Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
Էս պահը լավն էր: Ավելի անկապ ատմազկա/ալիբի գտնելը դժվար էր: ԵԽԽՎ բանաձևերի վրա բոլոր կետերով թքած ունեցածները, հանկարծ Սուքիասյանի պահով լրջացան ու հաշվի առան բանաձևի պահանջները: Կարող ա վաղն էլ Ա1+-ը բացվի ?
Ա1+-ի հարցը նախարարների խորհրդում լսվելու է այս ամսվա կեսերին:
Ինչ վերաբերվում է ԵԽԽՎ որոշման, Տրիբուն ձյա, մի քիչ ռեալացի: Էսօր ինչքան քաղբանտարկյալ որ ազատ ա արձակվել, առանց դրա կազատվե՞ր: Ես չեմ ասում, որ Սուքիասյանին դրա համար են ազատել: Ես ինքս զարմացած եմ, թեև նման սցենար ենթադրել էի: Բայց քո տեսակետը, ներիր հարգելիս, գիտես թե քեզ ինչքան եմ հարգում, սովորական հիասթափված մարդու տեսակետ ա, որը իրա հուսահատությունը հաստատելու ու խորացնելու համար ամեն ինչը մոռանում ա, մենակ թե իր պատկերացրած հուսահատությունը ճիշտ լինի