Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
Եսիմ, ինձ դուր չի գալիս։ Կարծում եմ՝ «դիպլոմնիկ» բառից նորմալ հայերեն բառ ստանալու համար հարկավոր է «դիպլոմ» բառն էլ թարգմանել, թե չէ «դիպլոմ»–ին ինչ էլ կպցնես, էն չի լինի, իմ կարծիքով։

Ի դեպ, «դիպլոմ» բառի թարգմանությունը վաղուց կա՝ վկայագիր։ Մի խոսքով՝ վկայագրորդ։
Ճիշտն ասած ես էլ եմ կողմնակից, որ դիպլոմն էլ թարգմանվի, բայց դեմ եմ, որ քանի դեռ էդ անտերի վրա հայերեն տառերով գրվում ա «ԴԻՊԼՈՄ», ինչ-որ մեկը որոշի իրա ձեւով գրի:

Կարելի ա գրել «դիպլոմիչ» կամ «դիպլոմող»:

Իսկ վկայագրորդին ասեմ ինչու եմ դեմ. Վկայագիր ասելով կարելի է հասկանալ թերեւս միայն էդ փաստաթուղթը, իսկ դիպլոմ ասելով երբեմն հասկանում են նաեւ դիպլոմային առաջադրանքը: Դիպլոմնիկը հենց էդ առաջադրանքի իմաստով ա, այսինքն «դիպլոմային առաջադրանք կատարող»: Եթե կիրառեինք «վկայագիր»-ը, պիտի լիներ ոչ թե «վկայագրորդ», այլ «վյակագրային նախագծող» կամ նման մի բան:

Հ.Գ. Վկայագծորդ: