Մեջբերում dvgray-ի խոսքերից Նայել գրառումը
չգիտեմ թե իմ հարցը որ օրենսդրությունից է, սակայն տամ աստեղ:
ըստ հայկական օրենսդրության հայրը իրավունք ունի՞ ասենք չափալախելու իր 13 տարեկան տղային:
Կարծում եմ ինքդ էլ գիտես պատասխանը, բայց երկու բառով պատասխանեմ:
Աշխարհում կա մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների հռչակագիր, դրա դրույթները գործում են նաև ՀՀ-ում: Արգելվում է մարդու (երեխայի` հատկապես) նկատմամբ դաժան վերաբերմունքը: Ծնողները իրավունք ունեն և պարտավոր են դաստիարակել իրենց երեխաներին: Դաստիրակման մեթոդներն էլ ինքստինքյան պարզ է, որ դաժան և ստորացուցիչ չպետք է լինեն, ֆիզիկական բռնություննը արգելվում է: Օրենքը ամեն ինչ չէ, որ պարզաբանում է և շատ հարցեր կարգավորվում են սովորութային իրավունքով: Օրինակ հայերիս մոտ օրինաչափ է, որ ծնողը կարող է ապտակել(ոչ թե չափալախել) իր երեխային: Երբեք ոչ մեկ դրա համար, ինչպես ԱՄՆ-ում, դատի չի տա: Մեր մոտ այլ բարոյական նորմեր են գործում (կարծում եմ ավելի առաքինի): Իսկ եթե ասենք ծնողը երեխային <<դաստիրակչական>> ապտակ է տալիս, որպեսզի նա գնա և մուրացկանություն անի, այտեղ արդեն այլ հարց է և անպայման պատասխանատվության կենթարկվի: Այսինքն միանշանակորեն այո կամ ոչ չկա, կախված է հանգամանքերից, բնույթից և նպատակից:
Երևի թե ընդհանուր միտքը հասկանալի էր....