Մեջբերում Չամիչ-ի խոսքերից Նայել գրառումը
Արա այնպես ինչպես ինքդ ես ճիշտ համարում, բայց չսպասես, որ բոլորը քեզ նման են մտածելու, այլ ազգերը իրենց հայրենիքը կառուցում են առաջին հերթին իրենց համար, այլ ոչ թե՝ ազգային կողմնորոշումից չունեցող, նոր հայրենիք փնտրող անհատների համար,եվ չկարծես թե ինչ որ ազգ գրկաբաց այլ ազգի ներկայացուցիչ պիտի իր գիրկն ընդունի: Եվ իզուր չէ, որ Ռուսաստանում նացիիստների բանակը գնալով շատանում է:
Կներես, չէի ասում, որ էդպես պատրաստվում եմ լքել, հենց ուզում էի հակառակն ասել, որ ինքս չեմ կարող գնալ ու այլ երկրին հարմարվել: Ասացի չէ՞, որ չի ստացվում ինձ մոտ:
Էն մարդկանց անունից էի ասում, որոնք դրան պատրաստ են, այսինքն՝ էդքան էլ կապված չեն իրենց հայրենիքին:
Օրինակ՝ ոմանք ավելի լավ են իրենց զգում այլազգիների մեջ, իրենց խնդիրն է, թե ոնց կդիմակայեն այլ օրենքների:
Բայց կարծում եմ, որ մեր խնդիրը չի նրանց վատ վերաբերվելը, արգելելը կամ քարոզելը:
Նույնիսկ իրավունքը դրա չունենք: