User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 430 հատից

Թեմա: Աշխատանք գտնելու ամենաարդյունավետ եղանակը…

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #20
    Պատվավոր անդամ Ներսես_AM-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.06.2006
    Գրառումներ
    4,303
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Աշխատանք գտնելու ամենաարդյունավետ եղանակը…

    Death ջան, ինչքան գիտեմ կիրառական ես սովորում: Ես էլ եմ կոդ գրող աշխատում, ու ասեմ ոնց եմ ես աշխատանքի ընդունվել ու աշխատել:

    Համալսարանում վախտին Լայքսը կուրսեր ուներ, գնացել եմ ընդունվել եմ ըտեղ, մի տարու չափ սովորել եմ: Հետո վերջերում ասեցին որ իրենց մոտ QA-ում ուսանողների են վերցնում, ես էլ առանց երկար բարակ մտածելու գնացի, էնքանա որ մի բան աշխատեի, համ էլ բանակ էի գնում արդեն մի քանի ամսից, աշխատել եմ 4 ամիս, օրը 4 ժամ պիտի մնայի բայց հաստատ 5 ժամից քիչ չեմ մնացել ոչ մի օր: Ու ստացել եմ 40 եվրո փող: Բայց էտ ընթացքում լիքը մարդկանց հետ ծանոթացա, լիքը կապեր որ հետագայում ահագին պետք են գալիս:
    Հետո գնացի բանակ, բանակում վերջի 9 ամիսը կոմպ տարա, ջավա էի պարապում, քանի տղեքը լոքշ էին, ես բանակում քրտնում էի, առավոտից իրիկուն համարյա ամեն օր լռված կարդում էի ու կոդ էի գրում, իմ համար փոքր պրոեկտ էի անում:
    Հետո եկա բանակից ու գործ ման գալու պահը եկավ: Լայքս չուզեցի գնամ քանի որ արդեն մի տեսակ լավ բաներ չէին ասում իրա մասին, մոտավոր ասում էին որ բրեժնևյան լճացում ոնց որ լինի: Իսկ դա ինձ պետք չէր, որովհետև նոր պիտի գործի ընդունվեի ու ինձ առաջին հերթին գիտելիքա պետք: Հա ու ասեմ որ ինստիտուտս էլ 3 կուրսի 2-րդ կիսամյակից շարունակում էի: Կարճ ասած ինչքան հայտարարություն էի տեսնում ռեզումես ուղարկում էի: Չէի նայում քանի տարվա փորձ են ուզում, ինչ են ուզում, ու նայի ես ծրագրավորողի փորձ չունեի, էն 4 ամսվա QA-ի փորձը հեչ, QA դառնալու ցանկությունս մինուս միլիոն էր: Մի 2 տեղից կանչեցին, 1-ը չեմ հիշում ինչ եղավ: Մյուսում կընդունեին եթե լրիվ դրույքով ուզեի գնալ: կեսով չուզեցին: Վերջը մի էն ժամանակ մի հատ 15 հոգանոց ֆիրմա ընկա, մի 2 անգամ հարցազրույց արեցին, մի 2-3 շաբաթ էլ գնում էի խնդիրներ որ պետք էր լուծել տալիս էին գալիս տանը անում տանում էի: Կարճ ասած ընդունվեցի սկզբում էի շատ ցածր աշխատավարձով, բայց հիմա արդեն 2.5 տարիա աշխատում եմ, ու կարելիա ասել դժգոհ չեմ:

    Լավ հիմա մի հատ ռեզյումե անեմ էսքան հեքիաթս: Ոնց Էլմոն ասեց պիտի սկսես քչից, նույնիսկ ընդունելի եմ համարում մի քանի ամսի ձրի աշխատելը: լրիվ լուրջ եմ ասում: Մի մտածեք թե աշխատելու ժամանակ մենակ փող ես ստանում: Մենակ փողի համար աշխատելը սուտա, երկար չես ձգի: Ամենասկզբում աշխատանքի ընդունվելուց առաջին հերթին պետքա ուշադրություն դրաձնես նրան ինչ դու սովորում ես, էտ են փորձնա, որ ոչ մի գրքում գրած չի որ կարդաս, ոչ մի փողով դա չես առնի: Ու նորից եմ ասում ոչ ամաչելուա ոչ էլ նվաստացուցիչա, քիչ փողով կամ առանց փողի աշխատելը: Եթե գիտես, որ քեզ դա հաստատ օգուտա, լիքը բան կսովորես միանշանակ արժի: Ուղղակի պիտի էտ պահը ջոգես էլի որ ոչ թե էեզ շահագործեն, այլ դու կլպես մաքսիմում գիտելիք իրանցից ու եթե չեն համաձայնվում ավելի շատ վճարել ասում ես ցտեսություն ու գնում ես արդեն ուրիշ տեղ ռեզյումեումդ արդեն ունենալով բաղձալի «աշխատանքային փորձ» կետը: Էտա եթե իմ նման ծանոթ բան ման չունես, ուրիշ ձև չեմ տեսնում ես նորմալ աշխատանքի հասնելու: Միակ ճանապարհը աշխատել, աշխատելն ա, առաջին հերթին ինքդ քո վրա:

  2. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    aerosmith (17.08.2009), davidus (17.08.2009), Elmo (18.08.2009), h.s. (17.08.2009), Kita (17.08.2009), Norton (18.08.2009), _DEATH_ (17.08.2009), Կաթիլ (17.08.2009), Հայկօ (18.08.2009), Մարկիզ (17.08.2009), Ռեդ (18.08.2009)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. armweather.tk - Եղանակը Հայաստանում
    Հեղինակ՝ Chelovek84, բաժին` Վեբ կայքերի քննարկում
    Գրառումներ: 1
    Վերջինը: 15.10.2012, 01:03
  2. Եղանակը Հայաստանում
    Հեղինակ՝ yerevanci, բաժին` Հայաստան
    Գրառումներ: 32
    Վերջինը: 05.08.2010, 14:26
  3. Արդյո՞ք եղանակը ազդում է մարդու տրամադրության վրա:
    Հեղինակ՝ Angelina, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 22
    Վերջինը: 08.07.2009, 09:27
  4. Ջարդած ծրագիր գտնելու ձևը
    Հեղինակ՝ Արամ, բաժին` Համակարգչային ծրագրեր
    Գրառումներ: 0
    Վերջինը: 26.04.2008, 13:03

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •