
Եւ ահա տեղադրում եմ բոլորին հայտնի KDWin 3.0 ծրագիրը, իմ ձեւափոխություններով:
- Փոխել եմ բոլոր դրոշակները:
- Ավելացրել եմ Չուկի կողմից ինձ հայտնի դարձած Գրամեքենային դասավորությունը (միայն յունիկոդը), որոշ չնչին փոփոխություններով:
- Ավելացրել եմ հունարեն լեզու, որը չկար (կար Symbols, որը յունիկոդով չէր):
- Փոխել եմ ինտրոն (ծրագրի բացման ժամանակ երեւացող նշանը), ինչպես նաեւ ծրագրի պատկերակը:
- Ավելացած է գերմաներեն լեզու, որը ես եմ սարքել իմ հարմարությամբ (ä, ö, ü, ß եւ այլ նշանները աջակողմյան Alt-ի տակ են):
- Ուղղել եմ ռուսերեն գրամեքենային դասավորությունները, եւ բերել ավանդական ձեւին:
- Հայերեն ֆոնետիկում փակագծերը գտնվում են աջակողմյան Alt-ը սեղմած վիճակում 9 եւ 0 կոճակների վրա:
Ծրագիրը կարող եք բեռնել այս հասցեից`
http://rammstein.110mb.com/KDWin.zip (807 ԿԲ)
Այն կարիք չկա տեղակայելու, պետք է ուղղակի դուրս բերել KDWin պանակը ZIP պահոցից (Extract), տեղափոխել այն մի հարմար վայր (օրինակ C:\Program Files) եւ բացել մեջի KDWin.exe ֆայլը: Եթե ուզում եք, որ ծրագիրը ավտոմատ բացվի ամեն համակարգ մուտք գործելիս, կադացեք հետը ներառված Readme.txt ֆայլը:
Նաեւ կուզեմ գրել որոշ բաներ այս ծրագրի մասին, ինչը որոշ մարդիկ կարող է չիմանան:
Առաջ ես շատ էին զայրանում, երբ որ տեսնում էի, որ աջ ու ձախ Alt + Shift-երի վրա դրած լեզուները տեղերով փոխվել են: Հետո իմացա, որ դա փոխվում է, ընդամենը սեղմելով Ctrl + Shift + Alt:
System Fonts ֆունկցիայի հետ աշխատեք չառնչվել:
Հղման չաշխատելու դեպքում, խնդրում եմ` տեղյակ պահել:

Էջանիշներ