Ո՞վ կասի թե ոնց են dorado tv15-ում ձենը փոխում:
Ո՞վ կասի թե ոնց են dorado tv15-ում ձենը փոխում:
AG16 (31.10.2009)
Չնական հեռախոս
Մեր մտածողության մեջ այս արտահայտությունը դարձել է անորակության և էժանագին նմանակման սիմվոլ: Բայց բոլորս անտեսում ենք մի կարևոր փաստ: 1000 դոլլար արժողությամբ հանրաճանաչ iPhone հեռախոսները արտադրվում են նույն Չինաստանում:
Բազմաթիվ էժանագին ու անօրակ նմանակումները չինական հեռախոս ասածի հետ նույնացնելու դարը կարծես նահանջում է:
Նորաբաց DORADO ֆիրման արտադրում է հեռախոսներ, որոնց որակն ու հուսալիությունը ոչ միայն չեն զիջում հանրայատ արտադրողներին, այլ որոշ դեպքերում գերազանցում են դրանք մի քանի անգամ:
Իսկ գները.... 27 000 դրամից մինչև մաքսիմում 35 000 դրամով կարող եք գնել հեռախոս, որը ֆունկցիոնալ հնարավորություններով հավասար է ասենք Nokia -ի 300 000 դրամանոց սմարթֆոնին: Որոշ ապարատային լուծումներ նույնիսկ չեն հանդիպում ոչ մի ուրիշ արտադրողի մոտ:
Վերը գրվածս տեքսը բանավոր լսելով ընկերներիցս մեկից, որոշեցի գնալ ու գնել այդ այսպես ասած հրաշք հեռախոսներից:
Մի քիչ կասկածամնտորեն վերաբերվելով գնին ու տեխնիկական հնարավորություններին, այնուամենայնիվ գնեցի:
Գոհ եմ փղի պես:
մոտավոր թվարկեմ ֆունկցիաները, բաց թողնելով այնպիսի ստանդարտ երևությներ, ինչպիսիք են կալկուլյատորը, օրգանայզերը, օրացույցը, վայրկյանաչափը և այլ մանր մունր բաներ: Դրանք տրամաբանական է, որ կան:
- հեռուստացույց, հաղորդումները ձայնագրելու հնարավորությամբ
- ռադիո, նունպես ձայնագրելու հնարավորությամբ
- սենսորային էկրան
- ինֆրակարմիր լուսադիոդ, հեռուստացույցը, կոնդիցիոները, կամ DVD player -ը հեռակառավարելու համար
- կրկնակի լուսադիոդով լապտերիկ
- հեռախոսազանգերի firewall
- ստանդարտ չափերի հոսանքի մարդկոց, որը շատ հանգիստ կարելի է փոխել, երբ այն խափանվի
- զանգելուց սեփական ձայնը փոփոխելու հնարավորություն/Ռուդոլֆի նման/
- մեծ էկրան/մոտ 3 դյույմ/
- գրավիտացիոն սենսոր, հեռախոսի դիրքի փոփոխությունը ֆիքսելու համար:
- PC webcam, mass storage, comp port ռեժիմներ համագարգչին միացնելու համար
- 2ԳԲ հիշողության քարտ` նվեր հեռախոսի հետ:
- 2 SIM քարտի հնարավորություն
Ու էլի մի 30 մանր մունր հաճելի բաներ:
Ընդամենը 32 000 - 33 000 դրամ:
Սա TV15 մոդելի մասին, որը անձամբ խորհուրդ եմ տալիս: Մնացածի մասին դուք գրեք:
էսպես չի մնա
h.s. (06.11.2009)
Ապեր լիքը հեղինակավոր ֆիրմաների գործարանները Չինաստանում ա: iPhone վերցրա ու հետևը կարդա, գրած ա made in China:
Ես անցած տարի գնացի աբուշի պես 135 000 դրամանոց LG Prada առա: 3 ամսում հոգնեցի հեռախոսիցս: Ոչ մի ֆունկցոիանալ առավելություններ չուներ, բացի սենսորային էկրանը ու mail client -ը: Դրա գնին կարաի տարին մեկ փոխելով 4 հատ Dorado առնեի: Ավելի պինդ ու դիմացկուն, ավելի պրակտիկ:
3 անգամ ձեռքիցս գցել եմ մի 2 մետր բարձրությունից: Վերցրել եմ, սրբել ու էլի օգտագործում եմ: LG Prada -ս որ գցեի, հիմա երուսաղեմ էր դառել:
Համ էլ կոտրվի էլ սրտիս դարդ չի լինի, մեկ ա եղածը 33 000 դրամ ա: Սա մի տարի էլ ինձ ծառայի` ձեռ ա տալիս, որովհետև ես 6-7 ամիսը մեկ հեռախոս փոխելու սովորություն ունեմ:
Բայց համոզված եմ, որ 3-4 տարի էլ կծառայի, լավ պահելու դեպքում:
էսպես չի մնա
Ես էլ եմ վերցրել ու գոհ եմ: Ընտրել եմ մեջներից ամենահասարակը, բայց էլի
- ռադիո, ձայնագրելու հնարավորությամբ
- կրկնակի լուսադիոդով լապտերիկ
- ստանդարտ չափերի հոսանքի մարտկոց, որը շատ հանգիստ կարելի է փոխել, երբ այն խափանվի
- զանգելուց սեփական ձայնը փոփոխելու հնարավորություն
- գրավիտացիոն սենսոր, հեռախոսի դիրքի փոփոխությունը ֆիքսելու համար:
- հիշողության քարտ տեղադրելու հնարավորություն
- 2 SIM քարտի հնարավորություն
ու էլի մանր մունր բաներ:
Հիմնական թերությունն էլ java-ի բացակայությունն ա, մեկ էլ վախը, որ հեսա ուր որ ա հեռախոսս փչանալու ա: Բայց դե 23000 արժեր ու մի ամիս ա արդեն օգտագործում եմ, դեռ չի էլ ուզում փչանա:
Ջավայի բացակայությունը կարելի է վերապահումներով թերություն համարել: Մարդ կա չի օգտագործում: Օրինակ ես:
3Գ -ի բացակայությունն ավելի մեծ թերություն է:
Իսկ հեռախոսի փչանալու վախը, կարող եմ ասել, որ արդարացված չի: Ես արդեն 8 ամսեկան հեռախոս եմ տեսել, որը նորի պես աշխատում ա: Սրանք տարիներով էլ կաշխատեն:
Երեկ ընկերս իրա TV15 -ը երկրերդ հարկի աստիճաններից գցել ա: Հեռախոսը գլերվելով, աստիճաններին խփելով հասել ա առաջին հարկ: Մենակ կողքից մի լուցկու գլխիկի չափ կորպուսն ա պոկվել: Մնացած ամեն ինչը նորմալ աշխատում ա:
էսպես չի մնա
Բա ես ինչ եմ ասումՆույն ԱՄՆ-ում կամ Կանադայում տեխնիկայի մեծ մասը Made in China են
Ու այնտեղ հանգիստ կգնեմ էդ տեխնիկան` համոզված լինելով, որ որակյալ է: Իսկ Հայաստանում վաճառվող չինական ապրանքի մասին շատ մեծ վերապահումներ ունեմ ու չեմ զարմանա եթե մեկ էլ պարզվի որ դա իսկական Dorado չի այլ կեղծած
![]()
Իսկ հեռախոսի էդքան ծիլիվիլիներից էնքան քիչ բանա պետք իրականում, համենայն դեպս ինձ: Սոլիդ դիզայն, նորմալ զանգելու հնարավորություն, հարմար address book, և այլն: Դրա համար էլ BlackBerry-իս հետ լավ ընկերություն ենք անում արդեն 3-4 տարիԻսկ այ որ դրա սերվիսն էլ Հայաստանում ակտիվացվի Վիվայի կողմից վափշե կդառնա հեքիաթ
Թե չէ ռադիո, դես դեն... պետքա գալիս միայն հանգստանալու գնալուց
![]()
Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:
Դրա փոխարեն ես յազվա զանգողներին եմ բլոկ անում![]()
Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:
էրեխեք Նոկիան տենց ֆունկցիա չունի ,որ բլոկ արվի էտ զանգերը՞
Я не высокомерна - я просто не считаю нужным улыбаться всем.
Enigmatic (05.11.2009)
Ընկերըս վերջերս առավ էս մոդելից, ես էլ մի քիչ ուսումնասիրեցի: Առավելությունները Էլմոն նշեց, ես էլ մի քանի թերություն նշեմ:
-Էկրանը արտաքինից մեծ է, բայց դա միայն պիքսելների մեծ լինելու պատճառով է, որովհետեւ այն 320x240 չափսի էկրան է:
-տեսախցիկի վրա «սխալմամբ» երկու թվերի տեղերը հակառակ են գրել` գրել են 3.0 մեգապիքսել, այնինչ պիտի լիներ 0.3:
-Պրոգրեսիվ սկանի ֆորմատով սեյվ արած jpeg ֆայլերը չի կարդում (ֆոտոշոփում սեյվ անելուց բերում է` Baseline ("Standard"), Baseline Optimized եւ Progressive):
-Կուտակիչը, ինչքան հասցրել եմ նկատել, լավ չի պահում:
-Զանգողի նկար դնելու, ինչպես նաեւ ֆոնի նկար դնելու համար պիտի նկարը հավեսով փոքրացվի:
Իմ հեռախոսն արդեն որերորդ անգամնա ռեստարտա լինում: ... hիմա ամեն 2-3 ռեստարտից հետո զավադսկոյ նաստռոյկեքն եմ վերականգնում, որ հանկարծ նույն օրը չընկնի: Թե չէ գնի համեմատ շատ լավնա:
Բայց եթե պետքա 3րդ օրը "աղբ" դառնա, սկի 5000 չարժի:
Բայց դե ոնցոր հայերն են ասում "իմ բախտն իմ հետա"
Իսկ հիմա մեծ հաճույքով կփոխեի նորմալ հեռախոսի հետ, բայց դե հենց էտ հեռախոսներից առնում ես, "մնում վրետ"
Իմն էլ 8.0-ա գրած-տեսախցիկի վրա «սխալմամբ» երկու թվերի տեղերը հակառակ են գրել` գրել են 3.0 մեգապիքսել, այնինչ պիտի լիներ 0.![]()
Չեմ հասկանում ինչ խղճով եք dorado առնում, ադնառազվի ապրանքի համար շատ բարձր գին ունի:
Մարդը լինելը լավ բան ա, բայց երկու ոտքի վրա կանգելը դեռ չի նշանակում որ դու մարդ ես:
Ամենակարևորը էս կյանքում մարդ լինելն ա, մնացած ամենինչը երկրորդական ա:
ԷԼ ԿՅԱՆՔՈՒՄ ԷՍ ՖՈՐՈՒՄԸ ՉԵՄ ՄՏՆԵԼՈՒ
VisTolog (07.11.2009)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ