Հա: Բայց սկզբում ահագին դժվար ա լինում: Ցանկացած գործ, քիչ թե շատ խելամիտ պայմաններով պետք ա անես:
Գործից գործ ա բացվում:
9 տարի առաջ ես էլ քո նման, գործ էի ման գալիս: Ուսանող էի ու բնականաբար ոչ մի փորձ ու կրթություն չունեի:
Մի քանի ամիս ստեղ ընդեղ թեթև մեթև բանվորախառը աշխատանքից հետո պրովայդերներից մեկի մոտ ընդունեցին ադմինններին օգնող: Ավելի շուտ լարեր անցկացնողներին օգնող: Աննշան աշխատավարփով ու առավոտվա ժամը 9-ից մինչը 22:00 գործի տեղում պախատ էի անում: Քիչ քիչ համ աշխատեցի, համ սովորեցի, ադմին դառա: Հետո էդ աշխատելուս ընթացքում IT ոլորտում ահագին մարդ ճանաչեցի, ահագին փրձ ձեռք բերեցի:
Դուրս եկա էդ տեղից ու 2 հատ ինտերնետ ակումբի ցանց էի խաբաթը մեկ գնում տիրություն անում ու եռակի շատ էի ստանում, քան առաջին տեղից:
Բանակից հետո եկա, տեսա սաղ լինուքս են քշում, իսկ ես լինուք չգիտեմ:
Էլի ընդունվեցի ռադիոկայանների տեղադրող ու լարերիմոնտաժող, էլի գրքեր կարդացի, ու մինչև գլխավոր ադմին հասա:
Հիմա էլ մի լավ տեղ եմ քննություն հանձնել, եթե բախտը ժպտա ահագին պատվավոր տեղում իմ համար ահագին պատվավոր ցանցային ադմինիստրատորի պաշտոնը կունենամ
Էսքան լոլոն ինչի՞ գրեցի: հա... որ պետք ա փոքրից սկսել: Եթե ինչ որ փոքր մոքր գործ են առաջարկում, թեկզուզ քիչ աշխատավարձվ, համաձայնվի: Հետո միտեղ կասես փորձ ունեմ, չեն հարցնի իսկ ինչքա՞ն փող էիր ստանում: Էդ արդեն էական չի լինի: Կարևորը փորձն ա:
Համ էլ մի տեղից մյուս տեղը թռնելով լավ տեղ հասնելու հավանականությունը ահագին մեծ ա: Երևի դա միակ ճանապարհն ա լավ գործ գտնելու:
Իսկ միանգամից լավ գործի ընդունվել, էն էլ հայաստանում... անհնար ա:
Նույնիսկ ծրագրավորողներն են իրենց կարիերան փսից սկսում ու հասնում մեծ ֆիրմաներ:
Նույնիսկ Բիլլ Գեյթսն ա փոսից սկսել:
Էջանիշներ