Իսկ խնդրո առարկայի շուրջ ասեմ, որ թվականը կասկածելի է նրանով, որ մինչև 305 թիվը Հռոմի կայսրը հալածել է քրիստոնյաներին, այսինքն՝ չէր կարող քրիստոնեություն ընդունվել Հայաստանի կողմից:
Իրականում ոչ մի կասկածելի բան չկա: Ավելին, քո ասած սխեման ուղղակիորեն հաստատվում է պատմական փաստերով -

Համաձայն Եվսեբիոս Կեսարացու (“Եկեղեցական պատմություն”). “Բացի այդ բռնակալի (Մաքսիմինոս Դայա համակայսեր (305-313) – Մ.Հ.) ձեռքով պատերազմ հարուցվեց արմենների դեմ… որովհետև քրիստոնյա էին նրանք… Արդ նա հենց ինքը իր բանակի հետ արմենների դեմ պատերազմելիս ջախջախվեց”:

Այսինքն Եվսոբիոս Կեսարացին ոչ միայն ուղղակի կերպով կրկին հաստատում է Ագաթանգեղոսին այն կոնտեքստով, որ հայերը Հռոմից առաջ էին քրիստոնեությունը ընդունել, այլև այդ փաստը կապում է Մաքսիմինոս Դայայի հետ: Հռոմի այս համակայսեր դեմ ճակատամարտի թվականի մասին Եվսեբիոս Կեսարացին ոչինչ չի ասում, բայց կարելի է ենթադրել, որ այն եղել է 311 թ-ին: Հենց այս թվականին Հռոմի արևելյան պրովինցիաներում լիակատար իշխանության հասած Մաքսիմինոս Դայան հալածանքներ սկսեց քրիստոնյաների դեմ: Կարելի է կարծել, որ արդեն իսկ չարացած լինելով քրիստոնյաների, հետևաբար նաև Մեծ Հայքի թագավորության վրա, վերջինս մարտական գործողություններ է սկսել Մեծ Հայքի դեմ այն բանից հետո, երբ Տրդատ II Մեծը մերժել է նրա պահանջը ռազմական օգնություն ցույց տալ իրեն Հռոմի կենտրոնական պրովինցիաներում լիակատար իշխանության հասած Տրդատ II Մեծի երբեմնի ընկեր ու բարեկամ Լիկինոսի դեմ մղվող պայքարում: Հայտնի է, որ 311 թ-ին Մաքսիմինոս Դայայի և Լիկինոսի միջև բանը ընդհարման չհասավ ու նրանք համաձայնության եկան ազդեցության ոլորտների բաժանման հարցում: Այս ամենի ֆոնի վրա կարելի է կարծել, որ հենց դրանից հետո է Դայան մարտական գործողություններ սկսել Մեծ Հայքի դեմ:

Հետևաբար, երկու դեպքում էլ կասկածելի է: Հատկապես, որ մեր պատմիչն էլ այդ դարի պատմիչ չէ, այլ հաջորդ:
Ընդհանրացնելով այս ամենը կարելի է ասել, որ Ագաթանգեղոսի հաղորդումը կասկածի տակ դնելու լուրջ հիմք չկա...