ՈՒՇ ԵՆ ԻՄԱՑԵԼ
«Միացում» նախաձեռնության` հոկտեմբերի 8-ին հայ-թուրքական արձանագրությունների դեմ կազմակերպած ակցիան ոստիկանները խոչընդոտել են միայն այն բանից հետո, երբ պարզել են, որ ակցիայի կազմակերպիչը Դաշնակցությունը չէ:
«ՉԻ» - Դեդեկտիվ ֆիլմերի սիրահարներին այս պատկերը ծանոթ է: Հանցագործը, կոմիսարի ձեռքին ատրճանակ տեսնելով, հռհռում է նրա երեսին, որովհետեւ գիտի, որ փամփուշտները «խալաստոյ» են (ինքն է փոխել), ու հանկարծ սոսկումով նկատում է, որ կոմիսարի ձեռքինն ուրիշ ատրճանակ է... Փաստորեն, նույն բանն էլ ոստիկանների հետ է տեղի ունեցել: Նրանք գիտեն, որ ՀՅԴ ակցիաները «խալաստոյ» են, որ դրանցից որեւէ վտանգ պետք չէ սպասել, ու հանկարծ պարզվում է, որ ակցիայի հեղինակը «Միացումն» է: Բնականաբար, վերաբերմունքը միանգամից փոխվում է:
Այս փոքրիկ դրվագն ընդամենը հերթական անգամ ցույց է տալիս, թե հայաստանյան քաղաքական դաշտում որն է իրական ընդդիմությունը, եւ որը` արհեստականորեն ձեւավորված «նոր ընդդիմադիր բեւեռը»: Տնաշենները գոնե մի քիչ լուրջ մոտենային սցենարին, մի քիչ էլ ՀՅԴ ակցիաների մասնակիցներին քաշքշեին, ու այդ դեպքում գուցե ոմանք հավատային «նոր բեւեռի» անկեղծությանը: Չնայած` պարզունակ ուղեղներից բարդ սցենարներ ակնկալելն անիմաստ զբաղմունք է:
Էջանիշներ