ՈՒռաաաաաա
Հոկտեմբերի 16-ին մարզահամերգային համալիրում տեղի կունենա հանրահայտ Uriah Heep խմբի համերգը
Շնորհավորում եմ բոլորիս, աստղերը հերթով ժամանում են Հայաստան
Մանրամասները շուտով vgs.am կայքում![]()
ՈՒռաաաաաա
Հոկտեմբերի 16-ին մարզահամերգային համալիրում տեղի կունենա հանրահայտ Uriah Heep խմբի համերգը
Շնորհավորում եմ բոլորիս, աստղերը հերթով ժամանում են Հայաստան
Մանրամասները շուտով vgs.am կայքում![]()
Ես իրենց շատ եմ սիրում, հավես խումբ են:
Ամբողջ դիսկոգրաֆիան ունեմ, ցանկացողների հետ կկիսվեմ![]()
I may be paranoid but no android!
comet (19.10.2009), Jarre (24.09.2009), Smokie (26.02.2014), total_abandon (09.08.2009), Yellow Raven (08.08.2009), Ուլուանա (08.08.2009), Ֆոտոն (07.08.2009)
ԱՅՅՅՅՅՅՅՅՅՈ, հրաշալիա, հիմիկվանից արդեն պետքա մտածել տոմսեր ձեռք բերելու մասին:
Ապրիր արագ, մահացիր երիտասարդ:
Բա խի՞ Green Day-ը չի գալի։Լավ դա մի կողմ։ Իսկ Uriah Heep-ը հարդ ռոք ա, թե նենց անգլիական, ինդի։ Ես լսած չկամ, եթե խնդրեմ չէիք ներկայացի իրանց
![]()
Ուրախ չեմ, չեմ սիրում իրանց
http://en.wikipedia.org/wiki/Uriah_Heep_(band)
Uriah Heep-ը շատ հեռու է իմ սիրած խմբերից լինելուց: Էնպես որ ձրի տոմս լինի, կգնամ: Չլինի, հեչ պետքս էլ չի: Էս Ջեթրոն չի, որ համերգի մասին իմանալու հենց հաջորդ օրը տոմսը գնեմ ու երկու ամիս շարունակ պինդ-պինդ պահեմ, որ չկորի:
Ռեդ (08.08.2009)
Յուրայա Հիփը անգլիական ռոք, հեվի մեթալ խումբ է, ով մեծ ճանաչում է ձեռք բերել 70ականներին: Երեկ երեկոյան տեղի ունեցավ Յուրայա Հիփի համերգը Երևանում: Ներկա գտնվողներին խնդրում եմ կիսվել տպավորություններով:
Համերգը շատ լավն էր, բայց Ջեթրո Թալի համերգին չէր հասնի: Մի տեսակ կարճ տևեց, անծանոթ երգերը շատ էին (ես հիմնականում իրենց վաղ շրջանի գործերին եմ ծանոթ) մեկ մեկ էն տպավորությունն էր, որ սխալ համերգ էի եկելԴահլիճն էլ շատ քնած էր, չնայած համերգի վերջերում արդեն արթնացավ ու սկսեց հավեսին տժժալ:
Կատարումները շատ լավն էին, լավ տժժցնում էին, Բեռնի Շոուն դահլիճի հետ էր աշխատում, քնածներին արթնացնումSympathy-ի ժամանակ բոլորը ոտքի էին կանգնել ու պարում էին, իսկ Lady In Black-ի ժամանակ դահլիճը իրենցից լավ էր երգում....
![]()
Լավն էր, արժեր գնալ![]()
I may be paranoid but no android!
Ջեթրո Թալի համերգի հետ համեմատության առումով՝ կակռազ հակառակը՝ էն վիճակին, որ դահլիճին հասցրեց Ջեթրո Թալը համերգի վերջում, Յուրայա Հիփի համերգին արդեն առաջին մի քանի երգից հետո էր։
Համերգը լավն էր, բայց իսկականից կարճ տևեց (մոտ 1ժ, 40ր). ես մտածում էի էս առաջին մասն էր, հեսա երկրորդ մասը կսկսվի, էն էլ հարվածայինների նվագողը իրա փայտիկները շպրտեց հանդիսատեսին ու գնացին։Ինչպես ասում են՝ լավ բանը քիչ ա լինում…Է՜հ
![]()
Добро победило зло, поставило его на колени и зверски убило
Uriah Heep-ի երաժշտությունը ահավոր զգացմունքայինա, երգերը հիմնականում չեն հոգնացնում, ինչը ահագին պլյուսա
Ափսոս, երեկվա համերգին հանգամանքների բերումով չկարողացա ներկա գտնվել![]()
Համերգը սկսվեց մի հատ անկապ ապուշ երգով, անկապ ղժղժում ու շուխուր էին անում: հաջորդ երկու երգերը ոչինչ: Հետո նենց տաղտուկ սկսվեց, անկապ շուխուր ու ղժ, չէին թողնում մարդ հանգիստ քնի: տենց համերգի կեսը անցավ երևի:
Այ հենց Ջուլայ Մորնինգից հետո սկսվեց նորմալ համերգ, ամենավերջին երգը լրիվ կայֆ էր արդեն![]()
հոյակապ համերգ էր..բերետավորները զզվցրին..մնացացը շատ լավ էր
We shall once again sing
Hymns from ancient times
Like we did in those days
A long time ago
Last.fm-ն ասում է, որ ակումբցիներից քչերը չեն, որ Uriah heep են լսում:
Եկեք խոսենք այս խմբի մասին:
Ես առաջին անգամ Uriah heep լսել եմ 2004 կամ 2005 թվին, դիսկով մի համերգ եմ նայեցի եւ այն ինձ շատ դուր եկավ այն ժամանակ, դրանից հետո հետաքրքրվեցի այս խմբով: Ժամանակի ընթացքում դադարեցի լսելը, բայց... սերը դեռ մնացել է, դեռ էլի մեկ-մեկ լսելու, կամ այդ համերգը նայելու ցանկություն կարող ա առաջանալ մոտս:![]()
Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:
Սերգեյ Ռախմանինով
Հատվածներ նշածս համերգից:
Come back to me
2 երգ Ian Andersonի հետ, իսկ այդ երգերից հետո գալիս է այն երգը, որով սկսվել է համերգը:
The golden palace (Can we give ourselves like a mother to her child)
Cross that line
Lady in black
Պոպուրի
Յութուբում այսքանը գտա:
Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:
Սերգեյ Ռախմանինով
Վայ այս թեման արդեն կա՞ր
Շատ եմ սիրում «Wonderworld»-ը:
Դեռ էլի մի քանի երգեր կդնեմ այս թեմայում:![]()
Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:
Սերգեյ Ռախմանինով
Uriah Heep լեգենդար բրիտանական ռոք խումբը թողարկելու է 'Live in Armenia' սկավառակը, տեղեկացնում է roadrunnerrecords.com կայքը։
Խմբի անդամները հայտնել են , որ երբ ստացել են Հայաստանում ելույթ ունենալու առաջարկը, միանգամից ընդունել են այն։ Համաձայնություն է եղել հեռուստաընկերությունների նկարահանող խմբերի հետ նկարահանել համերգը։
«Դա մեզ համար եզակի էր, քանի որ առաջինն էր և հրաշալի էր այն փաստը, որ մեր երաժշտությունն այդքան շատ մեծ նշանակություն ունի շատ մարդկանց համար», ասել է երաժիշտ Միք Բոքսը։
«Ավելի լավ լինել չէր կարող։ Կային որոշակի տեխնիկական խնդիրներ, սակայն զգացողությունները հաղթեցին և եթե հարցնեն, ապա մենք կրկին կցանկանանք գնալ և նվագել այնտեղ», – եզրափակել է երաժիշտը։
Tert.am
'Live in Armenia'-ն թողարկվելու է 2 CD-ով և 1 DVD-ով:
Երգերը սրանք են.
CD1:
01. Wake The Sleeper
02. Overload
03. Tears Of The World
04. Stealin'
05. Book Of Lies
06. Gypsy
07. Look At Yourself
08. What Kind Of God
09. Angels Walk With You
10. Shadow
CD2:
01. July Morning
02. Easy Livin'
03. Sunrise
04. Sympathy
05. Lady In Black
DVD:
01. Wake the Sleeper
02. Overload
03. Tears Of The World
04. Stealin'
05. Book Of Lies
06. Gypsy
07. Look At Yourself
08. What Kind of God
09. Angels Walk With You
10. Shadow
11. July Morning
12. Easy Livin'
13. Sunrise
14. Sympathy
15. Lady In Black
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ