User Tag List

Նայել հարցման արդյունքները: Ինչպէ՞ս էք գնահատում հրապարակված հայ-թուրքական արձանագրութիւնները:

Քվեարկողներ
113. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Դրական

    27 23.89%
  • Բացասական

    74 65.49%
  • Կարծիք չունեմ

    12 10.62%
Էջ 50 81-ից ԱռաջինԱռաջին ... 4046474849505152535460 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 736 համարից մինչև 750 համարի արդյունքները՝ ընդհանուր 1215 հատից

Թեմա: Հայաստանի և Թուրքիայի միջև երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրություն

  1. #736
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Հայաստանի և Թուրքիայի միջև երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրու

    Թուրքիայի նախագահը Հայաստան է եկել իմ հրավերով, և ես չեմ տեսում լուրջ պատճառներ չընդունել նրա հրավերը: Եթե մոտակա երկու օրվա ընթացքում ոչ մի արտառոց բան չլինի, ես կմեկնեմ Բուրսա և կսատարեմ մեր ֆուտբոլի հավաքականին:

    Սերժ Սարգսյան
    12.10.2009

    Կարծում եմ, որ բոլորս ենք հիշում Սերժ Սարգսյանի հայտարարությունն այն մասին, որ ինքը չի մեկնի հայ-թուրքական ֆուտբոլային խաղին, եթե սահմանները բացված չլինեն, կամ չլինենք դրա նախաշեմին: Ու այս ֆոնին խիստ ուշագրավ է.

    Թուրքիան «չի դրսևորի դրական վերաբերմունք» նախքան հայկական զորքերի դուրսբերումը «ադրբեջանական տարածքներից»

    Էրդողան
    11.10.2009

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  2. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    dvgray (12.10.2009), Kuk (12.10.2009), Tig (12.10.2009)

  3. #737
    Պատվավոր անդամ Marduk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.04.2006
    Գրառումներ
    969
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայաստանի և Թուրքիայի միջև երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրու

    Մեջբերում Elmo-ի խոսքերից Նայել գրառումը
    Ախպերս դու կարաս խուճապի մատնվես ու անապատային կոշիկներ գնես, կամ ո՞նց էիր ասում, գրուզավիկի կոզովով ճանապահրեհդելու պատրաստվես: Կամ չգիտեմ, հրացան բան վերցնես ու բարիկադավորվես, որ թուրքերին դիմավորես: Ես տենց բաների չեմ պատրաստվում, որովհետև ոչ մի հող ծախելու, կամ ազգի դավաճանելու նշաններ չեմ տեսնում: Ոչ էլ սպասում եմ, որ թուրքերը յաթաղաններվ վերցնելու են գան մեզ անապատ քշեն: դա ոմանց ֆանտազիայի արդյունք ա, մի խառվի իրար:
    Ընկեր
    Դու որ օգոստոսի 7-ին պառկեցիր քնելու նշաններ տեսնում էիր թե հաջորդ օրը ինչ է լինելու՞ ասենք հարևան Վրաստանում ու Օսիայում:
    Բա էնտեղի մարդիկ մարդ չէին որ մի քանի օրվա մեջ մեռան, հետո ինչ որ յաթաղանից չմեռան բայց մեռան չե՞:

    Էդ որ ասում եք Սաակաշվիլին ավանյուրիստ է, տեսնում եք չէ՞ ուրիշի ավանտյուրան բայց սեփական ավանյուրան չեք տեսնում:

    Էս ամբողջ գիշերամիշերային դիվանագիտություն արդյունքը այն է, որ Թուրքիան էկավ ու լրիվ ջանդակով մտավ Արցախի պռոցեսսի մեջ: Եթե առաջ մենք մենակ Ադրբեջանի հետ էինք քյալա տալիս ապե հիմա բացահայտ ու բացեիբաց Թուրքիան է խոսում մեր հետ: Ու ոչ թե մեր հետ է խոսում այլ մյուս երկրների հետ է խոսում:

    Ու դուք հիմա կարծում եք թե էսա ՍՍ-ը ու Նալբանդյանը մի հատ ֆալշիվի Չելենտանոի պես ֆոկուս պոկուս կանեն ու կստիպեն Էրդողանին իրա պռինցիպներից հրաժարվե՞լ:

    Էդ է ձեր հույսը, թե այն է որ կլիմաքսի մեջ գտնվող Հիլարի Քլինթոնը պետք է փրկի մեզ: Փրկող էին թող իրենց մանկլավիկի դեմքը փրկեին Ցյուրիխում: Նաղդ փաստը փաստ է որ չկարողացան Դավութողլուն ստիպել որ տեքստը փոխԻ Չկարողացան:
    Պայքար, պայքար մինչև ՀԱՂԹԱՆԱԿ:

  4. #738
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայաստանի և Թուրքիայի միջև երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրու

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Թուրքիայի նախագահը Հայաստան է եկել իմ հրավերով, և ես չեմ տեսում լուրջ պատճառներ չընդունել նրա հրավերը: Եթե մոտակա երկու օրվա ընթացքում ոչ մի արտառոց բան չլինի, ես կմեկնեմ Բուրսա և կսատարեմ մեր ֆուտբոլի հավաքականին:

    Սերժ Սարգսյան
    12.10.2009

    Կարծում եմ, որ բոլորս ենք հիշում Սերժ Սարգսյանի հայտարարությունն այն մասին, որ ինքը չի մեկնի հայ-թուրքական ֆուտբոլային խաղին, եթե սահմանները բացված չլինեն, կամ չլինենք դրա նախաշեմին: Ու այս ֆոնին խիստ ուշագրավ է.

    Թուրքիան «չի դրսևորի դրական վերաբերմունք» նախքան հայկական զորքերի դուրսբերումը «ադրբեջանական տարածքներից»

    Էրդողան
    11.10.2009
    խամաճիկի ասածներին լուրջ վերաբերվել պետք չէ

  5. #739
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայաստանի և Թուրքիայի միջև երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրու

    «Քլինթոնը վերադառնում է իր հյուրանոց, բայց չի իջնում մեքենայից եւ միաժամանակ երկու հեռախոսներով խոսում է Հայաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարների հետ: Դավութօղլուն արդեն համալսարանում էր, իսկ Նալբանդյանը հրաժարվում էր գնալ: Ի վերջո, Հիլարի Քլինթոնը Նալբանդյանին հրավիրում է իր հյուրանոց, որտեղից առաջարկում է միասին գնալ համալսարան»:

    Մինչ այդ Ցյուրիխի համալսարանում Սերգեյ Լավրովը, Խավիեր Սոլանան եւ Բեռնար Կուշները միասին դիտում էին Ռուսաստան - Գերմանիա ֆուտբոլային հանդիպումը:
    http://www.armenialiberty.org/conten...e/1848618.html
    փաստորեն տիկին Քլինտոնը Էձիկի վզից բռնած տարել ա դասի :
    Արա, ասա էտ որ՞ դասից էիր որոշել փախնել

  6. #740
    Միջազգային իրավաբան REAL_ist-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2007
    Հասցե
    ՀՀ
    Տարիք
    36
    Գրառումներ
    3,526
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայաստանի և Թուրքիայի միջև երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրու

    ռուսներն էլ ասում են Լավրովնա նամակ գրել
    http://www.regnum.ru/news/1213932.html
    Pacta sunt servanda
    Մենք ամենքըս հյուր ենք կյանքում
    Մեր ծնընդյան փուչ օրից,
    Հերթով գալիս, անց ենք կենում
    Էս անցավոր աշխարհից։

  7. #741
    Ավագ Մոդերատոր Rammstein-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2008
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    36
    Գրառումներ
    8,728
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայաստանի և Թուրքիայի միջև երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրու

    Մեջբերում Elmo-ի խոսքերից Նայել գրառումը
    եթե ես էնքան թույլ եմ եղել, որ կարողացել ա զավթի, ու գնալով էնքան եմ թուլացել, որ անցնող-գնացողը գլխիս կտցնում ա, ու բացի դրանից էնքան աբնաշար եմ, որ հարևանս կարում ա իմ հողի վրա կազինո ու մզկիթ կազմակերպի, իսկ ես իմ հողի վրա մոլախոտ եմ մենակ աճացնում. ուրեմն պետք ա գլուխս կախ ստորագրեմ: ՈՒ բացի էդ, էդքանից հետո ես արժանի չեմ էդ հողատարածքներին, եթե էդքան անբաշար ու թույլ մարդ եմ:
    Այո, իմ բերած օրինակում դու, ավելի ճիշտ` էդ հողի տերը էդքան թույլ ա եղել, որ հարեւանը իրա հողը զավթել ա, բայց դու պիտի մտածես նաեւ հետագայի մասին: Կարող ա մի օր զավակներդ կամ թոռներդ մեծանում, հզորանում են, ու հարեւանիդ «մաման լացացնում են»: Եթե դու ստորագրեցիր, ապա էլ պահանջելու տեղ չես թողնում:

    Ու եթե մարդ էդքան անբաշար ա, ինչպես դու ես ասում, որ մենակ մոլախոս ա իրա մոտ աճացնում, ապա ավելի լավ է գնա գլուխը պատով տա, այլ ոչ թե ստորագրի: Երբ որ լամեռը կոմպով աշխատելուց մի բան ա մեջը փչացնում, ապա պիտի ոչ թե տանի կոպը շպրտի աղբանոց, այլ պիտի սպասի, միչեւ մասնագետը գա:

    Հզորությունն ու թուլությունը ժամանակավոր բնույթ են կրում, իսկ փաստաթղթերը` ոչ:

    Ստորագրելով դու ոչ միայն խաչ ես քաշում քո հողերի վրա, այլեւ` քո ու քո սերունդների հետագա հզորացման վրա:

  8. #742
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայաստանի և Թուրքիայի միջև երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրու

    Մեջբերում Rammstein-ի խոսքերից Նայել գրառումը
    Հզորությունն ու թուլությունը ժամանակավոր բնույթ են կրում, իսկ փաստաթղթերը` ոչ:
    ապեր
    թուղթը արժեք ունի, եթե այն արտացոլում է իրականությունը:
    եթե չէ, ապա նա թղթի կտոր ա:
    Աշխարհում լիքը թղթեր կան ստորագրված կամ անստորագիր… հետո՞ ինչ: Հիմա պատկերացրա որ քո ասածի պես մեր սերունդները էնքան են հզորանում, որ կարան Ֆրանսիան գրավեն: ինչ ա, Քոչարր ու Շիրակի ստորագրած թղթերին են իրանք նայելու՞

  9. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    REAL_ist (12.10.2009), Տատ (12.10.2009)

  10. #743
    Պատվավոր անդամ Marduk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.04.2006
    Գրառումներ
    969
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայաստանի և Թուրքիայի միջև երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրու

    dvgray

    Եթե թուղթը քո ասելով ոչ մի բան չի նշանակում։
    Դե հիմա առաջարկում եմ ստորագրեք որ ՍՍ-ը լեգիտիմ նախագահ է։
    Կանե՞ս
    Կստորագրե՞ս
    Պայքար, պայքար մինչև ՀԱՂԹԱՆԱԿ:

  11. #744
    Սկսնակ անդամ lav tgha-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    07.03.2009
    Հասցե
    Իրան - Նոր Ջուղա
    Գրառումներ
    69
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայաստանի և Թուրքիայի միջև երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրու

    ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ


    Ս.թ. հոկտեմբերի 10-ին ստորագրվեցին Հայաստանի Հանրապետության եւ Թուրքիայի Հանրապետության միջեւ հարաբերությունների կարգավորմանն ուղղված արձանագրությունները:

    Այս առիթով Հայ Յեղափոխական Դաշնակցությունը հայտարարում է.

    ա) Արձանագրությունների հրապարակումից հետո, անցած շաբաթների ընթացքում, թեեւ ոչ միշտ ազատ ու թափանցիկ պայմաններում, կայացած քննարկումները ցույց տվեցին, որ այս փաստաթղթերի նկատմամբ լուրջ մտահոգություններ եւ մեծ հակազդեցություն կա, որ հայությանը հուզող հիմնական հարցերի շուրջ Հայրենիքում եւ Սփյուռքում նույնն են մոտեցումները։ Ապացուցվեց, որ Հայ Դատի պայքարը միաժամանակ պայքար է մեր անկախ պետականության ճակատագրի ու զարգացման համար։

    բ) Քննարկումներն ապացուցեցին, որ արձանագրություններում եւ գործընթացում առկա են Հայաստանի Հանրապետության անկախության առաջին օրվանից Թուրքիայի կողմից առաջ քաշված երեք հիմնական նախապայմանները բավարարող տրամադրություններ։ Ակնհայտ դարձավ նաեւ, որ ՀՀ նախագահի քաղաքականությունը պաշտպանող հայկական շրջանակներում նույնպես առկա էին նույն մտահոգությունները։

    գ) Այս մտահոգությունները ի վերջո հստակ արտահայտվեցին ս.թ. հոկտեմբերի 10-ին հայ ժողովրդին ուղղված ՀՀ նախագահի ուղերձում։ ՀՀ նախագահը բացահայտեց այն նույն վտանգներն ու նախապայմանների առկայությունը, որ Դաշնակցությունն էր արտահայտել։ Մասնավորապես՝ ՀՀ նախագահը հաստատեց, որ

    1. Թուրքիայի հետ ցանկացած հարաբերություն չի կարող կասկածի տակ դնել Հայոց ցեղասպանության իրողությունը եւ հայ ժողովրդի հայրենազրկման փաստը:

    2. Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ առկա է սահմանների հարց:

    3. Ստորագրված փաստաթղթերը որեւէ ձեւով չեն կարող առնչվել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հետ:
    Համոզված ենք՝ ՀՀ նախագահի այս կեցվածքների ավելի վաղ դրսեւորումը կարող էր ի սկզբանե ճիշտ հունավորել քննարկումները եւ հանգեցնել արձանագրությունների ստորագրման մերժմանը։ Այդուհանդերձ այս կեցվածքը պետք է ուղենիշ դառնա ՀՀ իշխանության բոլոր ներկայացուցիչների, ինչպես նաեւ արդեն ստորագրված արձանագրությունները պաշտպանողների համար։

    դ) Արձանագրությունների ստորագրության արարողության ընթացքին Թուրքիայի ցուցաբերած ապակառուցողական կեցվածքը պերճախոս վկայությունն էր, որ Թուրքիան գործընթացը իրականացնում է հօգուտ սեփական նախապայմանների իրագործմանը, ինչը բավարար հիմք էր« որ Հայաստանը հրաժարվեր դրանք ստորագրելուց։ Ստորագրության պահին դրսեւորված խայտառակությունը նաեւ վկայում է Հայաստան-Թուրքիա բանակցություններում մեր դիվանագիտության ձախողումների մասին։ ԱՄՆ-ի, ՌԴ-ի, Ֆրանսիայի, Եվրամիության եւ Շվեյցարիայի արտաքին գերատեսչությունների ներկայությունը եւ արձանագրությունների ստորագրումը ցանկացած գնով ապահովելու ճիգը փաստորեն պարտադրանք էր հատկապես Հայաստանի Հանրապետության վրա։ Համոզված ենք, որ Հայաստանը չպետք է ենթարկվեր այդ ճնշումներին, բայց նաեւ անընդունելի է քաղաքական« տնտեսական կամ այլ միջոցներով փոքր ժողովուրդների վրա ճնշում բանեցնելու աշխարհի ուժային կենտրոնների վարքագիծը։

    ե) Արձանագրությունների ստորագրությամբ ավարտված փուլին հաջորդում է պայքարի նոր հանգրվան։ Թուրքիայի կողմից հնչեցված նոր հայտարարությունները վկայում են, որ այդ երկրի նպատակը Հայաստանին ու հայությանը թուլացնելն ու նոր զիջումներ պարտադրելն է։

    Այս պայմաններում անհրաժեշտ է հնարավոր բոլոր միջոցներով բացառել մեր պետության ու ազգի շահերին հարվածող արձանագրությունների վավերացումը։ Այդ նպատակը պահանջում է ընդլայնել եւ խորացնել մեր համահայկական միասնականությունը, դուռ չբացել ազգային պառակտվածության որեւէ դրսեւորման առաջ եւ պատրաստ լինել դիմակայելու համազգային խնդիրներում սպասվող առավել վտանգավոր հավանական նոր զարգացումներին։

    Հայ Յեղափոխական Դաշնակցությունը վճռական է արձանագրությունների վավերացումը ձախողելու պայքարում։ Այդ նպատակի համար Դաշնակցությունը կդիմի քաղաքական եւ սահմանադրական բոլոր միջոցներին` ընդհուպ մինչեւ իշխանափոխության։

    Հայ Յեղափոխական Դաշնակցությունը կոչ է անում համայն հայությանը՝ զինվել ինքնավստահությամբ եւ վճռականությամբ։ Մենք պարտավոր ենք համատեղ ուժերով բացառել այս արձանագրությունների վավերացումը՝ դրանով իսկ չեզոքացնելով Հայաստանին ու հայությանը սպառնացող իրական վտանգները՝ հանուն Հայաստանի Հանրապետության, ազատագրված Արցախի, մեր ժողովրդի միասնականության եւ աշխարհում արժանապատիվ ապրելու մեր սերունդների իրավունքի։

    ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ
    հոկտեմբերի 12, 2009թ.
    ք. Երեւան
    vvv
    Նա լոք մի բառ ինձ շշնջաց, այնպէս կիսատ ու սիրտը կախ, ես շրջւեցի, բայց նա չկար
    http://lav-tgha.izfree.com

  12. #745
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայաստանի և Թուրքիայի միջև երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրու

    Մեջբերում Marduk-ի խոսքերից Նայել գրառումը
    dvgray

    Եթե թուղթը քո ասելով ոչ մի բան չի նշանակում։
    Դե հիմա առաջարկում եմ ստորագրեք որ ՍՍ-ը լեգիտիմ նախագահ է։
    Կանե՞ս
    Կստորագրե՞ս
    Marduk, դա հենց հիմա կնշանակի "իմ" կապիտուլացիան: Սակայն դա ոչ մի բանով չի շղթայի իր սերուդի ձեռքերը: Դա կցուցանե Համաշխարհային պատմությունը: Տենց լիներ, հենց առաջին ստորագրված պայմանագրից հետո, ասենք Տրոյաի ժամանակից, էլ Հունաստանում բան փոխված չպետք ա լիներ:

    Պայմանագիրը կարճաժամկետ մի նախագիծ է, որը նպաստում է ինչ որ բան կառուցելուն, որ իրա ժամանակը անցնելուց հետո տալիս քարուքանդ են անում:

    Քեզ մի հակընդիր հարց տամ: Եթե էտ պայմանագիր կոչվածը էտպես երկաթյա ու դիմացկուն մի բան է, ինչի՞ ես գրում որ թուրքերը գալու են մեզ ցեղասպանեն: Չէ՞ որ պայմանագիրը ասում է, որ հակառակը, մենք գնում ենք դեպի ախպերացում /հերթական անգամ /

  13. #746
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայաստանի և Թուրքիայի միջև երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրու

    ե) Արձանագրությունների ստորագրությամբ ավարտված փուլին հաջորդում է պայքարի նոր հանգրվան։
    ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ
    հոկտեմբերի 12, 2009թ.
    ք. Երեւան
    ամենակարևոր կետը տարել են ամենավերջը…
    դե, արդարամիտ հայեր համայն աշխարհի, բացեք ձեր ուռած դրամապանակները… դաշնակները սկսում են "նոր փուլ"

  14. #747
    Մշտական անդամ urartu-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.08.2009
    Գրառումներ
    341
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայաստանի և Թուրքիայի միջև երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրու

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Թուրքիան «չի դրսևորի դրական վերաբերմունք» նախքան հայկական զորքերի դուրսբերումը «ադրբեջանական տարածքներից»

    Էրդողան
    ստեղ շատ մեծ տարբերություն կա, եթե առաջ ասում էր, որ սահմանը չի բացի, իսկ հիմա դրական վերաբերմունք ցույց չի տա, կարծում եմ տարբերությունը ակնհայտ է
    У человека в жизни может быть два основных поведения: он либо катится, либо карабкается.
    Владимир Солоухин

  15. #748
    Պատվավոր անդամ Marduk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.04.2006
    Գրառումներ
    969
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայաստանի և Թուրքիայի միջև երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրու

    dvgray

    Հարցն էլ հենց այն է երբ դու կնքում ես Կապիտուլիացիա ապա շատ հնարավոր է որ դու այլևս սերունդ չունենաս։
    Այդպես է եղել այն ազգերի հետ որոնք Հռոմի ստրուկը դարձան ու կնքեցին կապիտուլացիա, բայց հետո երբ նույնիսկ Հռոմը քանդվեց նրանք միևնույն է չվերածնվեցին։

    Այս կապիտուլացիան որ կնքում է ՍՍ-ը եթե բոլորս այն ընդունենք ապա կնշանակի որ մենք այլևս սերունդ չենք ունենա որը ինչ որ ապագայում կհզորանա։

    Իսկ մեր համար նոր պատերազմի վտանգը շատ ռեալ է, որովհետև մեր հասարակությունը թուլանում է, չի հավատում այլևս ապագային, բնակչությունը կրճատվում է, տնտեսական կոլապս է, գյուղացիությունը որը բանակին զիվոր է տալիս կոլապս է ապրում։ Պարզ է որ մի օր թուրքերը կհասկանան որ հայերը գնում են կոլապսի դե մի հատ էլ կողքից օգնենք որ արագանա։

    Հիմա փոխանակ մարդկանց ասես թե գիտեք ձև գտնենք ուժեղանալու, ասում ես հա էլի թուղթ էլի ինչ կա, ամեն ինչ նորմալ է, շարունակենք մեր կայֆավատը, մոտավորապես այդ է ստացվում։

    Հրաժարվում ես պայքարի ոգուց։
    Բա ասում էիր Պայքար պայքար մինչև վերջ։
    Պայքար, պայքար մինչև ՀԱՂԹԱՆԱԿ:

  16. #749
    Պատվավոր անդամ Marduk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.04.2006
    Գրառումներ
    969
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայաստանի և Թուրքիայի միջև երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրու

    Ահա Ֆայնենշլ Թայմսը գրում է Թուրքիայի հաղթանակ է սա

    http://armtoday.info/default.asp?Lan...PagePosition=1
    Պայքար, պայքար մինչև ՀԱՂԹԱՆԱԿ:

  17. #750
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայաստանի և Թուրքիայի միջև երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրու

    Մեջբերում Marduk-ի խոսքերից Նայել գրառումը
    dՀիմա փոխանակ մարդկանց ասես թե գիտեք ձև գտնենք ուժեղանալու, ասում ես հա էլի թուղթ էլի ինչ կա, ամեն ինչ նորմալ է, շարունակենք մեր կայֆավատը, մոտավորապես այդ է ստացվում։
    Marduk
    ես այդպիսի բան չեմ ասում:
    Ասում եմ հակառակը, որ ով էլ բացի այդ անիծված սահմանը ,իմ համար միևնույնն է, քանի որ այն ռեալ շանս է տալիս տնտեսություն ստեղծել: Թույլ կտա գոնե մեր հյուսիսային, արդեն կիսամեռ շրջաններին եկամուտի աղբյուր ունենալ, կոոպերացվելով հարևան քրդական շրջանների հետ: Դա կայֆավատի կոչ չէ, այլ շատ ծանր, բայց արժանապատիվ կյանքի որն է սեփական ձեռքով քո ապրուստը հոգալու կոչ:

Էջ 50 81-ից ԱռաջինԱռաջին ... 4046474849505152535460 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. WikiLeaks -ը Հայաստանի մասին
    Հեղինակ՝ Ձայնալար, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 15
    Վերջինը: 13.09.2011, 10:07
  2. Հանգիստ Թուրքիայի ծովափերում
    Հեղինակ՝ Ahik, բաժին` Տուրիզմ
    Գրառումներ: 40
    Վերջինը: 25.09.2010, 13:07
  3. Հոդվածաշար` Հայաստանի բուհերի ու բուհական մշակույթի մասին
    Հեղինակ՝ Մուշեղ Ասատրյան, բաժին` Ուսումնական հաստատություններ
    Գրառումներ: 0
    Վերջինը: 18.05.2009, 20:57
  4. Ադրբեջանցիները Հայաստանի մասին մուլտֆիլմ են նկարել
    Հեղինակ՝ Norton, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 23
    Վերջինը: 11.05.2008, 00:45
  5. Ֆիլմեր Հայաստանի մասին
    Հեղինակ՝ Marduk, բաժին` Կինո
    Գրառումներ: 0
    Վերջինը: 08.11.2007, 17:29

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •