Հայաստանը հզորանում է, շենանում է: Ես ապրում եմ հզոր, ապահով ու բարեկեցիկ Հայաստանում:
Եվ նա սկըսեց… թուրքերեն երգել:
Մանկական ձայնը՝ սկզբում կերկեր,
Վայրկյաններ հետո ինքն իրեն գտավ,
Հունի մեջ մտավ
Ու գնա՜ց-գնա՜ց:
Կաթողիկոսը մթագնեց մնաց:
Մինչ հանկարծահաս զայրույթի ծնած
Կրակը վառվեց ծեր աչքերի մեջ՝
Հենց նոր սկսվող ժպիտը հանգավ:
Առաջի՛ն անգամ,
Առաջի՜ն անգամ
Ա՛ստ՝ Վեհարանի հին պատերի մեջ,
Սրբապղծորեն թուրք երգ է մխում…
Ա՛ստ՝ հայոց հոտի այս սուրբ փարախում,
Հովվապետն ինքը ականջ է կախում
Ինչ-որ մանկան անօրեն երգի…
Մեջբերումը՝ Անլռելուց
Հարգելիս, ես հաստատ չեմ համեմատում իրենց, վերևում նշել եմ, որ Թաթա չեմ սիրում, բայց այլ բան է չսիրելը, այլ բան է ասելը, թե վատն է:
Կոմիտասը իհարկե համեմատությունի դուրս է, որովհետև անկախ իր որակներից, որոնց առկայությունը իհարկե անժխտելի է, նա դարձել է նաև հայկական երաժշտության համար այնպիսի մեկը, որպիսին Քրիստոսն է եղել քրիստոնեւոյան համար:
Վերջին խմբագրող՝ Շինարար: 19.10.2009, 00:43:
Չուկ ջան, դու ինձ լրիվ սխալ ես հասկացել, կամ էլ չես կարդացել իմ գրառումները:
Խոսքը հայկականի տեղ մատուցվող, թուրքապարսկախառն մելիզմերով գերհագեցած անճաշակ երաժշտության դեմ է ուղղված:
Խոսքը այն մասին է, որ աշխարհը մեզ Արամ Ասատրյանով ու Թաթայով չճանաչի, որովհետև նրանց կողմից մատուցված երաժշտությունը ոչնչով չի տարբերվում մեր հարևան հանրապետությունում մատուցվող երաժշտությունից: Խոսքը այն մասին է, որ Հայկական երաժշտություն լսելիս պարզ զգացվի, որ սա հայկական է:
Իսկ Ջեքսոնի երաժշտությունը ոչ ոք չի վերցնում ու հայկականի տեղ անցկացնում:
Ինձ թվում է պարզ է ասելիքս:
Հայաստանը հզորանում է, շենանում է: Ես ապրում եմ հզոր, ապահով ու բարեկեցիկ Հայաստանում:
Յուրաքանչյուր ազգ ունենում է տարբեր տիպի երաժշտություններ: Սա մի կողմ դնենք. եթե կա այդ ոճի պահանջարկը, ապա պիտի լինի նաև առաջարկը:
Բայց բացի դրանից ես չեմ կարծում, որ աշխարհը մեզ Թաթայով ու Արամ Ասատրյանով ա ճանաչում, նրանք ավելի շատ լոկալ լսելիության երգիչներ են: Իսկ Սայաթ Նովա ճանաչողներ տարածաշրջանում կան, Կոմիտաս ճանաչողներ աշխարհում կան, Արամ Խաչատրյան ճանաչողներ կան:
Բայց եթե անգամ դրանով էին ճանաչելու, ապա թող ճանաչեին:
Վերջին հաշվով ես ինչ-որ երգչի լսելիս չեմ մտածում, թե հարևանս կամ Պողոսն իմ մասին ինչ է մտածելու: Հիմա ասենք ես Չիկ Կորեա եմ սիրում, ու դու կարող է ինձ համարես անճաշակ (ենթադրենք): Հետո՞ ինչ: Նույն ձևի թող ասենք Ֆրանսիան էլ Հայաստանին անճաշակ համարի, հետո ի՞նչ:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Այն որ հայ երաժիշտը չի կարող զերծ մնալ թուրքական ազդեցությունից, դարեր շարունակ մենք փոխգոյակցել ենք թուրքերի, պարսիկների, արաբների հետ, և բնական է որ մեր երաժշտություններն էլ որոշ չափով դիֆուզվել են, ինձ համար զարմանալի կլիներ, որ մեր երգիչների երգերը նման լինեին բուսանովային, չգիտեմ ճի՞շտ եմ տերմինը օգտագործում, թող երաժիշտները ինձ ուղղեն:
Իմ աչքերն էլ Արամ Ասատրյան լսելիս են թացանում, հետո՞:
Եթե պետության մեծամասնություն կազմող զանգվածը, այն էլ վճարունակ, դա է նախընտրում, ի՞նչ, պիտի լացե՞նք, պարտադրե՞նք: Մեծամասնությունն է թելադրում, կարծիք հայտնում:
Վաստակավոր կոչում տվողներն էլ էդ ճաշակի են ու իրենց կարծիքով վերահսկում են: Բա հետո՞:
Մեկ էլ ասեմ, որ հայ արվեստը, որ բարձրարժեք կանվանեմ ես, տեղացիներից էլ լավ են իմանում ու գնահատում դրսում: Տիգրան Մանսուրյանը Ձեզ օրինակ: Հայ Փոքրիկ երգիչներ երգչախումբը ևս, որ աշխարհի լավագույն 24 երգչախմբերից մեկն է, այն էլ միակ մանկականը: Սա գիտեի՞ք:
Շատ կներես, բայց Արամ Ասատրյանը անգրագետ մարդ էր, նրան չեն սովորեցրել, թե սա լավ է, սա՝ վատ, հոգուց ինչ բխել է, երգել է, հաջողության գաղտնիքն էլ նրանում է, թե որքանով է նրա հոգուց բխածը համապատասխանել ունկնդիրների հոգում եղածի հետ: Իմ հոգում դա եղել է, կասես՝ թուրքակա՞ն է, ես հատվածը մեջբերեցի, որ մանուկ Կոմիտասը թուրքերեն էր երգում, չենք կարող զերծ մնալ այդ ազդեցությունից, այդքան բան:
Տրիբուն (19.10.2009)
Նու ասենք թե, դե հիմա բացատրի թե իմ գրածի հետ էդ ի՞նչ կապ ուներ
հ.գ. Ի դեպ հուշեմ, որ ես ոչ մի տեղ չէի գրել Կոմիտասին Թաթայի հետ համեմատելու մասին, ոչ էլ կարծել էի, որ որևէ մեկը նման բան է արել: Ասել էի, որ Կոմիտասի անունն է հոլովվել: Իսկ թե ինչ ձևով... կարդա նախորդ էջերից մեկում քո գրառումը![]()
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Բա հենց ողբերգությունն էլ սա է, չգիտես ինչու բոլորին թվում է, որ ցանկացած անգրագետ կարող է իրեն երգիչ հռչակել ու բեմ դուրս գալ:
Պատկերացնում ե՞ք ինչ տեղի կունենար, եթե այս կարգի անգրագետներով ողողված լիներ բժշկական, դատական և այլ այս կարգի համակարգները:
Կոմիտասը գրագետ ու բանիմացէր, և որ ամենակարևորն է սրտացավ մարդ էր, ով տոգորված չէր ամեն գնով փող սարքելու անհագ մոլուցքով: Կոմիտասը թուրքական երաժշտություն ուսումնասիրել է շատ պարզ պատճառով, պրոֆեսիոնալ երաժիշտը պետք է լավ ծանոթ լինի օտար մշակույթին, որ սեփականը մատուցելուց հնարավորնս զերծ մնա ավելորդ աղավաղումներից, մատուցի զուլալը:Իմ հոգում դա եղել է, կասես՝ թուրքակա՞ն է, ես հատվածը մեջբերեցի, որ մանուկ Կոմիտասը թուրքերեն էր երգում, չենք կարող զերծ մնալ այդ ազդեցությունից, այդքան բան:
Հայաստանը հզորանում է, շենանում է: Ես ապրում եմ հզոր, ապահով ու բարեկեցիկ Հայաստանում:
Հակասում են այնքանով, որ թուրքական երաժշտության մեջ, ինչպես և հայկականում, կան թե հաջող ու լավ գործեր, թե անհաջողներ: Ահա ես համարում եմ որ Թաթան մեր կիսահաջողներից է կամ անհաջողներից, իսկ Կոմիտասը եթե թուրքականից ազդել է, ապա հաջողից: Իսկ թուրքականից ազդվելու մեջ բացարձակապես վատ բան չեմ տենում: Եթե արվեստը գեղեցիկ է, ապա այն պետք է սիրել, զարգացնել, պահել, անկախ նրանից, հայերինն է, թուրքերինը թե մարսեցիներինը:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Շինարար (19.10.2009)
Խնդրում եմ ստեղծագործական գործունեությունը մի համեմատիր մասնագիտական հմտություններ պահանջող մասնագիտությունների հետ: Ասատրյանի անգրագետ լինելու պատճառով ոչ մի շենք չի փլվել, ոչ մի մարդ անտեղի չի դատապարտվել, ոչ մի հիվանդ դանակի տակ չի մահացել… Մարդը երգում էր, ոնց կարող էր, ուզողը լսում էր, չուզողը՝ չէր լսում, թող կրթված երաժիշտները այնպես անեն, որ իրենց լսենք՝ բայց ոչ թե չկրթվածների դեմ արգելքներ դնելով, այլ իրենց երգով մեզ հրապուրելով: Էս ո՞ր դարն է… Այո, տեղից վերկացողը իրավունք ունի երգելու, գրելու, նկարելու, մենք էլ կորոշենք՝ արժե՞ դրան փող տալ, թե՞ ոչ:
Է, ես էլ եմ այդ ասում![]()
Վերջին խմբագրող՝ Շինարար: 19.10.2009, 01:16:
Տրիբուն (19.10.2009)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ