛չ պակաս կարևոր է, քան մարմնի մաքրությունը:
Մտքերը գոյություն ունեն
Ես ունեմ մտքի՝ իմ մեկնաբանությունը դեռ ենթադրյալ, քանի որ ապացույցը միայն իմ փորձն է:
Միտքը լուսային տիրույթից դուրս գտնվող հաճախականության տատանում է: Ավելի համոզիչ է, երբ տատանումը էլեկտրամագնիսական է, այսինքն՝ այն տարածվում է նաև վակուումում, հետևաբար, տիեզերքը կարող է լցված լինել տեղեկատվության մեծ պաշարով: ...
շարունակությունը
հարցը իր մեջ հակասական տարրեր է պարունակում:
եթե միտքը նյութական է, ապա էլ ինչ՞ "հավատալ":
Հայաստանը հզորանում է, շենանում է: Ես ապրում եմ հզոր, ապահով ու բարեկեցիկ Հայաստանում:
Ըստ Սանկհյա փիլիսոփայության նյութական տիեզերքը կազմված է նյութական տարրերից, (պրակրիտի , սանսկրիտ) որոնք են. հինգ կոպիտ տարրերը. հողը, ջուրը, կրակը, օդը և եթերը, որոնք հնարավոր է շոշափել կամ զգալ: Հինգ զգայարանները (համ, հոտառություն, շոշաթելիքի, տեսողության և լսողության և վեց-րդը միտքն է: Հինգ զգայարանների օրգանները, աչքերը, ականջները, քիթը, բերանը կամ լեզուն, մաշկը:
Բնության երեք գոյավիճակները, Առաքինի, կրքի և տգիտության, որոնց հսկողության տակ է ապրող էակը և ըստ այս գոյավիճակների է գործում մարդը արտահայտելով տարբեր մտքեր... բացի սրանցից կա նաև բանականությունը Ես-ը և կեղծ ես-ը...
Այս բոլոր նկարագրածները նյութական են բացի Ես-ից: Ես-ը այս ամենից բարձր է և նյութական չէ, այլ Հոգևոր է, դա հենց ինքը ապրող էակն է, Հոգին:
Այստեղից պարզ երևում է , որ միտքը նյութական տարր է...
Բայց հարցը հետևյալն է ««Հավատո՞ւմ եք, որ մտքերը նյութական են»» , պատասխանը, նյութական մտքերը նյութական է, որը մարդուն կապում է նյութական աշխարհի հետ իսկ հոգևոր մտքերը հոգևոր են, որոնք ազատում են Էակին նյութական աշխարհից...
Հոգևոր մտքերը դրանք են, երբ մարդ հասունանում է իր այս նյութական աշխարհում գտնված անհիշելի ժամանակներից և հարց է տալիս ինքը իրեն՛
Ին՞չ է այս ամենը, ո՞վ եմ ես, ին՞չ է այս աշխարհը իրենից ներկայացնում, ինչ՞ու ենք ծնվում հետո մեռնում, միթ՞ե մահը վերջն է, ինչի են մարդիկ տառապւմ և այլը...
երբ մարդ գտնում է այս հարցերի պատասխանը ապա մարդ սկսում է հոգևոր մտածել...
Հոգևոր մտքերը ՛ ինքնաիրականացումն է, ինքնաճանաչումը, ճանաչել Գերագույնին և մտածել Նրա մասին... տարբերել իրական Ես-ը կեղծ ես-ից... և այլը
http://www.swamij.com/prakriti-purusha-sankhya.htm
http://www.hinduwebsite.com/hinduism...samkhyavrg.asp
Վերջին խմբագրող՝ յոգի: 04.11.2009, 21:32:
Գևոր (09.11.2009)
Միտքը չի կարող նյութական լինել, քանի որ միտքը գաղափար է, հասկացություն, աբստրակցիա: Նույնն է, թե ասենք թիվը նյութական է, թե ոչ:
Բայց մտքի արտացոլումը մեր ուղեղում նյութական է: Միտքը ծնվում է մեր ուղեղում ինչ-որ ֆիզիկաքիմիական պրոցեսների արդյունքում, որը դեռևս մեզ հայտնի չէ:
Ին՞չ էս հասկանում ասելով, որ միտքը նյութական չի, բա ին՞չ է, հոգևոր՞
եթե հոգևոր ապա ինչպես կբացատրես Հոգևորը, ին՞չ է դա, ին՞չ ձև ունի, կամ որ՞ն է տարբերությունը հոգևորի և նյութականի...
««[QUOTE=Արիացի;1840800]Միտքը չի կարող նյութական լինել, քանի որ միտքը գաղափար է, հասկացություն, աբստրակցիա:»»
Եթե ինկատի ունեք գիտակցություն, որը բխում է հոգուց, ապա դա միտքը չէ, գաղափարը և հասկացությունը բխում է գիտակցությունից...
Միտք պարագան որը գոյություն ունի դա նյութական տարր է, բայց միտքը, այսինքը քո ասած գաղափարը, հասկացությունը բխում է ցանկություններից, որը կարող է ընդունվել կամ չնդունվել էակի կողմից...
Միտքը, եթե ուշադիր նայեք ունի երկու ֆունկցյա, ընդունել, որը լավ է էակի համար և հերքել եթե լավ չէ, իսկ գաղափարները դրանք ցանկություններ են, որոնք էակը ցանկանում է իկատար ածել, որոնք կարող են լինել հոգևոր կամ նյութական...
Թե ինչ եմ հասկանում դա ասելով, վերևում գրել եմ. Միտքը գաղափար է, հասկացություն: Այնպիսի հասկացություն, ինչպիսին է օրինակ թիվը, ուժը, ծավալը: Ծավալը նյութական չէ, բայց ծավալով օժտված են նյութական մարմինները: Նույն ձևով էլ միտքը նյութական չի, բայց մտքով օժտված են նյութական մարմինները ու այն դրսևորվում է նյութական ճանապարհով: Մնացածի մասին բան չգիտեմ![]()
Ին՞չ կապ ունի միտքը թվի հետ... միտքը կարող է գաղափար դառնալ և կարող է ցնդել օդ, եթե դատարկ է: Ուժը ուժ է, իսկ ծավալը ունի չափսեր, բայց միտքը չունի ֆիզիկական չափսեր, պարզապես նուրբ նյութական տարր է, բայց դա չի նշանակում, որ նյութական չէ...
Նյութականի հակառակը դա Հոգևորն է, որը նույնպես ունի ձև, ուժ, միտք, ծավալ, բայց նյութական չափումներից դուրս է...
Ուզում էս ճիշտը ասել, բայց քանի որ ծանոթ չես հոգևորի և նյութի տարբերությանը ապա խառնում ես իրար ծավալը, մարմինը, միտքը և այլը... ներքուստ զգում էս, որ մի բան կա, որը նյութական չե...
Դա Ապրող Էակն է, Ես-ը, Հոգին, որը բնակվում է նյութական մարմնի մեջ և որին շփոթում ես մտքի, ծավալի, ուժի և այլնի հետ...
Միտքը էներգիայի տեսակ է, երևի ամենանուրբ տեսակը...
Իսկ հոգին, կամ ոչ նյութկան բաները, նունպես "նյութական են", ուղակի էն նյութից չեն, որին սովոր ենք, շոշափում ենք....երևի ) էն ինչ մենք 5 զգայարաններով ենք ընկալում, աղբյուրը անվանում ենք նյութ, բայց ...(արդեն պարզ ա , ինչ պիտի գրեմ )))
Համեցիր նորաբաց ֆորում` "ԱՆՁՆԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՄԱՆ ԱԿՈւՄԲ"
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ