Մեծամտություն չլինի ասածս, բայց էդ աղջիկների հետ ընդամենը մեկ շաբաթ ներածական դասընթացներ անցկացնեմ՝ համարյա ցանկացած օգտագործողի մակարդակով ծագած խնդիր կվերլուծեն ու սպառիչ պատասխան կտան:
Ես պրովայդերականում աշխատելիս տասնյակ նոր աշծատողների հետ եմ զրուցել: Բոլորն էլ համարյա IT -ից անտեղյակ եկել են գործի, բայց ընդամենը մեկ երկու օրում կարողացել եմ բացատրել ի՞նչ է IP հասցեն, ինչի՞ համար է ping -ը, ի՞նչ է հոսթինգը, դոմեյնը, DNS -ը և այդպես շարունակ:
Պետք չի, որ իրենք կարողանան բաժանորդին հեռախոսով բացատրեն, ոնց ճիշտ squid կամ firewall կարգավորեն, կամ AD -ի սխեման ինչպես պահպանեն սերվերի տարբերակը փոխելու ժամանակ: Ընդամենը պետք է իմանան ամենատարրական, ամենատրիվիալ, ստանդարտ բաները:
Իսկ դա բոլորն էլ ի վիճակի են հասկանալու: Հետները աշխատող չկա երևի:








Էջանիշներ