Galatea` արարող քանդակ
(անֆորմատ զրույց)
Մելիք` (01:11:44 2/05/2008)
Տուկ-Տուկ
Galatea`` (01:12:04 2/05/2008)
Ողջույն
Մելիք` (01:12:17 2/05/2008)
Կարելի՞ է եզրեր գտնե լ
Galatea`` (01:12:32 2/05/2008)
Փորձեք
Մելիք` (01:14:41 2/05/2008)
Գալաթեա` ի՞նչա նշանակում:
Galatea`` (01:15:06 2/05/2008)
Հին լեգենդիցա: "Գալաթեա և Պիգմալիոն" չե՞ս լսել:
Մելիք` (01:15:51 2/05/2008)
Բարդ-բարդ անուններ ես ասում, ես անգրագետ տղա եմՊիգմալիոնին ինչ-որ աղոտ հիշում եմ, Գալաթեաի մասին կպատմե՞ս:
Galatea`` (01:16:39 2/05/2008)
Ո՞ր Գալաթեայի:
Մելիք` (01:16:57 2/05/2008)
Որին ուզես։ Արի նախ Պիգմալիոնի սիրածի մասին պատմի: Սիրածն էր, չէ՞։
Galatea`` (01:17:23 2/05/2008)
Լեգենդը սենցա. Պիգմոն շատ դեմք քանդակագործա լինում ու կանանցից մի այլ կարգի հոգնած: Սիրած բան ուներ էլի լիքը, զզվել էր: Որոշեց մենակ մնա: Մի օր էլ կարոտից թե ինչից՝ չգիտեմ, սկսեց փղոսկրից կնոջ արձան կերտել ու անունը դրեց Գալաթեա: Շատ սիրուն ստացվեց, ու էս Պիգմոն էլ էշ-էշ դրեց սիրահարվեց իր սարքած արձանին: Կասկածում եմ, որ պատճառն էն էր, որ Գալոն չէր խոսում
Հետո էս աստվածները տեսան, որ էս Պիգը լիքը տանջվումա, ու որոշեցին Գալոյին կենդանություն պարգևել: էս աղջիկն էլ պատվանդանից իջավ ու դարձավ Պիգի կինը:
Մելիք` (01:29:47 2/05/2008)
Լիլ, փաստորեն, Գալաթեան պասիվ կերպար էր, դու պասի՞վ ես:
Galatea`` (01:31:01 2/05/2008)
Դե, գիտե՞ս ինչ... պատվանդանից իջնելուց հետո դժվար պասիվ մնարարդեն իր ձեռքում էր... չէ՞ որ սկզբում իր դերը իր փոխարեն էին որոշել:
Ես՝ չէ, պասիվ եղա՝ կմեռնեմ:
Մելիք` (01:32:02 2/05/2008)
Քո դերն ո՞վ ա որոշում:
Galatea`` (01:32:31 2/05/2008)
Հիմնականում ես, երբեմն` հանգամանքները:
Մելիք` (01:33:11 2/05/2008)
Հանգամանքները քեզ կստիպե՞ն ամուսնանալ:
Galatea`` (01:33:43 2/05/2008)
Դու միանգամից գնացիր բացառություններին։
Մելիք` (01:33:11 2/05/2008)
Չէ, ես տեղ չեմ գնացել, էստեղ եմ, դու հարցիս պատասխանի
Galatea`` (01:34:36 2/05/2008)
Չէ:
Մելիք` (01:34:42 2/05/2008)
Փաստորեն, կարևոր ներկայացումներում քո դերը դու ես որոշում:
Galatea`` (01:38:17 2/05/2008)
Համենայնդեպս, ամեն ինչ անում եմ, որ դերասանների փնտրիչ-գտնիչը, գլխիս վրայով թռնելով, անտաղանդներին առաջ չգցի, խաղն ափսոս ա, խաղալ ա պետք:
Մելիք` (01:38:45 2/05/2008)
Էդ դեպքում ինձ համար էնքան էլ պարզ չի քո ու Գալաթեայի ընդհանրությունը, կասե՞ս գաղտնիքը:
Galatea`` (01:42:22 2/05/2008)
Գալոյի մասին առաջին անգամ, եթե ճիշտ եմ հիշում, Վահագն Դավթյանի գործերից մեկում կարդացի... մեր թվարկությունից առաջ էր, կարողա և սխալվեմ... բայց հիշում եմ, որ շատ էի ազդվել էդ պատմությունից:
Հետո` հին հունական դիցոն ուսումնասիրելուց, ինչ կերպար ռաստ գար, փորձում էի իմ հետ նմանություն գտնեի: Մի պահ ինձ թվաց` Էդիպի աղջկան եմ նման, ահավոր համառ ու դեմք աչոն էր![]()
Մելիք` (01:45:05 2/05/2008)
Հա, համառ ու համարձակ, չէ՞:
Galatea`` (01:45:24 2/05/2008)
Ահա, ու շատ նվիրված նաև: Բայց հետո Գալոյի մասին էլի կարդացի ու մի ուրիշ հմայք զգացի: Ինչ որ կայֆ բան կար էդ խելառ սիրո մեջ, Դավ: Պատկերացնու՞մ ես, փղոսկրի կտորին դնես սիրահարվես:
Մելիք` (01:47:34 2/05/2008)
Հավատո՞ւմ ես տենց սիրուն:
Galatea`` (01:48:52 2/05/2008)
Սիրուն հավատում եմ` առանց կասկածի... բայց սիրո կենդանացնող ուժը, կարծում եմ, մի քիչ չափազանցվածա: Սիրել կարելի ա գժի պես, բայց ոչ մի ոսկոր դրանից մարմին չի առնի:
Մելիք` (01:49:30 2/05/2008)
Էդ էի ուզում հարցնել.հավատո՞ւմ ես, որ արտաքին սերը կարա փոխի սիրո օբյեկտին:
Galatea`` (01:49:41 2/05/2008)
Չէ
Մելիք` (01:50:18 2/05/2008)
Իսկ եթե ոսկորն ինքը սիրահարվի, կկենդանանա՞ դրանից:
Galatea`` (01:53:26 2/05/2008)
Գիտե՞ս, ավելի հավանականա... չէ՞ որ ինքդ ես վիզ դնում: Պարզապես դրա համար քաջությունա պետք, բոլորը չեն ձգում:
Մելիք` (01:57:29 2/05/2008)
Հա, բայց, փաստորեն, կան, որ ձգում են։
Լավ, վերադաrնանք Էդիպի աղջկան:
Մի հատ սուբեկտիվ կարծիք կա, որ վերջին տարիների բոլոր համարձակ ու ինտելեկտուալ աղջիկները ենթագիտակցորեն ձգվում են դեպի Զեմֆիրաի կերպարը, ի՞նչ կասես:
Լավ, արի ուղղակի հարցնեմ. քո ու Զեմֆիրաի կերպարների մեջ ընդհանրություն տեսնո՞ւմ ես:
Galatea`` (02:03:21 2/05/2008)
Զեմֆոն որ նոր էր հայտնվել, գժվում էի իր երգերի համար ... շատ–շատ էի սիրում, բայց նմանություն... գիտե՞ս, ինքը ինտելեկտուալ աղջկա կերպար չի ինձ համար... էն պարզ պատճառով, որ ես միայն իր երգերն եմ լսել.. ես չգիտեմ ինքը ինչ մտածելակերպ ունի, ինչ գրքերա սիրում, ինչ ֆիլմեր նայելուցա լաց լինում...ես երբեք երգարվեստը անձի պաշտամունքի չեմ վերացել...մի բացառությամբ :
Մելիք` (02:04:12 2/05/2008)
Ո՞րնա էդ բացառությունը:
Galatea`` (02:04:34 2/05/2008)
Ջոն Լենոն:
Մելիք` (02:05:22 2/05/2008)
Կոնկրետ Լենոնը, թե՞ Բիթլզն ընդհանրապես:
Galatea`` (02:08:31 2/05/2008)
Դե Բիթլզը համարում եմ բոլոր ժամանակների լավագույն խումբը, որովհետև մարդիկ նոր դարաշրջան ստեղծեցին... ոտքի վրա: Իսկ Լեննոնի անհատն եմ շատ սիրում ...օրինակ, Պոլին չեմ սիրում ... չսիրեցի ես էդ մարդուն:
Մելիք` (02:12:12 2/05/2008)
Ի՞նչ ես կարծում, պոեզիան հիմա պետքա անպայման արտահայտվի երաժշտության հե՞տ, որ լսելի դառնա, թե՞ չոր պոեզիան դեռ ապրելու շանս ունի:
Galatea`` (02:19:24 2/05/2008)
Հուսով եմ՝ դաժան մարդու տպավորություն չեմ թողնի, բայց, եթե խոսենք մեր երկրի մասին, իմ կարծիքով, պոեզիայի վրա այստեղ վաղուց արդեն մի մետր խոտա աճել... իմ իմացած վերջին լավ հայ բանաստեղծը Սևակնա եղել... որին, ի դեպ, էդքան էլ չեմ սիրում, բայց իր մեծությունը չընդունելն անիմաստ եմ համարում... իսկ քո ասած երաժշտականացված պոեզիան հիմա ստեղծում են ավետբարսեղյանիկները, որոնց կիլոյով գրած ոտանավորներից ես էլ դու էլ աչքներս փակ կգրենք... լուրջ չի, էլի..
Մելիք` (02:20:53 2/05/2008)
Քեզ չե՞ս համարում լավ հայ գրող:
Galatea`` (02:23:45 2/05/2008)
Անկե՞ղծ ... հմ.. կարծում եմ շատ անհույս չեմ, բայց աշխատանք ա պահանջվում... ահավոր շատ, էղածը չկորցնելու համար ու ես չգիտեմ՝ կկարողանամ էդ ջիղը իմ մեջ պահել, թե ոչ: Թամբալ եմ։
Մելիք` (02:28:59 2/05/2008)
Լավ, Կպատմե՞ս` ոնց ընկար Ակումբ:
Galatea`` (02:31:06 2/05/2008)
Երկնայինս էր պատմել,մինչև էդ էլ Impression-ը, բայց ալարում էի մտնել: հետո Երկնայինը որ ասեց՝ շատ լավն են երեխեքը, բան, ասեցի՝ մտնեմ կարդամ... ու հետո մի թեմա գտա, որտեղ ասելիք ունեի, չդիմացա ու գրանցվեցի :
Մելիք` (02:32:10 2/05/2008)
Ու ի՞նչ, երեխեքը իսկապե՞ս լավն էին, բոլո՞րը։
Galatea`` (02:33:43 2/05/2008)
Դե... ով լավը չի, ես իրենց արդեն շտապել եմ տեղյակ պահել... անձամբՄեծ մասն իսկապես լավն են:
Մելիք` (02:37:07 2/05/2008)
Իսկ ի՞նչ ես կարծում, ինչո՞վ ա Ակումբը ձգում "լավերին":
Galatea`` (02:40:45 2/05/2008)
Նախ` միմյամց հետ շփումը, միմյանց լսելը, նոր բան սովորելը, ցավոք, նենց ժամանակների ենք ռաստ եկել, որ մարդու հետ շփումից ստացած հաճույքը հասելա մինիմումի... ավելի շատ կինո նայելուց ենք դրական լիցքեր ստանում, քան մարդու հետ զրուցելիս... ակումբում կան նենց մարդիկ, որ էդ լիցքերը տալիս են, իսկ մի անգամ ստանալուց հետո դժվար ա լինում հրաժարվել դրանից, ու արդյունքում դառնում ես ակումբցի:
Մելիք` (02:42:22 2/05/2008)
Էդ ժամանակները երբվանի՞ց են սկսվել:
Galatea`` (02:52:40 2/05/2008)
Բարդ հարցա... Կարծում եմ՝ վերջին 15 տարիների մեր ապրելակերպը, տենց էլ չըմբռնած, չհասկացված անկախության գաղափարը, ազաության սխալ ընկալումը բերեց նրան, որ պոստսովետական երկրների "երկաթե վարագույրի" սինդրոմով տառապող ազգերը լիքը զուտ մարդկային արժեքներ կորցրեցին թվացյալ ազատություն ստալալու գնով... Առաջ մարդիկ ավելի բարի էին, հանդուրժող էին..
Ազատությունը շնչին հասնող բջջայինների, ԴիՎիԴի փլեյերների ու Ջիփերի քանակությունը չի..
ինքդ քո մեջ պետք ա ազատ լինես, ոչ թե նախկին կապանքներիդ տեղերը շփելով՝ վրեժ լուծես: Դա ընդհամենը պատրանք ա, որ ավելի շատա մարդուն վանդակի մեջ դնում:
Մելիք` (02:56:54 2/05/2008)
Սա նշանակո՞ւմ ա, որ ինչ–որ չափով արևմտյան` նախկինում անհասանելի մշակույթի մուտքն էր պատճառը մարդկային որակի անկման:
Galatea`` (03:01:40 2/05/2008)
Պատճառներից մեկն ա, մենք, ախր, ինչպես միշտ, մենակ վատն ենք է վերցնում.. լավը ոնց որ գա ու պատին դեմ առնի:
Առաջ մեր երեխեքը` հայ երեխեքը, գիրք էին կարդում... բոլորը չէ, բայց կարդում էին... հիմա հլը մի հատ երեխու հարցրու ի՞նչ հեքիաթա կարդացել: Մոտի չորս հատ սոտովիներից մեկը կջարդի գլխիդ։
Մելիք` (03:04:21 2/05/2008)
Բայց հիմա, ինձ թվում ա, էդ 4 հատից մեկը սոտովի չի, КПК-ա (հայերենը չգիտեմ) ու դրանով մեկ-մեկ կարդումա:
Galatea`` (03:06:34 2/05/2008)
Որոշ երեխաների դեպքում օրական 5-8 տառանոց մի քանի բառեր կարդալն էլ ա արդեն լավ։
Մելիք` (03:10:41 2/05/2008)
Ավատարիդ աղջիկը ծխում ա: Դու է՞լ:
Galatea`` (03:11:12 2/05/2008)
Հա՛:
Մելիք` (03:11:16 2/05/2008)
Ինչի՞:
Galatea`` (03:11:30 2/05/2008)
Սիրում եմ:
Մելիք` (03:11:45 2/05/2008)
Ո՞ւմ։
Galatea`` (03:12:27 2/05/2008)
ԾխելՇատ չեմ ծխում, բայց որ ծխում եմ, հավեսով եմ ծխում:
Մելիք` (03:12:57 2/05/2008)
Բացի ծխելուց է՞լ ինչ ես սիրում:
Galatea`` (03:15:33 2/05/2008)
Մենակ քայլել քաղաքում, եթե ընթացքում անձրև գա, ավելի լավ![]()
անկողնուս մեջ պառկած կարդալ, կինո նայելուց քնել, ընդ որում արթնանում եմ հենց էն պահին, երբ ավարտի տիտրերն են գնում ամեն անգամ
Մելիք` (03:16:51 2/05/2008)
Ավելի շատ ինչի՞ վրա ես ժամանակ ծախսում՝ կարդալու՞, թե՞ հեռուստացույցի:
Galatea`` (03:18:59 2/05/2008)
Եթե էդ երկուսը համեմատենք՝ կարդալու, հեռուստացույցն ինձ համար դարձելա ընդհամենը ԴիՎիԴի-ի պատկերը ցույց տվող էկրան:
Մելիք` (03:19:38 2/05/2008)
Լուրեր չե՞ս նայում:
Galatea`` (03:20:27 2/05/2008)
Չէ, նյարդերս եմ խնայում։
(շարունակելի…)
Էջանիշներ