Էէհ, իմ ասածը չեք ուզում հասկանալ, ու ամեն մեկը ինչից նեղացած է, հեսա կսկսի դրանից բողոքել: Ես ասում եմ՝ Յուրայահ Հիփի սիրահար լինել չես կարող (ի միջի այլոց դրանով նկատի ունեմ նրանց երաժշտության, թե չէ ես էլ պակաս ճաշակով չեմ, որ ինձանից 40 տարի մեծ պապիներին սիրահարվեմ), որովհետև իրենց երաժշտությունն է հենց այդպիսին, դա նրանց երաժշտության բնորոշ ու տարբերակիչ հատկանիշն է, որոնք եթե կտրես, դեն գցես, տակը կմնա այն, ինչ ամեն քայլափոխի կարելի է հանդիպել, որին էլ դուք կարող եք անվանել «լավ երաժշտություն» ու լինել դրա սիրահարը: Դա նույնն է, եթե պնդուկով պաղպաղակի միջից բոլոր պնդուկները հանես, միայն պաղպաղակն ուտես ու ասես՝ գիտե՞ս, այս պնդուկով պաղպաղակն ինձ շատ դուր եկավ:![]()
Էջանիշներ