Մեջբերում Elmo-ի խոսքերից Նայել գրառումը
Ապեր լիքը հեղինակավոր ֆիրմաների գործարանները Չինաստանում ա: iPhone վերցրա ու հետևը կարդա, գրած ա made in China:
Ես անցած տարի գնացի աբուշի պես 135 000 դրամանոց LG Prada առա: 3 ամսում հոգնեցի հեռախոսիցս: Ոչ մի ֆունկցոիանալ առավելություններ չուներ, բացի սենսորային էկրանը ու mail client -ը: Դրա գնին կարաի տարին մեկ փոխելով 4 հատ Dorado առնեի: Ավելի պինդ ու դիմացկուն, ավելի պրակտիկ:
3 անգամ ձեռքիցս գցել եմ մի 2 մետր բարձրությունից: Վերցրել եմ, սրբել ու էլի օգտագործում եմ: LG Prada -ս որ գցեի, հիմա երուսաղեմ էր դառել:
Համ էլ կոտրվի էլ սրտիս դարդ չի լինի, մեկ ա եղածը 33 000 դրամ ա: Սա մի տարի էլ ինձ ծառայի` ձեռ ա տալիս, որովհետև ես 6-7 ամիսը մեկ հեռախոս փոխելու սովորություն ունեմ:
Բայց համոզված եմ, որ 3-4 տարի էլ կծառայի, լավ պահելու դեպքում:
Բա ես ինչ եմ ասում Նույն ԱՄՆ-ում կամ Կանադայում տեխնիկայի մեծ մասը Made in China են Ու այնտեղ հանգիստ կգնեմ էդ տեխնիկան` համոզված լինելով, որ որակյալ է: Իսկ Հայաստանում վաճառվող չինական ապրանքի մասին շատ մեծ վերապահումներ ունեմ ու չեմ զարմանա եթե մեկ էլ պարզվի որ դա իսկական Dorado չի այլ կեղծած

Իսկ հեռախոսի էդքան ծիլիվիլիներից էնքան քիչ բանա պետք իրականում, համենայն դեպս ինձ: Սոլիդ դիզայն, նորմալ զանգելու հնարավորություն, հարմար address book, և այլն: Դրա համար էլ BlackBerry-իս հետ լավ ընկերություն ենք անում արդեն 3-4 տարի Իսկ այ որ դրա սերվիսն էլ Հայաստանում ակտիվացվի Վիվայի կողմից վափշե կդառնա հեքիաթ Թե չէ ռադիո, դես դեն... պետքա գալիս միայն հանգստանալու գնալուց