User Tag List

Էջ 23 33-ից ԱռաջինԱռաջին ... 13192021222324252627 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 331 համարից մինչև 345 համարի արդյունքները՝ ընդհանուր 492 հատից

Թեմա: Սերժ Սարգսյանի ուղևորությունը

  1. #331
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Սերժ Սարգսյանի ուղևորությունը

    Մեջբերում ministr-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես ոչ մի տեղ էլ չեմ տեսել, իսկ դու տեսել ես? Ժամանակին էլ ասում էին,. որ ԼՏՊ-ի համար թուրքերը նամազ են անում որ անցնի, եսիմ ինչ...
    սպասիր, սպասիր, կարո՞ղ ա էս քո գրածը չի. «Թուրքը քո կարծիքով ուրիշ բան ու գործ չունի ու տեղյակ լինելով Մարտի 1-ին (!) ամբողջ հոգով ատումա ոչ լեգիտիմ ՍՍ-ին »: Թե՞ հիմա արդեն մոդա ա, որ մի բան գրեք, ուրիշ բան հասկանանք

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  2. #332
    անծանոթուհի murmushka-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    1,168
    Բլոգի գրառումներ
    20
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Սերժ Սարգսյանի ուղևորությունը

    Ի դեպ, այսօր առավոտվանից ամերիկահայ ուսանողները հացադուլ են անում Լոս Անջելեսում Հայաստանի հյուպատոսարանի մոտ' ընդդեմ արձանագրությունների ստորագրման:
    Մի՛ փորձիր թաքցնել սխալդ, ընդունի՛ր այն, պատասխա՛ն տուր և շարժվի՛ր առաջ

  3. #333
    Նախարար ministr-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.09.2008
    Հասցե
    3-րդ Մաս
    Տարիք
    46
    Գրառումներ
    4,740
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Սերժ Սարգսյանի ուղևորությունը

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    սպասիր, սպասիր, կարո՞ղ ա էս քո գրածը չի. «Թուրքը քո կարծիքով ուրիշ բան ու գործ չունի ու տեղյակ լինելով Մարտի 1-ին (!) ամբողջ հոգով ատումա ոչ լեգիտիմ ՍՍ-ին »: Թե՞ հիմա արդեն մոդա ա, որ մի բան գրեք, ուրիշ բան հասկանանք
    Ու ինչ? Ես ասում եմ որ թուրքերը ատում են ՍՍ-ին? Լավա գոնե ամբողջ նախադասությունն ես մեջբերել ոչ թե հատվածը...
    Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:

  4. #334
    Նախարար ministr-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.09.2008
    Հասցե
    3-րդ Մաս
    Տարիք
    46
    Գրառումներ
    4,740
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Սերժ Սարգսյանի ուղևորությունը

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Կեղտոտ լվացք ասելով երևի ես մի բան եմ հասկանում, դու ուրիշ բան: Աչքիս դու հասկանում ես մեր արցունքներից ու փսլինքներից կեղտոտված թաշկինակը, որ իսկապես չափից ավելի շատ ենք հանում լույս աշխարհ, որ մեզ խղճան ու էդ խղճալու հետ միասին նաև արհամարհեն, իսկ իմ ասած կեղտոտ լվացքը շատ հաճախ հենց նույն օտար երկրներից (հիմնականում արևելքից) ներմուծված կայսերապետական կամ ավելի շուտ խանական սովորություններն են, որ փորձում են մեզ նմանների գլխին փաթաթեն, ու ժողովրդի մի հատվածն էլ ընդվզում ա ու ասում ա, որ չե՛նք թողնելու:

    Ինչ վերաբերվում ա մեր իշխաններին, որ վազել են ու վազվզել, որ մի լավ նայես, կտեսնես, որ էսօր էլ վազում են. սրանցից փող են վերցնում, նրանցից հայրենիքը «ծախելու» գնով խոստումներ կորզում, որ սեփական ժողովրդին հպատակեցնեն: Չեմ ուզում պատմության մեջ շատ խորանամ, բայց Արշակ 2-րդին ծնկի բերեցին մեր սեփական իշխանիկները՝ առանց դրսի օգնության, ողջ-ողջ հանձնելով թշնամուն:

    Ի դեպ նույն իշխանիկները (էն ժամանակվա) ոչ օգնության ձեռք մեկնեցին մենակ մնացած թագուհուն, ոչ զորք ուղարկեցին նրան փրկելու, ու դեռ մի բան էլ հրճվել էին, որովհետև իրենց պատկերացումներով թագուհին անբարո էր. Արշակը նրա երկրորդ ամուսինն էր: Ժողովուրդն էր, որ սգաց ու հերոսացրեց իր թագուհուն և վառ պահեց Արշակի հիշատակը:

    Իմ պատկերացումներով Արշակը միակ դեմոկրատ թագավորն էր ու հենց դրանով էլ իր դեմը հանեց բոլոր իշխաններին: Սա էլ ա պատմություն:

    Արշակին հավատարիմ մարդիկ չվազեցին Բյուզանդիաներ, թե եկեք պարսիկներից փրկեք: Ու սխալ էր:
    Եթե չեմ սխալվում Արշակի գահակալության հիմքում էլի արյունն էր չէ? Բայց ոչ թե հասարական ժողովրդի, այլ հարազատի արյունը: Տղան էլ Բյուզանդիայում էր, Ներսեսը պատանդ էր Պատմոսում... Ինչ ուզեին Բյուզանդիայից:
    Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:

  5. #335
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Սերժ Սարգսյանի ուղևորությունը

    Մեջբերում ministr-ի խոսքերից Նայել գրառումը
    Ու ինչ? Ես ասում եմ որ թուրքերը ատում են ՍՍ-ին? Լավա գոնե ամբողջ նախադասությունն ես մեջբերել ոչ թե հատվածը...
    Լրիվ փչացած հեռախոսի կայֆեր են

    Ձյաձ, ուրեմն նորից:
    Դու գրել ես. «Թուրքը քո կարծիքով ուրիշ բան ու գործ չունի ու տեղյակ լինելով Մարտի 1-ին (!) ամբողջ հոգով ատումա ոչ լեգիտիմ ՍՍ-ին »
    Ես գրել էի. «Մինիստր ձյա, ու որտե՞ղ ես տեսել որ ինչ-որ մեկը գրած լինի որ թուրքը Սերժին ատում ա: »
    Դու գրել ես. «Ես ոչ մի տեղ էլ չեմ տեսել, իսկ դու տեսել ես?»

    Սովորեք գրառումներն չընկալել ձեր ուզած ձևով:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  6. #336
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Սերժ Սարգսյանի ուղևորությունը

    Մեջբերում ministr-ի խոսքերից Նայել գրառումը
    Եթե չեմ սխալվում Արշակի գահակալության հիմքում էլի արյունն էր չէ? Բայց ոչ թե հասարական ժողովրդի, այլ հարազատի արյունը: Տղան էլ Բյուզանդիայում էր, Ներսեսը պատանդ էր Պատմոսում... Ինչ ուզեին Բյուզանդիայից:
    Ուրեմն նորից կրկնում եմ, որ պատմական դիսկուսիաների մեջ ընկնելու զահլա չունեմ:
    Բարի եղիր կարդալ կոնկրետ գրառման բովանդակությունը ու չշեղել: Իսկ խոսում էինք, հիշեցնեմ, այսպես կոչված «կեղտոտ լվացքներից»:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  7. #337
    Պատվավոր անդամ Grieg-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.03.2006
    Գրառումներ
    1,049
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Սերժ Սարգսյանի ուղևորությունը

    իզուր են բողոքներով դիմավորում սս-ին , պտի հակառակը լավ ընդունեն կարող ա դուրը գար ու մի քանի տարով մնար :Դ Հայաստաննել միքիչ կհանգստանար իրանից
    ...

  8. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Hay_XY (07.10.2009), snow (06.10.2009)

  9. #338
    մերթ ընդ մերթ Քամի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.04.2008
    Գրառումներ
    407
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Սերժ Սարգսյանի ուղևորությունը

    շան անունը տուր, փեդն առ ձեռդ

    Թուրքիայում նախաձեռնել են քարոզարշավ, որի միջոցով արտահայտելու են Բուրսայի քաղաքացիների մտահոգությունը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի այցի վերաբերյալ
    «Մենք դեմ չենք Թուրքիա-Հայաստան խաղին: Սպորտը բարեկամական համագործակցության բեմահարթակ է նույնիսկ լարված հարաբերությունների մեջ գտնվող երկրների համար: Մենք ցանկանում ենք, որպեսզի այս խաղը բարեկամություն սերմանի մեր ազգերի միջև: Մեր մտավախությունները կապված չեն Հայաստանի ազգային հավաքականի հետ ևս: Մենք պարզապես չենք ցանկանում հյուրընկալել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին»,- նշել է Թուրքօղլուն:
    Բուրսայի Kamu-Sen աշխատավորական միությունը նախաձեռնել է վերոնշյալ քարոզարշավը նախորդ շաբաթ. գրեթե երեք օրվա ընթացքում նրանք հավաքել են 50 հազ. ստորագրություն` ընդդեմ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի առաջիկա այցին Բուրսա: «Սա քաղաքացիական նախաձեռնություն է. սա Բուրսայի քաղաքացիների բողոքն է»,- հավելել է Սելջուլ Թուրքօղլուն:
    http://tert.am/am/news/2009/10/06/matchinbursa/

  10. #339
    Նախարար ministr-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.09.2008
    Հասցե
    3-րդ Մաս
    Տարիք
    46
    Գրառումներ
    4,740
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Սերժ Սարգսյանի ուղևորությունը

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Ուրեմն նորից կրկնում եմ, որ պատմական դիսկուսիաների մեջ ընկնելու զահլա չունեմ:
    Բարի եղիր կարդալ կոնկրետ գրառման բովանդակությունը ու չշեղել: Իսկ խոսում էինք, հիշեցնեմ, այսպես կոչված «կեղտոտ լվացքներից»:
    Ես հենց կեղտոտ լվացքից էլ խոսում եմ: Դու էլ գնացիր հասար Արշակ Բ, քննարկեցիր պատմական անցքերը հետո ասում ես զահլա չունեմ Ես էսօր բարի եմ, սա ի գիտություն
    Վերջին խմբագրող՝ ministr: 06.10.2009, 16:49:
    Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:

  11. #340
    Նախարար ministr-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.09.2008
    Հասցե
    3-րդ Մաս
    Տարիք
    46
    Գրառումներ
    4,740
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Սերժ Սարգսյանի ուղևորությունը

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Լրիվ փչացած հեռախոսի կայֆեր են

    Ձյաձ, ուրեմն նորից:
    Դու գրել ես. «Թուրքը քո կարծիքով ուրիշ բան ու գործ չունի ու տեղյակ լինելով Մարտի 1-ին (!) ամբողջ հոգով ատումա ոչ լեգիտիմ ՍՍ-ին »
    Ես գրել էի. «Մինիստր ձյա, ու որտե՞ղ ես տեսել որ ինչ-որ մեկը գրած լինի որ թուրքը Սերժին ատում ա: »
    Դու գրել ես. «Ես ոչ մի տեղ էլ չեմ տեսել, իսկ դու տեսել ես?»

    Սովորեք գրառումներն չընկալել ձեր ուզած ձևով:
    Դե ուրեմն մի ընկալի քո ուզած ձևով հարգելիս: Պետքա գրեի "Կարողա գիտես Մարտի 1-ը թուրքերի ոտերինա ու դեռ ՍՍ-ին էլ ատում են դրա համար?" որ հասկանալի լիներ?
    Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:

  12. #341
    Նախարար ministr-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.09.2008
    Հասցե
    3-րդ Մաս
    Տարիք
    46
    Գրառումներ
    4,740
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Սերժ Սարգսյանի ուղևորությունը

    Մեջբերում murmushka-ի խոսքերից Նայել գրառումը
    Ի դեպ, այսօր առավոտվանից ամերիկահայ ուսանողները հացադուլ են անում Լոս Անջելեսում Հայաստանի հյուպատոսարանի մոտ' ընդդեմ արձանագրությունների ստորագրման:
    Տեսնես էլի սմենով են հացադուլ նստել?
    Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:

  13. #342
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Սերժ Սարգսյանի ուղևորությունը

    Մեջբերում ministr-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես հենց կեղտոտ լվացքից էլ խոսում եմ: Դու էլ գնացիր հասար Արշակ Բ, քննարկեցիր պատմական անցքերը հետո ասում ես զահլա չունեմ Ես էսօր բարի եմ, սա ի գիտություն
    Իմ գրառման առաջին հատվածը, որն ուղղված էր կեղտոտ լվացքի պատկերացումներին, դու թողեցիր անարձագանք: Շատ լավ, լռությունը համեմատության նշան ա:

    Երկրորդ պատմական հատվածը բերված էր հատուկ այն պատճառով, որ դու անցել էիր պատմության, ցույց տալու համար, որ կարելի է բազում օրինակներ բերել:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  14. #343
    Պատվավոր անդամ Արիացի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.03.2008
    Հասցե
    Մեծ Հայք, Սյունիք Նահանգ, Բաղք գավառ, Արծվանիկ գյուղ
    Գրառումներ
    1,587
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Սերժ Սարգսյանի ուղևորությունը

    Քեն Խաչիկյան՝ Ինչպե՞ս եք համարձակվում վատնել մեր քաղաքական կապիտալը
    Հաչիկյանը Սարգսյանին՝ Ինչպե՞ս եք համարձակվում վատնել մեր քաղաքական կապիտալը:
    Պարոն Նախագահ,
    Ամերիկայի Հայկական ազգային կոմիտեն (Հայ Դատի գրասենյակը) Ամերիկայի հայկական համայնքի ճնշող մեծամասնության հետ միասին դեմ է Թուրքիայի և նրա դաշնակիցների կողմից իրականացվող ինտենսիվ ճնշումներին, որոնք Հայաստանին են փաթաթում Հայաստանի անվտանգությանը սպառնացող, հայ ազգի իրավունքներից նահանջող և հայ ժողովրդի արժանապատվությունը նվաստացնող այս թերի և վտանգավոր արձանագրությունների փաթեթը:
    Հայ Դատի գրասենյակը, հավատարիմ մնալով արդարության ամերիկյան հիմնարար սկզբունքներին և հայ ազգի դարավոր արժեքներին, իր հիմնական անհանգստությունն է արտահայտում այն հանգամանքի շուրջ, որ Թուրքիայի կողմից ապօրինաբար շրջափակման ենթարկված և խորը տնտեսական և քաղաքական ճնշումների տակ գտնվող Հայաստանին պարտադրվում է ընդունել պայմաններ, որոնք ակնհայտորեն վտանգում են նրա շահերը, իրավունքները, ապահովությունը և ապագան, ինչպես օրինակ այսպես կոչված «պատմական հանձնաժողովը», ինչպիսին էլ որ լինի դրա կազմությունը հետագայում: Այս կետը, որը Հայոց Ցեղասպանության պատմական փաստը կասկածի տակ առնելու Անկարայի հեռահար մարտավարությունն է, հստակորեն նպատակ ունի ծառայելու Թուրքիայի ջանքերին՝ հակառակ ընթացք տալու մարդկության դեմ գործած հանցանքի միջազգային աճող ճանաչմանը: Հիմնարար բարոյական սկզբունքների և քաղաքական իրողության տեսանկյունից Հայաստանի և Թուրքիայի միջև չի կարող գոյություն ունենալ որևէ երկարատև հարաբերություն՝ առանց Թուրքիայի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչման և այդ հարցի ճշմարիտ և արդարացի լուծման:

    Ավելին, այս արձանագրությունները վրդովեցուցիչ կերպով ոտնահարում են հայ ազգի պատմական իրավունքները՝ զրկելով Հայոց Ցեղասպանության հարցի արդարացի լուծման հնարավորությունից: Դրանք նաև վտանգավոր կերպով խաթարում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովրդի ազատության և ինքնորոշման իրավունքը:
    Պարոն Նախագահ, այս արձանագրություններին ուղղված ձեր քայլերը միամիտ են: Դրանք խելամիտ չեն: Դրանք պարզապես անպատասխանատու են: Ձեր հավաստիացումները, թե դրանք չեն ներառում որևէ նախապայման, կասկածի տակ են դնում մեր մտավոր ունակությունները: Պատմաբանների հանձնաժողով ստեղծելու պահանջը, որը, ես պետք է նշեմ, ամբողջությամբ մերժվել է Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիայի կողմից, սահմանների ճանաչումը պաշտոնապես, ինչպես նաև տարածքային ամբողջականության ճանաչումը, առանց իսկ ինքնորոշման իրավունքը նշելու, բոլորն էլ Թուրքիայի կողմից պարտադրվող նախապայմաններ են, որոնք դուք անխելամտորեն ընդունել եք՝ տեղի տալով փակ սահմանների նրանց նենգ սպառնալիքին: Այս նախապայմանները եղել և մնում են Թուրքիայի պահանջները, դրանք այն գինն են, որ դուք կամենում եք վճարել թուրք շանտաժիստներին: Շատ երկրներ պատրաստակամորեն կարգավորում են իրենց հարաբերությունները առաց նման միակողմանի նախապայմանների:
    Ինչպե՞ս եք դուք համարձակվում տեղի տալ թուրքական շանտաժին, երբ մեր նախնիները այդպես նահատակվել են և այդքան տառապել թուրքերի ձեռքից, այն թուրքերի, որոնք մինչ օրս ժխտում են մի Ցեղասպանություն, որն ընդունում է մնացած աշխարհը:
    Ինչպե՞ս եք դուք համարձակվում վատնել մեր քաղաքական կապիտալը, որը մարդիկ, իրենց զոհելով տասնյակ տարիներ ի վեր կառուցել են ամբողջ աշխարհով մեկ: Չսխալվե՛ք, արձանագրությունները ստորագրելով, դուք վտանգում եք հենց այդ կապիտալը: Դուք բարոյական իրավունք չունեք դա անելու: Դուք իշխանություն չունեք դա անելու: Եվ մենք թույլ չենք տա, որ դուք դա անեք:
    Դուք չեք կարող զրկել մեր ազգին և մեր ժողովրդին իր իրավունքից միմիայն նրա համար, որ դուք ձեզ համարում եք մեր երկրի փրկիչը: Դուք չեք փրկում մեր երկիրը, դուք իջեցնում եք մեզ՝ հասցնելով Թուրքիային ենթակա կարգավիճակի և ուղղակի կողքի դնելով արդարության մեր իրավունքը: Ձեր ջանքերը դատապարտված են անհաջողության:
    Դուք կհիշվեք որպես նախագահ, ով տարավ մեր երկիրը դեպի կախվածություն, ով հիմարաբար առուծախ արեց մեր հողերը, ում սխալ հաշվարկները հասցրին մեզ թուլացված կարգավիճակի: Եթե դուք շարունակեք աշխատել այս արձանագրությունների շուրջ, ձեր ժառանգությունը կլինի պարզապես խոտանված:
    Մի փորձեք թաքնվել ձեզ օժանդակող փոքրամասնության հետևում, որոնք կուրորեն աջակցում են ձեր նախաձեռնությունները: Նրանք չեն Սփյուռքի իրական հիմքը: Նրանք համայնքի մեծամասնություն անգամ չեն ներկայացնում: Ի հեճուկս մեր մշտարթուն դիմադրությանը՝ նրանց մշտական դիրքորոշումը պաշտպանելն է կուրորեն և ակնհայտորեն Թուրքիային օժանդակող Միացյալ Նահանգների իրար հաջորդող վարչակազմերին և ԱՄՆ պետդեպարտամենտի քաղաքականությանը։ Դրանք այն նույն մարդիկ են, ովքեր տապալեցին Ազատության օգնության օրենքի 907 բանաձևը, ովքեր օժանդակեցին հայ-թուրքական հաշտեցման աղետալի հանձնաժողովին և ովքեր աջակցեցին Ռիչարդ Հոգլանդի՝ Ցեղասպանությունը ժխտող բարոյապես դատապարտելի մի անձի թեկնածությունը Հայստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում: Մեր համայնքում նրանք այլևս քաղաքական առումով աննշանակալից անձինք են: Մի՛ գայթակղվեք նրանց անիմաստ օժանդակությամբ:
    Պարոն նախագահ, դուք վտանգավոր սխալ եք գործում: Հուսով եմ, դուք իմաստությունն ունեք լսելու մեր ժողովրդին և հետ կանգնելու այդ աղետալի համաձայնագրից՝ քանի դեռ մեծագույն վնասը չեք հասցրել մեր երկրին, մեր ժողովրդին և ձեր նախագահությանը:
    Հայերեն
    Անգլերեն բնօրինակը

  15. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Լեռնցի (06.10.2009)

  16. #344
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Սերժ Սարգսյանի ուղևորությունը

    Մեջբերում ministr-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ էն , ինչ որ կոչում ես սովետական բարդույթ, էդ կոչվումա թասիբ, պետության նկատմամբ հարգանք, որը դառելա լեգիտիմ-չլեգիտիմ տուն-տունիկ:
    Ուրեմն լեգիտիմություը տուն-տունիկ ա, միլիոնավոր մարդկանց ընտրությունը, քվեն տունտունիկ ա, բայց ինչ որ թիթիզ մասսայի լոպազանալու ցանկությունը՝ իբր թե՝ մեր նախագեյին էլ են ծափ տալիս, էդ տուն-տունիկ չի հա՞, լուրջ գործ ա: Ամոթ ա էլի, նախարար ջան, մեծ տղա ես, սենց բաներ մի գրի: ի՞նչ հարգանք, ընկեր, ով ուզում ա լինի, որ աթոռին ուզում ա վեր ընգած լինի, եթե գնդակահարում ա անմեղ ժողովրդին, եկել պատուհաս ա դառել էդ ժողովրդի գլխին, որտեղ ուզում ա լռվցնի՝ քուչի բեսեդկից մինչև նախագահի նստավայր, ղալաթ ա արել, ի՞նչ հարգանք, ընկեր, ի՞նչ ծափահարություն, ինչի՞ մասին ա խոսքը, էս ի՞նչ լոպազություններ ա: Երկրում քաղաքացին մի կես բերան բողոքելու իրավունք չունի, գնդակահարում են, մորթում են, հետո էլ ասում են՝ մարդ չէր, խոճկոր էր, արյուն չէր, կոլա էր, չէ կոլա չէր լավ, բենզին էր, էսքանից հետո եկել ասում ես՝ հարգենք, ծափ տանք: Դե ծափ տուր, ապեր, ես ծափ չեմ տալու, ես էդքան ստոր չեմ, որ մարտի մեկով իշխանության եկածին ծափահարեմ, ոչ էլ էդքան ջայլամ եմ, որ աչքս փակեմ, լռեմ, ինչ ա թե՝ նախագահի աթոռն ա զբաղացնում, խորհրդանիշ ա: Իմ համար էլ ա խորհրդանիշ, բայց մարտի մեկի արյունն ա խորհրդանշում, ոչ թե հայոց բանակի գլխավոր գերագույն հրամանատար:
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  17. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (06.10.2009), Ribelle (06.10.2009), Երվանդ (06.10.2009), Վիշապ (07.10.2009)

  18. #345
    ՏԱՐԵՐՔ Ribelle-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.09.2007
    Տարիք
    40
    Գրառումներ
    255
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Սերժ Սարգսյանի ուղևորությունը

    Մեջբերում Վանաձորցի-ի խոսքերից Նայել գրառումը
    Արդյո՞ք հարևաններդ քո ասածի պես են հասկանում քո արարքը: Եթե Ֆրանսիայում հյհոյում ենք մեր պետության լեգիտիմ կամ ոչ լեգիտիմ, բայց փաստացի նախագահին, ամեն դեպքում տարբեր կերպ կարող ա մեկնվի, եկեք ՀՀ-ում սրտներիս ուզածի չափ հայհոյենք, իսկ Ֆրանսիայում լռենք:
    Մալադեց քեզ. տեսանք էլի ՀՀ-ում նույնիսկ չհայհոյողներին, ընդամենը դժգոհներին ինչ արեցին: ՀՀ-ում լռենք, Ֆրնասիայում լռենք, ու տենց: Հա վայ մոռացել էի, դու գոհ ես ՀՀ ներկա իրավիճակից:
    Настоящее счастье - это когда говорят: "Так не бывает!"

Էջ 23 33-ից ԱռաջինԱռաջին ... 13192021222324252627 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Սերժ Սարգսյանի ջերմ պաշտպանն եմ ես
    Հեղինակ՝ Harcaser, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 25
    Վերջինը: 20.02.2012, 10:17
  2. Սերժ Սարգսյանի նախընտրական տեսահոլովակից մոնտաժված կադրեր
    Հեղինակ՝ Yellow Raven, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 3
    Վերջինը: 09.12.2009, 18:01
  3. Ի՞նչ կանեիք, եթե տասն օրով լինեիք Սերժ Սարգսյանի տեղը
    Հեղինակ՝ Gayl, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 16
    Վերջինը: 19.11.2009, 17:58
  4. Սերժ Սարգսյանի աջակցման հանրահավաք
    Հեղինակ՝ Dragon, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 56
    Վերջինը: 21.03.2008, 16:47

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •