Ո՞վ այսօր, կամ ավելի շուտ՝ վաղը կգա դիջիտեքի ցուցահանդեսին 
Կարեն Դեմիրճյանի անվան ՄՀՀ
Ցուցահանդեսի նպատակն է ստեղծել գործարար միջավայր տեղեկատվական և հաղորդակցական (ՏՀՏ), բարձր տեխնոլոգիաների (ԲՏ) ոլորտի լավագույն կազմակերպությունների, գործարար սպառողների և հասարակության միջև։ Այն միտված է միջազգային կապերի ընդլայնմանը և նոր գործարար կապերի հաստատմանը:
Կազմակերպիչներ` Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն /ԻՏՁՄ/, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամ /ՁԻՀ/:
DigiTec ցուցահանդեսը 2005թ-ից անցկացվում է ՀՀ վարչապետի Բարձր հովանու ներքո:
Ցուցահանդեսում նեկայացվող բաժիններն են` ՏՏ սարքավորումներ եւ համակարգեր, ՏՏ կիրառումները բիզնեսում, կրթությունը ՏՏ ոլորտում, էլեկտրոնային կառավարում, համակարգչային գրաֆիկա և մուլտիմեդիա, նորարարական լուծումներ, աշխատանքային շուկա, գրականություն, հեռահաղորդակցություն, բարձր տեխնոլոգիաներ:
DigiTec կից միջոցառումներ.
DigiTec Startup ֆորում. ցուցադրվում են նորաստեղծ ընկերություններ և նորարարական լուծումներ:
DigiTec Էլեկտրոնային կառավարում ֆորում. ՀՀ կառավարության և առընթեր մարմինների կողմից մատուցվող էլեկտրոնային ծառայությունների ներկայացում:
Digilife սեմինարների շարք. առաջատար տեղական և միջազգային ընկերությունները կներկայացնեն իրենց լուծումներն ու տեխնոլոգիական վերջին նորությունները:
Ցուցադրվողներ. տեղեկատվական, հեռահաղորդակցական և բարձր տեխնոլոգիաների ոլորտնի տեղական և միջազգային ընկերություններ։
DigiTec այցելուներ. Յուրաքանչյուր տարի ցուցահանդես այցելում է 8000-10000 մարդ։ ԱՄՆ «Նաթան Ասոսիեյթ» ընկերության փորձագետի հետազոտությունները ցույց են տվել, որ DigiTec 2008-ի այցելուների մեջ 44%-ը կազմել են ուսանողներ, 19%-ը` տնտեսության այլ ճյուղերի ընկերությունների ղեկավարներ, 17%-ը` պետական հիմնարկությունների և գերատեսչությունների ներկայացուցիչներ, իսկ 20%-ը` ոլորտով հետաքրքրված քաղաքացիներ։
Նույն հետազոտության արդյունքում պարզվել է, որ այցելուների 86%-ը հետաքրքրված է նոր տեխնոլոգիաներով և ապրանքներով, 56%-ը` բջջային կապով, 39%-ը` ինտերնետ կապով, 37%-ը` հեռահաղորդակցության ծառայություններով։
Էջանիշներ