User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 11 համարի արդյունքները՝ ընդհանուր 11 հատից

Թեմա: Ընտանեկան իրավունք

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #7
    Միջազգային իրավաբան REAL_ist-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2007
    Հասցե
    ՀՀ
    Տարիք
    36
    Գրառումներ
    3,526
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ընտանեկան իրավունք

    Մեջբերում dvgray-ի խոսքերից Նայել գրառումը
    չգիտեմ թե իմ հարցը որ օրենսդրությունից է, սակայն տամ աստեղ:
    ըստ հայկական օրենսդրության հայրը իրավունք ունի՞ ասենք չափալախելու իր 13 տարեկան տղային:
    Ծնողները բացառիկ իրավունք ունեն զբաղվելու երեխաների դաստիարակությամբ և ընտրելու համապատասխան մեթոդները` երեխայի ընդունակություններին համապատասխան: Սակայն մեթոդների ընտրության ազատությունը բնականաբար սահմաններ ունի: Մասնավորապես "Երեխաների իրավունքների պաշտպանության մասին" կոնվենցիայով սահմանվում է`

    ՀՈԴՎԱԾ 19

    1. Մասնակից պետությունները ձեռնարկում են անհրաժեշտ բոլոր օրենսդրական, վարչական, սոցիալական և լուսավորչական միջոցները ծնողների, օրինական խնամակալների կամ երեխայի մասին հոգ տանող ցանկացած այլ անձի կողմից երեխային ֆիզիկական կամ հոգեկան ճնշման ենթարկելու բոլոր ձևերից, վիրավորանքներից կամ չարաշահումներից, հոգատարության բացակայությունից կամ անուշադրությունից, կոպիտ վերաբերմունքից կամ շահագործումից, ներառյալ սեռական չարաշահումը, պաշտպանելու նպատակով:

    2. Պաշտպանության այդպիսի միջոցներն անհրաժեշտության դեպքում ներառում են սոցիալական ծրագրերի մշակման արդյունավետ ընթացակարգեր` նպատակ ունենալով պահանջվող աջակցություն ցույց տալ երեխային և այն անձանց, ովքեր հոգ են տանում նրա մասին, ինչպես նաև երեխայի նկատմամբ դաժան վերաբերմունքի վերը նշված դեպքերը կանխարգելելու և բացահայտելու, դրանց մասին տեղեկացնելու, քննարկման հանձնելու, հետաքննելու, բուժելու և այդ առթիվ հետագա միջոցներ ձեռնարկելու այլ ձևերի իրականացման, այդ թվում, ըստ անհրաժեշտության, դատական գործ հարուցելու համար:
    ՀՀ-ն սույն կոնվենցիայի մասնակից է, ուստի այն հանդիսանում է ՀՀ օրենսդրության անբաժանելի մասը և գործում է ՀՀ տարածքում: Ինչպես տեսնում եք, նշածս հոդվածում ծնողների կողմից նշված չարաշահումները վերացնելու համար պետությունները ձեռնարկում են տարաբնույթ միջոցներ, այդ թվում ընդհանուր բնույթի սոցիալական և լուսավորչական բնույթի, որոնց դեպքում ծնողների պատասխանատվության հարցը բնականաբար բացառվում է:

    Ես համոզված եմ, որ ապտակը ոչ մի դեպքում չի կարող դիտվել որպես ծնողական պարտականություններ չկատարել, այն էլ դաժանությամբ զուգորդված, ինչպես նշված է Dragon-ի մեջբերած 170 հոդվածում: Ամեն դեպքում, դատարանն է գնահատելու այս կամ այն արարքի դաժանությունը, բայց իմ պատկերացման այդ հասկացության մեջ կարող են մտնել պարբերական ֆիզիկական կամ հոգեբանական ճնշումները, հաճախակի կրկնվող ծեծը և այլն:
    Ինչ վերաբերվում է Քրեական օրենսգրիքի 118 հոդվածի` ծեծի համար պատասխանատվության հարցին, ապա այս դեպքում նույնպես չեմ կարծում, որ դատարանը ապտակը կորակի որպես ծեծ: Չնայած զուտ տեսականորեն, իհարկե, ապտակը կարող է հավասարեցվել ծեծ հասկացությանը, որը սահմանվում է որպես տուժողին բազմաթիվ հարվածներ հասցնելը` զուգորդված ֆիզիկական ցավ պատճառելով, որը չի առաջացրել առողջության կարճատև քայքայում կամ ընդհանուր աշխատութնակության աննշան կայուն կորուստ:

    Պարզ ասած` ինքնի ապտակը, ըստ իս, բավարար չէ ծնողին պատասխանատվության ենթարկելու համար: Դրա համար անհրաժեշտ է, որոշակի արարքների համակցությունը, որոնք կորակվեն որպես ծնողական պարտականություններ չկատարել: Կամ անհրաժեշտ է օրիգինալ դատավոր, որ մեկ ապտակը որակի որպես ծեծ

    Որպես եզրակացություն կասեմ, որ պետությունը չի ողջունում "ապտակներով" դաստիարակությունը, և դրա դեմ ընդհանուր բնույթի միջացուռմներ է իրականացնում: Սակայն ծնողների` երեխաներին դաստիարակելու բացառիկ իրավունքը գերակայում է և պետությունը կարող է միջամտել միայն օրենքով սահմանված դեպքերում:
    Վերջին խմբագրող՝ REAL_ist: 09.09.2009, 17:38:
    Pacta sunt servanda
    Մենք ամենքըս հյուր ենք կյանքում
    Մեր ծնընդյան փուչ օրից,
    Հերթով գալիս, անց ենք կենում
    Էս անցավոր աշխարհից։

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    dvgray (10.09.2009)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ընտանեկան ծառ
    Հեղինակ՝ Գաղթական, բաժին` Պատմություն
    Գրառումներ: 38
    Վերջինը: 28.12.2023, 23:01
  2. Կա՞ արդյոք ընտանեկան կյանք առանց սեքսի
    Հեղինակ՝ Մինա, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 41
    Վերջինը: 09.12.2016, 16:24
  3. Ընտանեկան անեկդոտներ
    Հեղինակ՝ Smokie, բաժին` Անեկդոտներ
    Գրառումներ: 177
    Վերջինը: 25.07.2016, 13:27
  4. Քրեական իրավունք և քրեական դատավարական իրավունք
    Հեղինակ՝ _Հրաչ_, բաժին` Իրավագիտություն, քաղաքագիտություն
    Գրառումներ: 47
    Վերջինը: 30.05.2015, 23:18
  5. Մեր կարծիքը ընտանեկան փոխհարաբերությունների մասին
    Հեղինակ՝ E-la Via, բաժին` Տուն-տեղ, ընտանիք, երեխաներ
    Գրառումներ: 2
    Վերջինը: 21.07.2009, 12:58

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •