Խոսքը հենց էս խայտառակ երգի մասին է, ես էլ եմ արաբական երաժշտություն լսում, բայց արաբական երաժշտություն լսելու համար ձեռք եմ բերում Ամր Դիաբի, Նենսի Այրամի, Շերինի,Սերի Հադաթի ձայնագրությունները, այլ ոչ թե Թաթայինը:
Այս երգի մեջ ամեն ինչ կա բացի հայկականից: Գործիքավորման ռիթմը արաբական, մեղեդին թուրքա-պարսկական, երգչի անունն էլ Թաթա-ր:
Բոլորը կոկորդով մեկ բղավելով պահանջում են ճանաչել ցեղասպանությունը, շատ լավ են անում:
Բայց ոչ ոք չի բղավում, որ պետք է ճանաչել և պահպանել ազգայինը:
Հակառակը, ազգային մշակույթին դեմ ուղղված բիզնես կուրս վերցրած երգչի երգերը դարձնում են ազգային հիթ:
Էջանիշներ