Մեջբերում Հայկօ-ի խոսքերից Նայել գրառումը
3G մոդեմ ա լինելու՞ : Դզեց: Իսկ դա մոտավորապես ի՞նչ ա, շարժական բան ա՞: Եթե ֆլեշատիպի բան ա, նոթբուկների համար իդեալական կապ ա դառնում էս տարբերակը: Գներից տեղյակ ե՞ք, ի դեպ:

Դե իմ Hi-Line 256-ը երբեք 28-30-ից չի իջել: Եթե էս կապը կարողանա ամիսը երեսուն օր, օրը քսանչորս ժամ գոնե 35-40 արագություն ապահովել, կփոխեմ:
Մոդեմը տենց ֆլեշի պես փոքր բան ա, բայց կարծեմ լարով ա միանում կոմպին։

Բայց ես ամեն դեպքում խորհուրդ չեմ տա Հայ-լայնիցդ հրաժարվես։ Ինչպես ժողովուրդն ա ասում` փորձված թանը անփորձ մածունից լավ ա։ Մեկ էլ տեսար կարող ա էնքան բաժանորդ հավաքվի, որ արագությունը սկսի նվազել։ Ամեն դեպքում, եթե հեռախոսդ 3G ունի, պորհուրդ կտամ մի հատ քարտ առնես տենց փորձես (թեկուզ գիշերային կամ հիմնական փաթեթ առ, հետո երբ ուզես կարաս 300 դրամով դարձնես անսահմանափակ), հետո կերեւա։ Բայց հենց մոդեմը լինի, ուզում եմ առնեմ։