Ի՞նչ կարծիքի եք հայկական հարսանիքի արարողության, կազմակերպման մասին: .
Իմ կարծիքն ավելի ուշ կգրեմ:
Ի՞նչ կարծիքի եք հայկական հարսանիքի արարողության, կազմակերպման մասին: .
Իմ կարծիքն ավելի ուշ կգրեմ:
Apsara (12.10.2009)
Ես էլ կարծիքս ավելի ուշ կգրեմ, հենց որ դրա իմաստը հասկանամ, բայց արդեն հույսս կտրել եմ, ոնց մտածում եմ, իմաստը չեմ հասկանումԻսկ եթե ավելի լուրջ, Վեռ ջան, ավանդականն էլ սահմաններ ունի, դրա վերաբերյալ կարծիքս ձևավորված ա. դրան դեմ եմ 100%-ով, այսինքն որ զուռնա դհոլով գնան, աղջկա բակում պարեն, սինիներ տանեն, հարսի քողն ու կոշիկը տանեն, էնտեղ հագցնեն, աղջկա հագնվելուն մասնակցեն, դրանք ինձ համար սարսափելիից ավելի սարսափելի բաներ են։ Էլ չեմ ասում ետհարսանիքյան խնձորները, գլուխլվաները ու չգիտեմինչերը։
Իսկ պարզապես եկեղեցին, հարսի շորը, հարսանիքյան քեֆը, կարծում եմ ըստ ցանկության, եթե հնարավորություն ու հավես ունես, կարելի ա և անել, իսկ եթե չէ, կարելի է չանել։ Ախր դա ոչ մի կապ չունի հետագա կյանքի, երջանկության, սիրո հետ։ Անձամբ ես երբեք չեմ երազել հարսի շորի մասին, ու հնարավորության դեպքում էլ էդ գումարը կծախսեմ ավելի հետաքրքիր բանի վրա, քան հարսանիքն ա, բայց դե աղջիկների 97.5%-ի համար ավելի հետաքրքիր առիթ, քան հարսանիքն ա չկա։![]()
When life gives you lemons, make lemonade
Cassiopeia (12.10.2009), Kita (13.10.2009), Philosopher (27.12.2009), Ungrateful (12.10.2009), Yevuk (26.12.2009), Հարդ (12.10.2009), Մանուլ (27.12.2009)
Ambrosine (28.10.2009), Ariadna (12.10.2009), Cassiopeia (12.10.2009), Elmo (12.10.2009), Kita (13.10.2009), Ungrateful (12.10.2009), Yevuk (26.12.2009), Երկնային (12.10.2009), Հարդ (12.10.2009)
Apsara (12.10.2009)
Ուսումնասիրել եմ հատուկ մեր ավանդական հայկական հարսանիքներին կատարվող ամեն ինչ համարյա բոլորը: Սկսած մինչ այդ օրը կատարվող միջոցառումները վերջացրած «կարմիր խնձորով»
Մեր օրերում համարյա ոչ մի բան ավանդական ձևով չի արվում, անգամ հիմիկվա ձևական «կարմիր խնձոր»-ն էլ, խնամախոսն էլ չգիտեմ էլ ինչն էլ հետը....ու պլյուս բացատրվում են լրիվ այլ ձևով: Բայց մեզ չգիտես ինչի թվումա թե անում են/ք![]()
Իմ հարսանիքը «ավանդականի»/մեզ թվացող/ կողքովն էլ չէր անցնում: Մենակ էն եղավ, որ նշանվեցինք նոր ամուսնացանք: Իսկ նենց ընդհանուր առմամբ դա մեր տոնն էր, ոչ մի հիմիկվա ձևական բաներից, առանց զամբյուղ պարացնել, մեղր ուտացնել.... Չնայած, որ սրանք գեղեցիկ ու խորհուրդ ունեցող բաներ են:
Կարևորը իրար սիրեք, հասկանաք, հարգեք: Մնացած բաները, թե ո՞նց ամուսնացաք հարսանիքով, եկեղեցի գնալով, թե Ք.Ա.Կ.Գ. եք ուղղակի գնացել գրանցվել կամ էլ փախցրեցին
Ի դեպ, հայկական ավանդական հարսանիքին հարսը ճերմակ զգեստ չի հագել
հ.գ. մի անգամ ժամանակ կգտնեմ ու կգրեմ ի՞նչ ու ո՞նց էին անում մեր պապերը հարսանիքներին,պարերով, երգերով, գեղեցիկ, խորհուրդ ունեցող ամեն ավանդույթով![]()
Վեր տան զրուցը տանան տուսա կյամ, տան կրիշը կլխեդ փոլա կյամ
Ժողովուրդ
ճիշտ ա ասում Լուսաբերը..... իսկ հայկական ավանդական հարսանեկան զգեստը Կարմիր ա եղել...
Ով չի ճանաչում իր հայրենիքը, չի կարող ճշմարիտ սիրել այն...
Ձայնալար (12.10.2009)
Ըստ իս, չնայած ներկայումս փոխվել են հարսանիք անցկացնելու ձևերը, սակայն դա այնքան էլ չի տարբերվում ավանդականից: Սակայն, երևի իմ սխալն էր, քանի որ ավանդական ասելով նկատի չունեի մեր դարերից եկած հարսանիքները, այլ վերջին կես դարում տեղի ունեցող հարսանիքներն ի նկատի ունեի
Ինքս մի թեմայում արդեն գրել եմ, որ դեմ եմ հայկական հարսանիքներին: Ինչո՞ւ, որովհետև այդ օրը հիմնականում բարեկամության համար է: Երեկ էլ դրանում համոզվեցի, երբ նայում էի հարս ու փեսայի դեմքին, որոնք հոգնած հայածքով հետևում էին պարողներին, ուրախացողներին:
Ի՞նչ է ներկայումս փոխվել անցյալի հետ համեմատած: Հարսի տնից դուրս բերելուց էլի հարսի շոր հագցնելը կա, կա հարսի տան դիմաց ճվճվոցով փեսայի հարազատների պարը, էլի մնացել են: Մնացել է զուռնա-դհոլի ուղեկցությունը հարսի տան ու փեսայի տան դիմաց: Ու կապ չունի, որ հարսանեկան ուրախության արարողությունը փեսայի տանը չի ընթանալու: Մինչ դահլիճ գնալը հարսի տնից կամ եկեղեցուց հետո անպայման մտնում են փեսայի տուն՝ դռան վրա ափսե ջարդելու համար: Մնացել է հարսանեկան արարողությունը համեմող ռաբիսա-մուղամախառն երաժշտությունը, որը երբեմն ուղեկցվում է նաև ռուսական բլատնոյ կամ շանսոն ոճի երաժշտությամբ...
Միակ բանը, որ քիչ թե շատ փոխվել է նախկին հարսանեկան արարողությունների ժամանակ, դահլիճում առանձին սեղանների առկայությունն է, երբ սեղանակիցները գոնե կկարողանան նորմալ զրույց կազմակերպել, ոչ թե այն մի երկար սեղանն ու իշոտնուկների առկայությունը, երբ խոսակիցներն իրար ձայնն անգամ չէին լսում: Սակայն սա էլ իր վատ կողմն ունի, քանի որ նախօրոք պլանավորում են, թե որ սեղանի մոտ ով պետք է նստի, ու արդյունքում ստացվում է այնպես, որ նախկինում օտար, իսկ այդ օրն արդեն ազգականներ դարձած մարդիկ նստում են էլի տարբեր սեղանների շուրջ, ու այդ հարսանեկան ջերմությունը չի հալեցնում նրանց մեջ առկա օտար հարաբերությունները: Առայժմ այսքանը:
Հ.Գ. Ահա թե ինչու նախընտրեցի առանց մեր հարազատների իմացության "փախչել" ԶԱԳՍ ու գրանցվելուց հետո ուրախանալ իմ ընկերների հետ![]()
Վերջին խմբագրող՝ Cassiopeia: 12.10.2009, 14:42:
Վեռ ջան, էդ նկարագրածդ ամեն ինչի մեջ միակ լուսավոր կետը էն էր, որ գոնե առանձին են նստում, թե չէ էդքան սարսափելի բան ու պլուս մի հատ էլ օտար մարդիկ կողքդ նստեն, ոչ կարողանաս նորմալ խոսել, ոչ սրան նրան ձեռ առնելՈւ հերիք ա էրեխեքին վախեցնեք, ամեն ինչ էդքան սարսափելի չի, մենք էլ ենք մի քանի օրից հարսանիք անելու Ձայնալարային, բայց հարսի բակում չենք պարելու, սինիներ չենք տանելու, հարսին չենք հագցնելու, անգամ քողն ու կոշիկը չենք տանելու, թուրքական երաժշտություն չի լինելու, DJ ա լինելու, որը մատուցելու է նորմալ, ճաշակով երաժշտություն (հուսով ենք), եկեղեցուց մեր տուն չենք գալու ջարդուփշուրի։ Կարծում եմ էս light տարբերակը պետք է որ լավ ստացվի
![]()
When life gives you lemons, make lemonade
Cassiopeia (12.10.2009), Kita (13.10.2009)
Մեր հարսանիքի սցենարն էր
Մերն էլ էր սենց, ոչ պարեցին բակում, ոչ ափսե կոտրոցի կար, ոչ էլ շոր հագցնոցին...
Երաժշտություն չունեինք սենց ասած «ժիվոյ մուզըկա»բայց տեղը մեր ցանկությամբ երաժշտություն կար:
Հարսանիք կոչվածն էլ ընդամենը 45 հոգանոց էր, միայն ամենամոտ հարազատ մարդիկ
Մեկ էլ ձեր նորապսակներին, որ հանգստանալու է ուղարկեք... լրիվ տեղը կընգնի![]()
Վեր տան զրուցը տանան տուսա կյամ, տան կրիշը կլխեդ փոլա կյամ
Ժողովուրդ
Ariadna (12.10.2009)
Ես անկեղծ եմ ասում շատ մեծ ցավ ապրեցի այս թեմայի գրառումներն ընթերցելով: Համոզված եմ ոչ մի նույնիսկ թուրքական ֆորումում չէինք գտնի այսքան թույնով լի մտքեր ու արտահայտություններ հայկական ավանդույթների վերաբերյալ: Ես ամաչում եմ, որ ձեզ հետ միասին պատկանում եմ նույն ազգին: Յուրաքանչյուր անձ իրավունք ունի որոշելու թե ինչպես անցկացնի սեփական հարսանյաց տոնակատարությունը և որևէ մեկը իրավունք չունի նրան ասել այսպես արա կամ այնպես: Բայց դնել ֆորումում հայկական ավանդույթները մտցնել ցեխը հանել.............................: Մեկը գրել էրլ որ չալարի բոլոր իսկական ավանդույթները կգրի, շատ եմ խնդրում մի ալարեք և արեք դա հանուն ձեր ազգի: Նույնիսկ եթե բոլոր ադաթները չէ որ պահպանված են կամ որոշներն էլ աղավաղված են, դա բոլորովին չի նշանակում որ պետք է մոռացության տալ ամեն գեղեցիկ ավանդույթ և, ինչպես ֆորումի անդամներից մեկն էր գրել, սկսել ԵՎՐՈՊԱԿԱՆ ձևով ամուսնանալ: Կարծում եմ յուրաքանչյուրիս պարտքն է փորձել պահպանել այն ինչ հայկական է և հպարտանալ նրանով ինչ ունենք, փոխարենը գողանալ ուրիշ ազգերից և անունը դնել ժամանակակից: Հայկական հարսանիքը ամենաղեղեցիկ ու աշխույժն է աշխարհում, և եթե չեք ուզում ձեր հարսանիքը ռաբիզ լինի կարելի է ռաբիզ երաժիշտների փոխարեն հրավիրել մաքուր ժողովրդական նվագող երաժիշտներ: Ձեր կարծիքով դուք թույն մոդայիկ դեմքեր եք, բայց իրականում հենց ձեր նմանների շնորհիվ է, որ հիմա քարտեզի վրա մեր երկիրը կարելի ցույց տալ միայն ասեղի սուր մասով....
Լեռնցի (27.12.2009)
Ես էի կարծեմ ասել
Հին հայկական ավանդական հարսանիք
Հարսանեկան պատրաստություններ.
Հնում հայկական հարսանիքներն ընդհանրապես սկսվում էին աշնան ամիսներին (որոշ շրջաններում Նավասարդից` օգոստոսի 11-ից սկսած) և ավարտվում Բարեկենդանի վերջին:Մեծ պասից մինչև հաջորդ աշուն հարսանիք չէր լինում;
Որոշ վայրերում հարսանիքների շրջանն ավարտվում էր Տըրընդեզին, այսինքն` այդ ժամանակ ավելի հստակ էր. Տեառնընդառաջից հետո հարսանիք չէին անում, թեպետ եկեղեցին թույլ էր տալիս;
Դե, իսկ բուն հարսանիքին հարկավոր էր լուրջ նախապատրաստվել, քանի որ այն ներառում էր բավական ծախսատար ու ժամանակատար հետևյալ քայլերը.
. Հարսնացուի հարսանեկան շորերը տղայի կողմն էր պատրաստում;
Տղայի կողմն էր տանում նաև հարսի քողը ը կարմիր ոտնամանները, ուստի հարսանիքիննախորդող օրերից մեկում տղայի տանն էին հավաքվում նրա բարեկամ կանայք ը կատարում «բոյչափեքի» ծեսը.
.Եթե փեսացուի ազգականներից կամ դրացիներից մեկը սգավոր էր լինում, հայրը, հայրը պարտադիր գնում էր նրանց տուն ը հարսանիքը նաղարա-զուռնայով անցկացնելու թույլտվություն էր խնդրում:
.Բուն արարողությունից երկու օր առաջ փեսացուի տանը «տաշտադրեքի» ծեսն էր լինում, որի ժամանակ հարսանիքի հացն էին թխում:
.Հաց թխելու հաջորդ առավոտյան տեղի էր ունենում «եզմորթեքի» ծեսը:Այդ ընթացքում փեսացուիի տնից մարդ էին ուղարկվում՝ բարեկամներին և ծանոթներիննույն օրվա երեկոյանհարսանիքին հրավիրվելու:Իսկ հրավերը յուրաքանչյուր շրջանում իր առանձնահատկություններն ուներ:
.Այդ օրը փեսացուն իր մի քանի ընկերների հետ գնում էր գերեզմանատուն, իրեն հին ու նոր ննջեցյալների հոգուն արքայություն բարեմաղթում և վերադառնում:
.Երբ հարսանքավորների մեծ մասը եկած էր լինում, մի ծերունի և մի խումբ երիտասարդներ, մի-մի վառած մեղրամոմ ձեռներին, նաղարա-զուռնայի և մի երկու շամլի (ջահ բռնողներ) առաջնորդությամբ գնում էին քավորին բերելու:
.Քավորը կրում էր սպիտակ, կանաչ, կարմիր գույների ժապավեններով ուսկապ:Երբ նա նաղարայի դղրդոցով մտնում էր հարսանքատուն, բոլորը ոտքի էին կանգնում:
.Մինչև հարսանիքը հատուկ արարողակարգով ընտրվում էր չամուսնացած երիտասարդներից կազմված ազաբների խումբ: Դրա ղեկավարը՝ ազաբ-բաշին, միշտ պիտի փեսայի կողքին լիներ, իսկ ազաբները՝ շարունակ շրջապատեին և պաշտպանեին ամուսնացող զույգին:
. Ազաբները ը ազաբ-բաշին ընտրելուց կամ նշանակելուց հետո տեղի էր ունենում հինատանենքը, որը խորհուրդներով լի և բավականին գեղեցիկ ծես էր:
. Հինա տանելուց հետո տեղի էր ունենում փեսացուի շնորօրհնեքի, սափրման և թագադրման՝ բավականին գունեղ ծեսերը:
Վեր տան զրուցը տանան տուսա կյամ, տան կրիշը կլխեդ փոլա կյամ
Ժողովուրդ
հին ավնադականի և հիմիկվա կատարվող հարսանիքների տարբերությունը
Հնի և նորի խաչմերուկում
Մեր օրերում
Ժամանակակից հարսանիքներն արվում են տարվա ցանկացած եղանակին, տոնին և ամսին, բացի մայիսից, որը ժողովրդի մոտ ընդունված է որպես նոր ընտանիքների ստեղծման համար ոչ լավ ժամանակահատված: Հետաքրքիրն այն է, որ նույն մոտեցումն ունեն նաև անգլիացիները, ֆրանսիացիները, իտալացիները, իսպանացիները, չեխերը, սլավոնները, ռուսները, հավանաբար շատ այլ ազգեր, որոնց մասին տեղեկությունները դեռևս ճշտված չեն:ի դեպ, ոչ մի քրիստոնեական եկեղեցի չի ընդունում այս մտավախությունը:
Հասկանալի է, որ մայիս ամսվա հետ կապված այդ արգելքը շատ ավելի հին է, և որպես այդպիսին հանդիսանում է բնության երևույթների վերաիմաստավորված փոխառություն: Այն հասկանալու համար կարելի է բերել հնուց հայտնի ժողովրդական հետևյալ իմաստությունը.
«Մարտին ցանիս՝ մարդ իս,
ապրիլին ցանիս՝ կապրիս,
մայիսին ցանիս՝ վա՜յ իս,
չցանիս՝ վա՜յ իս»
Այսինքն՝ ժողովուրդը հավատացած էր, որ եթե մայիսին կատարված ցանքը երբեք արդյունք չի տա, ապա այդ նույն ամսում սկզբնավորված ցանկացած գործ, այդ թվում և ամուսնությունը, դատապարտված է անհաջողության:
Ինչ վերաբերում է հարսանեկան ժամանակակից պատրաստություններին՝ այն ևս բաժանվում է երկու մասի: Այսպես.
Մինչև հարսանիքի օրը
. Հրավիրում են քավորին և ազաբ-բաշուն:
. Տղայի կողմը աղջկա հետ ընտրում և պատրաստում է հարսի հագուստը, տարոսիկները (սրտիկներ, կոնֆետներով ամանիկներ, փոքրիկ ծաղկեփնջեր և այլն, որոնք հարսանիքի ժամանակ հարսը բաժանում է չամուսնացածներին), ձեռքի ծաղկեփունջը և զամբյուղները սկուտեղների փոխարեն:
. Հրավիրատոմսեր են ուղարկում հարսնևորներին:
Հարսանիքի օրը
. Ձևավորում են հարսի հագուստի, մրգերի, քաղցրեղենի, տարոսիկների և վարդի թերթիկների զամբյուղները:
. Փեսացուն, նրա հայրը և մի քանի մոտ հարազատներ՝ մի մրգի զամբյուղ վերցրած՝ երաժիշտների ուղեկցությամբ կամ առանց՝ գնում են և բերում են քավորին: Վերջինս էլ իր կողմից հարսի տուն տանելու համար զամբյուղ է պատրաստոած լինում:
. Քավորը հարսնքատուն գալիս է իր կողմից հրավիրված հյուրերի հետ: Նրանց հանդիսավոր դիմավորում են, սեղան նստեցնում և մի-մի բաժակով բարի գալուստը խմում:
.Փեսացուի , քավորի և ազաբ-բաշու հագուստներին ամրացնում են թաշկինակ կամ ծաղիկ, որոնք հիմնականում սպիտակ են լինում:
. Հայաստանի որոշ շրջաններում քույրը կամ քավորը փեսայի ուսից կապում են կանաչ ժապավեն, որի համար նրանից նվեր է ստանում:
. Որոշ վայրերում փեսայի կողմը ազաբ-բաշուն պարտադիր թուր է տալիս, որի ծայրին՝ մեջը մետաղյա դրամ խրած , խնձոր են դնում, մինչև կոթը կանաչ, կարմիր թելեր կապում, իսկ դրանց ծայրերին կոնֆետներ: Վերջիններս հարսանիքի վերջում, որպես տարոս, բաժանվում են չամուսնացած տղաներին: Ես այսպիսի բան հարսանիքներից մեկի ժամանակ տեսել եմ , շատ գեղեցիկ էր
Ազաբ-բաշին մինչև հարսանիքի վերջը՝ անգամ պարելիս չի բաժանվում իր թրից (կորցնելն անպատվաբեր է համարվում), որն էլ ի վերջո, դառնում է նրա սեփականությունը:
Ծիսախորհուրդ հուշումներ
1. Հնում հարսի շորը կարելու ողջ ընթացքն ուղեկցվում էր գեղեցիկ և խորհրդանիշերով լի արարողություններով: Հասկանալի է, որ այսօր դրա կարիքը չկա. հարսնացուի հետ խանութներում շոր ընտրելը շատ ավելի հարմար տարբերակ է: Սակայն , եթե ոչ ամբողջությամբ , ապա հագուստի մի մասը պապենական կարգով կարելը ավելի գունագեղ և նպատակային կդարձնի այն:
2. Հայտնի է, որ եզմուրթեքի ծեսը Հայաստանի որոշ շրջաններում շարունակվում է իրականացվել: Հաշվի առնելով դրանում առկա խորհուրդների ողջ ասպեկտը՝ որտեղ հնարավոր է, անհրաժեշտ է րականացնել: Նույնը վերաբերում է տաշտադրեքին և սափրելու ծեսին:
3. Այսօր հարսին հագցնելու ողջ ընթացքը հիմնականում պահպանել է ավանդական հիմքը և գեղեցկությունը:
Նույնը չի կարելի ասել փեսային հագցնելու մասին: Թագ ու պսակի պատրաստումը, թագադրումը, կանաչ ուսկապի կապելը ( որը ամբողջացվում է հարսի տանը կարմիր ուսկապով ) և դրանց ուղեկցող արարողությունները ժամանակակից հարսանիքում կարող են դառնալ փեսայի տանը կատարվող պատրաստությունների կիզակետը:
4. Հնում մեծ տեղ էր տրվում Ազաբ-բաշու և ազաբների ընտրությանը, քանի որ հարսանիքում նրանց կատարած դերը և մեծ էր, և պատասխանատու: Այսօր այդ ամենը մոռացության է տրվել, իսկ մեկ ազաբի առկայությունը պարզապես նեղացրել է և սահմանափակել է հարսանեկան այդ պաշտոնների կարևոր նշանակությունը:
Այս հարցում ևս ժամանակն է հիշելու ավանդույթները:
5. Ուշադրության արժանի է քավորին ուսակապով (սպիտակ, կանաչ կարմիր ) առանձնացնելը:
6. Հարսին, իսկ որոշ տեղերում նաև փեսային հինա դնելը տարածված է եղել հայկական բոլոր շրջաններում: Դա նշանակում է, որ այն բավական համահունչ է եղել մեր հոգեկերտվածքին:
Վերջին խմբագրող՝ Լուսաբեր: 26.12.2009, 18:54:
Վեր տան զրուցը տանան տուսա կյամ, տան կրիշը կլխեդ փոլա կյամ
Ժողովուրդ
Այնպես համոզված եք գրում, կարծեք թուրքական ֆորումների մշտական այցելուն եք: Հլը մի հատ էլ համեմատում եք մեր և դրանց թույնով մտքերը:
Պա՞րտք, ի՞նչ պարտք, փաստորեն ով չի ամուսնանում նա պա՞րտք է մնում, ավանդույթները պահպանենք,հպարտանանք մեր ունեցած- չունեցածով հանկարծ ազգի ամբողջականությունը չխախտվի, որ մեր երկիրը քարտեզի վրա ասեղի սուր մասը չէ, էն մյուսով ցույց տան: Ավանդույթները կախենք դոշներիցս ման գանք, հանկարծ պարտք չլինենք:
Յուրաքանչյուր մարդ իրավունք ունի իր հարսանիքը անել այնպես ինչպես ուզում է, իրավունք ունի խոսել ավանդույթներից այնպես ինչպես ուզում է, յուրաքանչյուր մարդ իրավունք ունի փոխառնել եվրոպական մոդայիկ ձևերը այնպես ինչպես ուզում է: Ու այդ ամենը իրավունք չի տալիս որևէ մեկին ասել, որ ինքը հայ չէ, քանի որ ....
Чеширский КотЭ
Դուք ԲՈԼՈՐՈՎԻՆ չեք հասկացել ինչ եմ գրել.............. ու պետք չէ խոսքերից կախվել: Ամբողջ իմաստը նա է, որ արեք ինչ ուզում եք, բայց մի համարձակվեք հայկական ավանդական կամ ժողովրդականը ոտնակոխ անել: Որովհետև մենք արդեն շատ բան ենք կորցրել և եթե շարունակենք չպահպանել մերը և վերցնել ուրիշներից, մենք վերջնականապես կկործանվենք (խոսքը միայն հարսանիքների մասին չէ):
Լեռնցի (27.12.2009)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ