Պատճառը միմիայն մեր հավաքականի «անգրագետ» ու իմպոտենտ վազվզոցն էր։
Մեկ էլ մի բան պատմեմ։
Հիշում եմ մի քանի տարի առաջ բարեկամիս տղան, ով փոքր հասակից այնքան էր տարված ֆուտբոլով, որ ցանկացած նրան ճանաչող համոզված էր, որ նա մեծ ֆուտբոլիստ է դառնալու։
Նրան նկատել էր նաև մարզիչը և արտակարգ արագության ու ճկունության ու էլի ... հատկությունների համար նշանակել էր տվյալ մանկապատանեկան թիմի կենտրոնական հարձակվող։ Դրանից այդ երեխան շատ ավելի էր ոգևորվել և ավելի եռանդով էր մասնակցում պարապմունքներին։
Որոշ ժամանակ բացակայեցի ՀՀ–ից ու նրան չտեսա, երբ վերադարձա ու հանդիպեցի նրանց ընտանիքին, իմացա որ տղան այլևս չի գնում պարապմունքների։
Իսկ երբ պատճառը իմացա, ցնցված էի։
Պարզվում է, որ նրանց գյուղի «հարուստի տղան» նույնպես ուզում է ֆուտբոլ խաղալ ու տեսնելով թե թիմի խաղացողները ոնց են բալետ անում բարեկամիս տղային ու թե ոնց է նրա խփած գոլերի շնորհիվ նրանց թիմը ճանաչում ստանում, ուզում է ինքը դառնալ կենտրոնական հարձակվող, չնայած որ իսկի 100 մետր առանց հոգնելու չի կարող վազել։ Ու ի՞նչ եք կարծում։
Այո, ճիշտ եք, հարուստի տղան այժմ տվյալ թիմի կենտրոնական հարձակվողն է, իսկ նրա մեծահարուստ հայրը թիմի հովանավորն է, դե իսկ բարեկամիս հիասթափված տղան էլ թողել է ֆուտբոլը ու հոր հետ բանվորություն է անում։
Ահա այսպիսին է մեր ֆուտբոլի պատմությունը։
Էջանիշներ