Խնդրեմուրախ եմ, թեկուզ ինչ որ մեկին գրառումովս կամ ունեցածս այն սերմերով, որ այս ու այնտեղից ինքս հավաքում ու կիսվում եմ Ակումբում որևէ մեկն վերցնում է ու գնահատում իր գտածը. ճիշտն ասած հիմա միայն դրա համար էլ այցելում եմ Ակումբ...
Չեմ հիշում տեղադրե՞լ եմ այստեղ ВеликаЯ Тайна Воды տեսահոլովակը, թե՞ ոչ... համենայն դեպս, եթե տեղադրել էլ եմ մի ուրիշ թեմայում, ապա արժեր այստեղ էլ տեղադնեի հենց մտքի հետ կապված, որ տեսնեք, թե ինչպես զուտ մտքի ուժով ինչպես կարելի է ազդել օրինակ ջրի վրա ու փոխել նրա մոլեկուլյար կառուցվածքն ու դարձնել այսպես ասած դրականորեն կամ բացասականորեն լիցքավորված... իսկ հիմա դրան գումարեք այն փաստը, որ մարդու մարմնի 70 ու ավելի տոկոսը բաղկացած է հեղուկից... էլ էզոթերիզմի կամ կրոնի կարիք չի լինի դրանցից հեռու մարդկանց համար, այլ կարիք կլինի գիտական փաստերը վերցնել ու մտածել, թե ինչպե՞ս պետք է ապրել...
Թե սիրում ենք՝ մեր սրտի բոլոր լարերո՜վ սիրենք...Միայն Սիրուն է երաժշտությունը զիջում, բայց և Սերն էլ մեղեդի է...
Ես և Դու՝ Մի Ենք՝ Մի-Մի Աշխարհ Ենք, Հավերժի Ճամփորդներ...
մեր մտքերը մեր ամենօրյա գnրծունեությnւնն են, որոնց կարող ենք ղեկավարել ինքներս;
Մտքերը նյութական են այնքան, ինչքան մագնիսական դաշտերն են նյութական: Նյութական բառի ընկալման ուղղությունն եմ դրանով տալիս:
Այսինքն՝ մտքերը իրական են ու գոյություն ունեն:
Մտքերս կարող եմ ուղղել նպատակաուղված, եթե տրամադրվեմ: Երբեմն տրամադրվելն է շատ դժվար:
Այդ եղանակով մի քանի անգամ մտերիմներիս օգնել եմ: Ամեն անգամ էլ մտքերիս իրականացումը ապշեցրել է:
Միայն իմ նպատակների համար շատ ավելի դժվար է մտքերն օգտագործելը: Ուղեղումս շիլաշփոթ է տիրում:![]()
Դատարկություն (31.10.2009), Դեկադա (31.10.2009), Սելավի (31.10.2009)
Մտքի ազդեցության մասին կարելի է խոսել պիսխոսոմատիկայի տեսանկյուից, սանոգեն մտածողության առումով, ներշնչման վերաբերյալ և այլն։ Այն, որ միտքը անխախտելի կապված է նույթականի հետ, դա վաղուց ապացուցված փաստ է, իսկ թե արդյոք դրանք նյութական են, թե ոչ, իմ կարծիքով, լրից ուրիշ խնդիր է։
Շատ հետաքրքիր է սանոգեն մտածողության թեորիան, ըստ որի կարելի է առողջ ապրելակերպի հասնել «ճիշտ» մտածելակերպի շնորհիվ։
Միանշանակ հավատում եմ, բայց, ցավոք դա օգտագործել չգիտեմ:
Հավատում եմ...Այո, բազմիցս զգացել եմ իմ վրա...Եղել են պահեր, որ մի բան ուժեղ ցանկացել եմ ու կատարվել է ու զարմացել եմ... հետո նոր հասկացել եմ, որ իրոք մտքերի գերբնական ուժի շնորհիվ է...ես հավատում եմ,որ մարդ կարող է փոխել իր կյանքը իր հավատի ու ներշնչանքի շնորհիվ, բայց շատ հաճախ հապաղում է ու վախենում...կամ էլ երբ մի բանի հասնում ես,արդեն ձանձրանում ես,իսկ ընթացքը շատ հետաքրքիր է,լինի վատ թե լավ...գուցե ,խուճուճ գրեցի,բայց դա այդպես է...օրինակ ես ուզում եմ,որ հիմա իմ կյանքը փոխվի,բայց երևի լավ չեմ հավատում կամ խանգարող բան եմ տեսնում , որն անընդհատ ինձ կեղեքում է...չգիտեմ...
Любовь - история в жизни женщины и эпизод в жизни мужчины.
Sona_Yar (02.11.2009), StrangeLittleGirl (08.11.2009)
այո, միանշանակ հավատում եմ. Շատերդ երևի տեսել եք այս տեմայով ֆիլմը, ասեմ, որ աըդ ֆիլմը իզոթերիկ բազմաթիվ կանոննեռից ընդամենը 1-ն է. պետք է պարզապես ենթագիտակցորեն և սրտանց հավատալ և ձգտել ինչ-որ բանի և դա անպաըման կիրականանա, ինքս էլ եմ դա զգացել, այդ ուժի օգտագործումը միայն ձեզանից է կախվաց, որքան ուժեղ է ցանկությունը, այդքան էլ մոտիկ է դրա իրականացումը![]()
Իմ մտքերն, օրինակ, նյութական են, ավելի կոնկրետ՝ պլաստիրինից: Վատն էն ա, որ պլաստիրինից քանդակ անել չեմ կարողանում![]()
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Համաձայն եմ: Ցավոք ամեն մարդ չէ, որ կարողանում է հավատալ: Շատերը ընկնում են կասկածների գիրկը, բա որ սենց, բա որ նենց, տեսնես ոնց կլինի, ի՞նչ կլինի: Կասկածը ամենասարսափելի վիրուսն է, որը հանգիստ կարող է ցանկացած ծրագիր խափանել: Պատկերացնում եմ թե լարախաղացները ինչ անբեկանելի հավատ ունեն, հենց մի փոքր կասկածեն, կսասանվեն ու անմիջապես կընկնեն: Կամ տիեզերագնացները: Ի վերջո տեխնիկա է, ցանկացած պահի կարող է խափանվել: Ինչպես փորձն է ցույց տալիս, նյութը նույնպես ենթարկվում է մտքի զորությանը: Քիչ չեն դեպքերը երբ մարդիկ մտքի ուժով կարողանում են իրեր տեղաշարժել:
Բայց, այս ամենի մեջ, ինձ համար, մի փոքր պարադոկս կա: Հնարավո՞ր է, որ մարդը ինքը իրեն չսիրի, բայց արժանանա միլիոնների երկրպագությանը: Չէ՞ որ ըստ մտքի ձգողականության օրենքի, մենք ստանում ենք այն ինչ մտածում ենք, եթե մարդը իրեն չի սիրում, հնարավո՞ր է որ վայելի ուրիշների սերը:
Թե՞ հանճարների դեպքում ամեն ինչ հնարավոր է:
Հայաստանը հզորանում է, շենանում է: Ես ապրում եմ հզոր, ապահով ու բարեկեցիկ Հայաստանում:
Ուլուանա (03.11.2009)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ