Mephistopheles (30.10.2009), Tig (30.10.2009), յոգի (31.10.2009)
Չունի ապեր… բա ունի՞…բանի գոռձի անունն ի՞նչ ա… "Գիրքը" որ կարդում ես աստված լավ էլ խորացել ա… բա գիտես մուֆթա են սաղ օրը մոմ վառու՞մ… մեր նախագեն ասաց "փրկությունը լավ գործերի մեջ չի այլ ապաշխահրության"… ու աչքիս հենց էդ ուղղությամբ էլ շարժվում ա … Շեպօկլյակի գաղափարախոսությունն ա "խառոշիմի դելամի պռասլավիցա նել՛զյա"
Վերջին խմբագրող՝ Mephistopheles: 30.10.2009, 11:45:
Tig (30.10.2009)
Վազգեն, կովեր, պինգվիններ ու կապիկներ չգիտեմ, բայց օրինակ Պապուա-Նոր Գվինեայի կամ Ամազոնի աբորիգենները համարյա քո ասածի ապացույցն են: Ճիշտ ա, իրանք էլի հոմո-սափիենս տեսակին են պատկանում, բայց իմ կարծիքով, եթե նրանց ու քաղաքակիրթ աշխարհի շփումը չլիներ, նրանք մինչև հիմա էլ կգտնվեին պարաններով ճոճի ու գլուխը քորելու հարմարանքի մակարդակին:
Եթե նայենք էվոլյուցիայի տեսակետից, ապա իմ կարծիքով, եթե որևէ կենդանի հասներ էն աստիճանի, որ օրինակ կատապուլտ կարողանար սարքել, ապա այդ տեսակը արագ էվոլյուցիայի ենթարկվելով տեսակային առումով կհավասարվեր բանական մարդուն: Այսինքն միջանկյալ զարգացվածության տեսակի գոյություն կարծում եմ չի կարող լինել ու միջանկյալ տեսակետից շատ արագ կարելի է հասնել զարգացված տեսակի:
Իսկ թեմայի շրջանակներում ասեմ, որ աստծո գոյությանը չեմ հավատում: Այսինքն չեմ հավատում նման մի ինչ-որ սուբյեկտի գոյությունը ինձ շրջապատող մատերիալիստական զգայական աշխարհում: Աստված գաղափարը ներմուծված ա մարդկանց կողմից մարդկային տեսակի ձևավորման ամենասկզբնական փուլերում, իրենց կյանքը ու շփումը բնության հետ հեշտացնելու համար: Ու կարելի է համարել, որ աստված գաղափարը մարդկային աբստրակցիայի առաջին դրսևորումներից ա: Դա կարելի է համեմատել, մաթեմատիկայում հայտնի ունիվերսալ բազմության հետ: Այսինքն մի բան, որ իր մեջ ներառում ա ամեն ինչ: Ու ընդհանրապես իմ այս եզրահանգումները ինձ թույլ են տվել գալ հետևյալ մտքին, որը չգիտեմ, ինչ-որ այլ տեղ ու այլ մարդկանց կողմից արտահայտվել ա, թե ոչ.
Ոչ թե աստվածն է մարդուն ստեղծել, այլ մարդն է աստծուն ստեղծել:
եղել են Էլմօ ջան, Արդիպիթեկուսը վերջերս են գտել որը ոչ մարդ էր ոչ էլ կապիկ… իսկ ինտելեկտը դա մենակ կոմպյուտերը կամ մեխանիզմ ստեծելը չէ… ինտելեկտը դա սովորելու, ինֆորմացիան ընդունելու, պահելու և կիրառելու մեջ է, որ տարբեր կենդանիներ տարբեր մակարդակներով են անում… իմիջայլոց թռչունի տեսակներ կան որոնք գործիք են սարքում և շատ ավելի բարդ քան կապիկը…
…Էլմօ ջան, մեկ էլ կարաս ասես աստված ինչի էդ դինոզավրերին ստեղծեց հետո էլ ոչնչացրեց… հավատս չի գալիս որ էդ մողեսները մի հատ ընենց Սոդոմ-Գոմոր սարքած լինեին որ աստված ասեր "ՕՔ, հերիք եղավ… ես սրանց ջնջելու եմ"… լավ պիթեկանտրոպներին ինչի վերացրեց, ավստրալոպիթեկներին ինչի վերացրեց… մամոնտն իրան ի՞նչ էր արել, կամ ի՞նչ կարար աներ… հա գիտեմ, չէին աղոթում, երկրպագում, հավատում… բայց մենք էլ աղոթողը, հավատացողն ու երկրպագողն ենք, կարող ա՞ մամոնտից լավն ենք…
Լուսաբեր (30.10.2009)
Այո, հավատում եմ Աստծո գոյությանը...Ինձ համար նա մի գերբնական ուժ է, որ օգնում է ինձ ապրել հատկապես այն պահերին, երբ թվում է, թե կյանքն էլ իմաստ չունի ...Անչափ շնորհակալ եմ նրան, որ կա...
Любовь - история в жизни женщины и эпизод в жизни мужчины.
Любовь - история в жизни женщины и эпизод в жизни мужчины.
Ես էլ նման մի բան կասեմ երեխեք: Դժվար է ասել հավատում ես, թե չէ, որովհետև նա ով ասումա չեմ հավատում ,միևնույնն ա կյանքի ամենադժվար պահին միշտ էլ ասումա.«Աստված ջան օգնիր»: Իսկ նա ով հավատումա, տենց էլ չգիտի, թե կոնկրետ ,ինչին ա հավատում: Համենայն դեպս, իմ համար իմ Աստվածը իմ «ես»-նա, ու ես հավատում եմ ինքս ինձ:![]()
Եթե ճանապարհը տանում է դեպի նպատակը, ապա միևնույնն է, թե որքան է նրա երկարությունը...
Ես չեմ ուզում խորանալ ոչ մի հարցի շուրջ ես ասում եմ «եթե Աստված ցանկանում է որ իրեն սիրենէ ես սիրում եմ», իմ համար արդեն նշանակություն չունի մյուս հարցերը որովհետև կան բաներ որ սովորական մարդը չի կարող հասկանալ»: Այո տալիս է, սիրո պահանջ է զգում, ես էլ Իրեն սիրում եմ![]()
Լավ հասկացա, որ չես ուզում խորանալ, բայց այնուամենայնիվ ես չեմ կարում չխորանալ էդ հարցերի շուրջ, երբ լսում եմ նման մտքեր ու իմ ուղեղում դա չի տեղավորվում: Ու հետևաբար, մի հարց տամ: Որ ասում ես այն ցանկանում է, որ իրեն սիրեն ու դու էլ սիրում ես, կարող ես ասել, թե որտեղից գիտես, որ այն ցանկանում է, որ իրեն սիրեն?
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ