Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
Եթե դու ինչ-որ դասավորություն ես առաջարկում ընդհանուր օգտագործման համար քո շտկումներով, դու նպաստում ես ընդհանուր խառնաշփոթի մեծացմանը:
Խոսքդ այն մասին է, որ ես շտկումնե՞ր եմ մտցրել:
Խառնաշփոթ առաջացել է էն ժամանակ, երբ որ KDWin ծրագիրը թողարկվեց` սուզված սխալների խորխորատի մեջ: Քանի որ մեջը չկային բազմաթիվ անհրաժեշտ նշաններ, մարդիկ սկսեցին հարմարացնել, շտկել, բայց ամեն մեկը իր ձեւով, դրա համար էլ դառավ խառնաշփոթ: Իմ առաջարկած ոչ մի տարբերակում չի բացակայում ոչ մի անհաժեշտ կետադրական նշան (համենայն դեպս մի քանի անգամ ստուգել եմ):

Ինչ վերաբերում է իմ աննշան փոփոխություններին, ասեմ, որ քեզնից իմացած դասավորության մեջ փոխել եմ ընդամենը վեջակետը, ու դրել առանց շիֆթի, շիֆթովի տակ դրել եմ բազմակետը: Մեկ էլ հանել եմ երկրորդ «շ» տառը, ու դրա փոխարեն դրել «'» եւ «—» նշանները: Թերեւս խառնաշփոթ առաջացնի միայն վերջակետի կոճակը: Թող դա էլ լինի իմ փոփոխության ամենամեծ թերությունը:
Թե՞ կա էլի ինչ-որ բան, որ փոխել եմ, ու խառնաշփոթ կարող ա առաջացնի: