Լուսը չեմ, բայց ասեմ էլիհամ էլ կինո չի
Պատմեմ ամենա առաջինը, ինչ հիշեցի՝ ընկերուհիներիցս մեկի հետ կապված: Այս ամառ էր, ընկերուհիներիցս մեկը երեկոյան զանգեց, խնդրեց, որ գնամ իր հետ մնամ այդ գիշեր, քանի որ դժբախտ դեպք էր պատահել, իր քույրն ու եղբայրը շտապ մեկնել էին. իրենք երևանցի չեն: Ինքը բացատրեց, որ ահավոր վախենում է մենակ մնալուց, ու ինչպես ես ականատես եղա, իրոք այդպես էր: Դե ես էլ դժվար դրության մեջ ընկա. 1 օր հետո քննության էիբայց հո չէ՞ի թողնելու, որ ընկերուհիս գիշերը վախից չգիտեմ՝ ինչ լիներ: Վերցրի գրքերս ու ուղևորվեցի իրենց տուն: Բայց դե հասկանում եք՝ պարապելը չէր ստացվելու
Ինքը դեռ շատ խիստ տոնով ասեց, որ ես պիտի պարապեմ, պիտի քննությունը 5 ստանամ... Դե ես էլ խելոք ուսանողների նման նոթբուքը վերցրի ձեռքս, երաժշտություն միացրի ու սկսեցի պարապել: Բայց զգում էի, որ վախենում ա. ցանկացած ձայնից խառնվում էր իրար ու ինձ էր կանչում: Ցերեկը՝ քննությունից հետո, ինքն էլ պիտի մեկներ էստեղից, տունն էր հավաքում, իրերը դասավորում... Հարցրեցի՝ քո կողքը կանգնե՞մ, որ էլ չվախենաս: Ասեց՝ բա քննությու՞նդ: Ասեցի՝ ջհանդամ քննությունը
... մինչև գիշերը ժամը 5-ը ես իր կողքից չհեռացա: Քամուց վարագույրը շարժվում էր, ինքը սիրտը բռնում էր, մուտքից ձայն էր գալիս, ինքը տեղում քարանում էր. դեռ ես էլ կատակում էի, թե՝ տանը լիքը դանակ կա, հանգստացի...
Ինքնագովազդ չի, բայց հուսով եմ էլ անիմաստ բաներ չեք ասի աղջիկների ընկերության մասին :անգռը
Էս ի՞նչ էր, Հաս
Ոչ պատասխանելով՝ տղաների ջրաղացին ես ջուր լցրելՀամ էլ ինձ հետաքրքիր է ոչ պատասխանողների ցուցակը
![]()
Էջանիշներ