Մեջբերում voter-ի խոսքերից Նայել գրառումը
Եթե Արցախը նպատակադրվի դառնալ բազմազգ պետություն, բայց արդյունքում իր բնակիչ ոչ հայ ազգի քաղաքացին որոշի անկախանալ նրանից ուրեմ դա այն չէ ինչի մասին խոսվում է - ազատ, արդար, բազմազգ պետություն Արցախ։

Արդեն ծեծել ենք Շվեյցարիայի օրինակը, բայց նորից բերեմ, ոչ մի նրա 26 կանտոն նույնիսկ ռոմանացիները, որոնց արմատները Ռումինյայում են, նույնիսկ վատ երազում չի ցանկանում անկախանալ ու Ռումինիային միանալ, քանի որ Շվեյցարիան իրեն ԱՎԵԼԻ արդար, ԱՎԵԼԻ ազատ կյանք է ապահովվում, ամեն օր ժամը 17-15ին ռոմաներենով նորություններ ու հաղորդում են լսում։

Պարզ ասած կարելի է «րեխեքին թողնում չէ տելվիզորով սերյալ նայեն, որ ամերկա քնալ չուզեն», բայց ավելի լավ է րեխեքին ավելի լավ հետաքրքիր կյանք ապահովվի, որ սերյալը ձանձրալի ու ծիծաղելի լինի, այդ ժամանակ չեն ուզի ոչ մի տեղ էլ անկախանան...
Քո ասածը լավն է, բայց մեր համար չի: Նախ Արցախում ոչ թե ռոմանացի ա ապրելու, այլ թուրք: Հետո էլ Արցախյան պայքարի իմաստը դա չի եղել, այլ եղել ա Արցախի ազատումը թուրքերից: Հիմա բազմազգ պետության ստեղծումը այդ տարածքում ոչնչացնում է ամբողջ պայքարի նախնական իմաստը: Հետո էլ մեր մենթալիտետին հակասում է բազմազգ պետության գաղափարը: Տենց փորձ մենք չունենք: