Ափսոս չեմ հիշում, թե դաշնակներից որ մեկն էր, լրագրողները հարցրին «ինչու՞ Նալբանդյանին, չէ՞ որ պատասխանատուն նախագահն է»: Սա պատասխանեց, որ նախարարի հրաժարականից հետո նախագահը հնարավորություն կունենա փոփոխություններ անելու, պայմանները փոխելու: Դեռ այն ժամանակ էր այս փաստարկը ֆանտաստիկայի ոլորտից, բայց այսօր առկա իրավիճակում այն առավել ծիծաղելի ու ֆանտաստիկ է, հետևաբար ինձ խիստ հետաքրքրում է, թե հիմա ինչ վարկած են փորձելու առաջ քաշել:
Էջանիշներ