հ.գ. հուսով եմ, որ նախորդ գրառումս՝ քեզ խանգարելու վերաբերյալ, լուրջ չես ընդունել:
Լավ էլի «Տակիե վապռօսի զադաետե... չտօ նեուդօբնօ օտվեչատ»

Ես պատմաբան չեմ: Ես պատմությունից ուժեղ չեմ (դա չի նշանակում որ թույլ եմ): Ու այսուհանդերձ դա ինձ չի խանգարում որոշակի ուսումնասիրությունների հիման վրա եզրակացնել, որ դու թույլ պատմաբան ես:
Եսի՞մ: Արի ավելի լավ է կոնկրետ փաստեր բեր

Ինչպես օրինակ ես աշխարհագրագետ չլինելով կարող եմ որևէ աշխարհագրագետի աշխատություն ուսումնասիրեմ ու եզրահանգման գամ: Կամ շինարար չլինելով հասկանամ, պատն ամուր են շարում, թե ոչ և այլն:
Օրինակ ես չեմ կարող... համենայն դեպս, եթե ակնհայտ սխալներ չկան, իսկ ինձ մոտ դու ակնհայտ սխալներ դեռ ցույց չես տվել, ես չեմ կարող ասել, թե օրինակ որ աշխարհագրագետն է ճիշտ՝ Պողոսը, թե Պետրոսը: Դրա համար պետք է գոնե ամենահեռավոր կերպով մոտիկ լինել այդ մասնագիտությանը...

Որ քեզ թույլ պատմաբան եմ համարում, դա լուրջ է:
«Դե... արդեն պարզ է, որ դուք ինձ չեք սիրի: Ես երբեք չեմ հասնի Ձեզնից նրան, ինչին հասավ իմ մանկության ընկեր Կոլյա Օստենբակենը իմ մանկության ընկերուհի, լեհ գեղեցկուհի Ինգա Զայոնցից - աղջիկը նրան սիրեց...»

.Բայց քեզ խանգարելու ոչ հավես ունեմ, ոչ ժամանակ, ոչ ցանկություն: Եթե իհարկե նման գրառումներս խանգարել չես համարում: Եթե համարում ես, ապա խանգարելու եմ
Ուււխխխխ

.հ.գ. Նույն ակումբում քո գրքերի մի շարք հատվածներ հերքվել են, հիմնավոր, տարբեր մարդկանց կողմից:
Այստեղ իմ գրքերի և ոչ մի թեզիս չի հերքվել, այն էլ հիմնավոր կերպով: Խնդրեմ, բեր օրինակներ...

Հերքումներից ոչ մեկը լսել անգամ չես ուզել, անմիջապես պաշտպանողական կեցվածքով սկսել ես հակադարձել:
Կներես, իսկ ես որևէ տեղ պարտավորվել էի հնազանդ կերպով գլուխս կախել և համաձայնել առաջին իսկ քննադատության հե՞տ: Իրոք, եղբայր, զարմանալի բաներ ես ասում - փաստորեն դու ինձ մեղադրում ես նրանում, որ ես պաշտպանել եմ իմ թեզիսները... Ես քեզ ճի՞շտ եմ հասկանում:

Դրանից հետո նվազ ցանկություն անգամ չի մնում լրջորեն ուսումնասիրելու ու կետ առ կետ հերքելու, քանզի ժամանակն ափսոս է:
Ճիշտ է: Բա քեզ հարյուր տարի մնա, պետքա հազար տարի առաջ մեռած մարդկանց ոսկորները հերիք չի հաշվել, հետո էլ դրա հիման վրա վիճել ինձ հետ