Տատ ջան, ե՞րբ ես գալիս, քեզ ո՞նց ենք դիմավորում, ի՞նչ մեքենայով, քանի՞ տեսակի ծաղիկ բերենք, քանի՞ ողջույնի պլակատ սարքենք
իսկ եթե լուրջ՝ երբ ես գալիս ու քանի օր ենք քո ներկայությունն ըմբոշխնելու![]()
Տատ ջան, ե՞րբ ես գալիս, քեզ ո՞նց ենք դիմավորում, ի՞նչ մեքենայով, քանի՞ տեսակի ծաղիկ բերենք, քանի՞ ողջույնի պլակատ սարքենք
իսկ եթե լուրջ՝ երբ ես գալիս ու քանի օր ենք քո ներկայությունն ըմբոշխնելու![]()
Kita (16.09.2009)
Տատ ջան, իսկ դու գիտե՞ս երջանկության թեորեմըԱպացույցը կբերե՞ս
![]()
Վի Փարիզ կգաս? ու որ գաս կծանոտանանք մի բադժակի շուրջ?![]()
Եթե Տատը դեմ չի, մի հարց էլ ես ուղղեմ
Հավատարի՞մ եք Ձեր ամուսնուն: Մեկ նախադասությամբ ինչպե՞ս կորակեք Ձեր հավատարմությունը![]()
Վերջին խմբագրող՝ Kuk: 16.09.2009, 14:31:
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…
Մի հարց էլ ես տամ Տատին:
Ի՞նչը կուզենայիք փոխել ձեր անցյալում: Ինչը՞ կուզենայիք, որ այլ կերպ լիներ, կամ այլ կերպ արած լինեիք: Ակնկալում եմ ոչ վերացական պատասխան
Love has an enemy, but it is already defeated!
Մի հարց էլ ես տամ
Պարզեցի որ Հայաստանից դուրս եք ապրում: Ինչպե՞ս կնդունեք եթե ձեր երեխաները հրաժարվեն Հայաստանում ապրելուց եվ նախընտրեն ընդմիշտ բնակվել արտերկրում:
Հայաստանը հզորանում է, շենանում է: Ես ապրում եմ հզոր, ապահով ու բարեկեցիկ Հայաստանում:
Տատոյ, քո կյանքի որ շրջանում ես քեզ ավելի երջանիկ զգացել՝ ամիս ամսաթիվ չեմ ուզում՝ մանկություն, ուսանողություն, եսիմ ինչ, ասենք 5 տարի դիապազոններով: Իմ մոտ տպավորություն ա, որ դու էն մարդկանցից ես, ով գնալով ավելի խելք ա հավաքում, ու հետևբար սովորում ա երջանիկ լինել: Հետաքրքիր է լսել, թե քո մո՞տ ինչ տպավորություն ա![]()
Բացի այդ, ամուսինս շվեյցարացի է, այսինքն երեխաներս միայն կիսով են հայ, ծնվել և մեծացել են այստեղ, սովորում են այստեղ, ամենայն հավականությամբ՝ այդպես էլ կշարունակվի: Հրաժարվել բառն այնքան էլ ճիշտ չէ, քանի որ չեմ կարող նրանցից պահանջել, ինքնըստինքյան չէ նրանց հայաբնակ դառնալը: Չեմ բացառում, որ մի օր կուզեն երկարատև աշխատանքային փորձ ձեռք բերել Հայաստանում, իրենց ուսման կամ կատարելագործման հետ կապված (հյուրանոց, ցուցասրահ, թատրոն): Չեմ ստիպում, հենց դրա համար էլ հույս ունեմ, որ այդ դռները բաց են իրենց համար:
Առաջին պահին լեցվիցս թռնում է ՝ օտարացգի հետ չէի ամուսնանա...բայց ոչ՝ կկրկնեի այդ քայլը այս նույն մարդու դեպքում:
Ոչինչ չէի անի այլ կերպ, չէ՞ որ կյանքս այնպիսի անկապ, ժամանակի մեջ սփռված պահերի հետևողական կապվածություն է, որ եթե №17 (ոչ այնքան հաջող) դեպքը հանես՝ № 124 (ամենասիրելի և կարևոր) դեպքն ընդհանրապես չի լինի: Ամբողջական եմ դիտում կյանք կառույցը, ընդունում լավն ու վատը միասին:
Եթե չգայի այստեղ ապրելու՝ լքելով ճարտարապետությունը և զբաղվելով միայն երեխաներով ու տնով, երևի երբեք չէի ստեղծի տիկնիկային թատրոն և մերձանա թատերական բեմադրությանը: Իսկ առանց դրա հիմա կյանքս չեմ պատկերացնում, ինչ երկնային նվեր էր այդ հայտնագործությունը:
Թերևս, մի բան կուղղեի. Երեխաներիս փոքր ժամանակ մենակ կուղարկեի Երևան՝ մամայիս մոտ, երեք ամսով, որ երբեք չեմ արել, միշտ միասին էինք ու մեկ ամսից ոչ ավել: Բայց ո՞վ գիտի, գուցե մի օր էլ ասեմ, հենց այդ չուղարկելու պատճառով նրանք հիմա իրենք են գնում 6 ամսով, ընկերների հետ...Կամ մի քիչ էլ որ սպասեմ, ինքս կպնդեմ, որ աղջիկս իր երեխային մենակ ուղարկի ինձ մոտ...Երևան:
Ինչևէ, եթե կյանքս նորից սկսվեր, միևնույն է, բոլորովին այլ էր լինելու: Մենակ ինձնով չի ձևավորվում իմ ճանապարհը՝ մարդիկ, պահեր, դեպքեր...մի փոքր բան էլ որ ուրիշ լինի, նույնիսկ նույն բաղադրամասերից, ամբողջ նկարն անճանաչելի փոխվելու է՝ ԿԱԼԵՅԴՈՍԿՈՊԻ պես:
Ամենասիրածս խաղալիքն է:
Կուկ, ես գիտեմ որ դու իմ կործանումն ես ուզում: Բայց...ի՜նչ ազատագրող հարց էր: Մեռսի
Ոչ, հավատարիմ չեմ: Դավաճանում եմ արդեն երկու տարի այս (առավելապես այս) ֆորումի հետ: Ոչ-ոչ, սա խաղկատակ չէ, ոչ էլ վերացական խոսքեր, ոչ էլ պատասխանից փախուստ: Ես ինքս ինձ այդպես եմ զգում, ինքս դա որպես դավաճանություն եմ գնահատում:
- Իմ այս զբաղմունքը բաձարձակապես գաղտնիք է, միայն ինձ պատկանող, Իհարկե, նա գիտի, որ կա ֆորում, ինչի հետ են ուտում, որ ես գրում եմ, հենա Արսին տեսավ, բայց չգիտի՝ Ի՞ՆՉ: Հայերեն կարդալ չի կարող, եթե հարցնում էլ է՝ հո ճիշտը չեմ ասի մորուքավորների կամ Վիննի-Թուխ տպելու կամ նույնիսկ ԼՏՊ-ի մասին: Դուրս է գալու, որ Վիննին ավելի կարևոր է, քան մեր համատեղ հեռուստացույցը...Հո հիմար չեմ: Չեմ էլ ուզում նրան վիրավորել, իսկ դա անպայման կկատարվի:
- Ես ձեզ հետ կիսում եմ այպիսի անկեղծություն և ազատաություն, որ երբեք ոչ մի ամուսին (ոչ միայն իմը, սիրելի ամուսնացած ակումբցիներ, հավատացեք ինձ կամ խոստովանեք ինքներդ ձեզ) չի ստանա իր կնոջից: Եվ դա լավ է այդպես, պետքն էլ չի այդ անկեղծությունը: Բայց ուրիշին հո տալիս եմ:
- Ակումբը տեսնում է իմ, ասենք, առավել հաջողված մասը, իսկ ամուսինս՝ նաև անհաջողը պիտի տանի :
- Այս տեղին նվիրում եմ այնքան ժամանակ, այնքան ոգևորություն, որ արդեն վաղուց չեմ նվիրում նրան: 20 տարին քիչ չէ, ամեն բան նվիրված է: Գուցե Բիձան հասկանա՞:
- Ամենավատն այն է, որ ինքն էլ է այդպես գնահատում և թվացյալ դատարկ տեղը խանդում:
Ինչո՞վ սիրեկան չդառաք:
Կասեք, բա որ գիտակցում ես, ինչու՞ ես դավաճանում:
Անում եմ անձնական հավասարակշռությանս համար: Անում եմ՝ ինքս ինձ մնալու համար, քանի որ իմ դժգոհ, հիվանդ ու կիսատ կերպարը ոչ երեխաներիս ոչ էլ ամուսնուս չի երջանկացնի: Լավ չէ՞, ինքս իմ հարցերը լուծեմ, քան դնեմ նրա ուսերի վրա ու թնթնկամ, թե մնե սկուչնո:
Երևի անհավատարմությանս պահն եկել էր, ես էլ ընտրեցի այս soft տարբերակը:
Դեռ:
Տողերի արանքում կարդում ե՞ք, ինչ կլինի, եթե իմ ներքին հավասարակշռությունը hard տարբերակ պահանջի
Եթե որևէ մեկը համարձակվի իմ ներկայությամբ ամուսնուս մասին վիրավորական կես խոսք կամ կես միտք արտասանել՝ տեղում կբզկթեմ:Մեկ նախադասությամբ ինչպե՞ս կորակեք Ձեր հավատարմությունը![]()
![]()
Ariadna (22.09.2009), armen9494 (13.03.2012), Chilly (24.09.2009), Chuk (22.09.2009), Enigmatic (22.09.2009), Kita (22.09.2009), Kuk (22.09.2009), Norton (22.09.2009), Sona_Yar (22.09.2009), Yevuk (22.09.2009), Բարեկամ (23.09.2009), Բիձա (24.09.2009), Երկնային (22.09.2009), Երվանդ (22.09.2009), Լուսաբեր (22.09.2009), Հայկօ (22.09.2009), Մանուլ (26.09.2009), Մարկիզ (24.09.2009), Ուլուանա (23.09.2009), Ռուֆուս (22.09.2009), Քամի (22.09.2009), Ֆոտոն (22.09.2009)
P.S., քանի չեմ մոռացել:
Այդ onewoman տիկնիկային «թատրոնն» անուն պիտի ստանար, դրեցի FRUCTUS ARMENICUS:ստեղծեցի մի ներկայացում «Ոսկու կարասը», հետո ևս երկու:
типа՝ ծիրան: Խաղում էի դպրոցներում, նաև գյուղական, տարբեր փոքր դահլիճներում, տնային տարբերակ էլ ունեի, ծնունդ-մնունդ:
Պ.Պ.ՍԱյդպիսի ասացվածք կա՝ Եթե ուզում ես ծիծաղեցնել Աստծոն՝ պատմիր նրան քո մտադրությունների մասին:Վախենում եմ շատ բարձր գոռգռալ, Աստվածը կծիծաղի ու ամեն բան շուռ կտա:![]()
Լեո, ես կարծում էի, որ ավելի շուտ խելացի, քան երջանիկ կնոջ տպավորություն եմ թողնում, բայց որ Ձայնալարն էլ այդ խոսքն ասաց՝ լուրջ կասկածեցի այդ տպավորության վրա : Միացնում եմ ձեր հարցերը:
Դե- որ այդպես եք ինձ տեսնում, ուրեմն մի բան կաԻմ մոտ տպավորություն ա, որ դու էն մարդկանցից ես, ով գնալով ավելի խելք ա հավաքում, ու հետևբար սովորում ա երջանիկ լինել: Հետաքրքիր է լսել, թե քո մո՞տ ինչ տպավորություն ա:
Ոչ բաղադրատոմս, ոչ բանաձև, ոչ էլ խորհուրդ, միայն անձնական մտքերս երջանկության մասին...
Զուտ ներքին, էգոիստական ինքնապահպանման զգացմունք է:
Ես փնտրում եմ այն միայն իմ մեջ, իմ նեքին պահանջների լրացման ճանապարհով:
Ես փնտրում եմ այն անձնական հավասարակշռության մեջ: Անընդհատ:Մի բան շատ վատ է՞, կփորձեմ տեսնել դրա լավ կողմը . անպայման կտեսնեմ ու վատն էլ դրամատիկ չեմ դարձնի:
Բավարարվում եմ քչով, բայց դա համեմատական քիչ է, միայն իմ անձնական չափանիշերով: Հիմնականում՝ հոգևոր բնույթի: Մի քանի օր կլանված գիրք կարդալու պրոցեսը կարող է ամիսներով տնավարության դեպրեսսիան կանխի: Եվ վերցնում եմ ինձ այդ իրավունքը, թեկուզ սոված ու անհարդուկ ման են գալիս շուրջս ոմանք:
Միշտ տարբեր գայթակղումների պահին ավտոմատիկ կարճատև(բայց անկեղծ ու խորը) ինքնահարցաքննում եմ կատարում՝ իրո՞ք անհրաժեշտ է ինձ այդ բանը (մարդը, կոշիկը, գործը, համերգը, հաճույքը), իրո՞ք ես չեմ կարող առանց դրա գոհանալ: Միայն ազնիվ պետք է լինել: Հաճախ տեսնում եմ, որ ՝ոչ, պետք չէ, կապրիզ է, հեշտությամբ առանց փոշմանանքի հրաժարվում եմ ու մոռանում, երբեք մեկի երեսով չեմ տա՝ տեսար քո պատճառով հրաժարվեցի:
Իսկ եթե զգում եմ, որ՝ այո, հենց դա է, որ կա, ես չեմ լինի ես , եթե այդ բանը չտեսնեմ-չանեմ-չունենամ, առանց խղճի խայթերի կարող եմ հիմարություններ (մեկ ուրիշի աչքերում) անել : Պատասխանատվությունն իմն է՝ միշտ: Նույնիսկ եթե սկսում եմ դժգոհել մեկից, վերջում ինքս ինձ կասեմ՝ է, չանեիր, է , շուտ ասեիր...
Այդ հարցի առաջացման (ուզում եմ, կարո՞ղ եմ) և պատասխանի (պետքդ չի, թող: ամեն գնով արա՛) միջև անցել են տարիներ, վեճեր, արցունքներ ավելի երիտասարդ հասակում, հիմա սովորել եմ միանգամից կռահել: Ցնցող զգացում է, երբ գիտես ինչէ քեզ պետք: Պարզ է, որ միշտ չես կարող ունենալ, բայց հաստատ գիտես, այսինք կձգտես ու կգտնես:
Երջանկություն է հեշտ ու պարզ ընտրություն անելն ու բավարարվել դրանով: Դա թույլ է տալիս հանգիստ վերաբերվել նաև սեփական սխալներին: Վայելել պտուղները և կապտուկները:
Փորձում եմ ինձ նայել վերևից, տիեզերքից ու շատ լուրջ չընդունել: Դա էլ է օգնում ներքին հանդարտություն գտնել: Եվ դա կարող է լինել լվացք անելուց, անպայաման չէ հեռավոր վանքի պատերի տակ նստել...
Երջանկությունը գլխում է կատարվում, դե դա էլ միշտ ձեռքիդ տակ է՝ օգտագործի:
Այո, դա սովորում ես, տարիք ու հասունություն է պետք, բայց նաև՝ խառնվածք: Ինձ թվում է, միշտ էլ այդպես եմ եղել, ինձ թվում է, փոքր աղջիկս արդեն հիմա այդ ճանապարհին է:
Դրան ասում են самодостаточный человек
Ավելացնեմ, որ իհարկե միշտ չի ստացվում, բայց համառորեն փորձում եմ:
Վերջին խմբագրող՝ Տատ: 22.09.2009, 01:51:
Լիլ, Կիտ, համոզված չեմ, որ այս հարցազրույցից հետո պատրաստ եմ ձեզ տեսնել, էլ չեմ ասում՝ շփվել: Այդքան չի կարելի իմանալ իրար մասին, հետո էլ՝ հանդիպել: Բայց եթե...
Դիմավորելը թողնում ենք եղբորս, ծաղիկը՝ հավատարիմ Նորտոնին, պլակատը՝ Չուկին: Օրը չեմ ասի, կհետևեմ ձեր հանդիպումների գրաֆիկին ու անսպասելի կընկնեմ գլխներիդ (դե, առաջին անգամ):
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ