Այսօր “ԱրմենՏել”-ը ունի 155 մբիտ/վրկ արագությամբ վեց ինտերնետային խողովակներ, որոնցից հինգն անցնում են Վրաստանի երկու անկախ մայրուղիներով, ինչը թույլ է տալիս մեծացնել Հայաստանում մատուցվող ինտերնետային ծառայությունների հուսալիությունը: Մեր խողովակներից մեկն անցնում է Իրանով: Դրանք բավականին դիվերսիֆիկացված հզորություններ են, որոնք թույլ են տալիս բացառել այն իրավիճակը, երբ Վրաստանի տարածքում չնչին վթարի պատճառով առանց ինտերնետի էր մնում ողջ Հայաստանը: Միաժամանակ, կցանկանայի նշել, որ դիվերսիֆիկացված ցանցերի կազմակերպումը, որոնք ակնհայտորեն զարգացնում են արտաքին ինտերնետի շուկան եւ հետեւաբար դրական են ազդում շուկայի բոլոր մասնակիցների վրա, ներդրումների լրացուցիչ ծավալ է պահանջել “ԱրմենՏելից”:
Եվ այդ խողովակների շնորհիվ մենք հնարավորություն ունենք գրեթե 9 անգամ իջեցնել ինտերնետի մեծածախ գինը պրովայդերների համար, ինչն ինտերնետ պրովայդերներն թույլ է տալիս նվազեցնել ծառայությունների արժեքը վերջնական սպառողի համար եւ ներդրումներ կատարել ինտերնետի շուկայի զարգացման գործընթացում: Ցավոք, վերջնական սպառողներին ինտերնետ պրովայդերների մատուցած ծառայությունների գնի զգալի նվազում չի նկատվում: Չի ավելացել նաեւ մայրուղային արտաքին ինտերնետ ցանցերի շինարարությունը գործող պրովայդերների կողմից` նրանց մատուցած ծառայությունների շահութաբերության աճի հաշվին, ինչի հետ մեծ հույսեր էինք կապում մեծածախ ինտերնետի գինն իջեցնելիս:
Էջանիշներ