Ես էլ եմ շատ կոմպլիմենտներ անում, ծանոթ աղջիկներին ու շատ էլ գոհ էն լինում, միանգամից դեմքներ արտահայտությունտ փոխվումա, բաա
Ճիշտա ես մեծիմասամբ հումորով եմ անում, բայց լուրջ էն ընդունում, տենց ձեռա տալիս![]()
Ես էլ եմ շատ կոմպլիմենտներ անում, ծանոթ աղջիկներին ու շատ էլ գոհ էն լինում, միանգամից դեմքներ արտահայտությունտ փոխվումա, բաա
Ճիշտա ես մեծիմասամբ հումորով եմ անում, բայց լուրջ էն ընդունում, տենց ձեռա տալիս![]()
Հա ամեն մոտեցում էլ կա... ասում են, որ մարդիկ միշտ պետք է աշխատեն իրենց դիմացինին դրական էմոցիաներ տալ, մասնավորապես, եթե մեկի մոտ մի բան լավ է ստացվում, ասել դրա մասին, սա չպետք է շփոթել շողոքորթության հետ,..., արդյունքում, դիմացինդ իրեն լավ կզգա...
Ես շատ հազվագյուտ եմ կոմպլիմենտ անում... դե դա ինչքանով է դրական կամ բացասական, չգիտեմ...
Որպես կանոն, մարդու մասին կարելի է դատել նրանով, թե ինչի վրա է նա ծիծաղում:
Dayana (22.07.2009)
Dayana (22.07.2009)
27 ու 7 ...
զզվում եմ Հուլիսի 27-ից...
Elmo (27.07.2009)
Արժեքային համակարգ...
Ընդհանրապես էդ գնահատման ու արժեվորման համակարգերը խիստ կարևոր են ու առանց դրանց, մեղմ ասած ՝ նիկուդա, բայց իրենց ամենից վատ հատկանիշնը փոփոխականությունն է: Այն ասես կա, բայց միևնույն ժամանակ ինքը չկա, որովհետև այն մոտ վեց միլիարդ է, կամ մի քանի միլիոն ավել: Ու դա դեռ ոչինչ՝ այն ժամանակի ու տարածության մեջ փոփոխվում է: Կարող է հստակ սահմանված լինել, սակայն մի րոպեում ուղղակի քանդվել: Դասակարգման արդյունքում առաջնային "հասցեները" դուրս են նետվում անպետք իրի պես ու իրենց փոխարինման են գալիս նորերը, իսկ երբեմն նաև էտալոններ են սահմանվում: Մի խոսքով դասակարգման համակարգը սիրուն բանա, դուրս գալիս ա:![]()
Գնամ լիմոն ուտեմ, որ էս երջանիկ դեմքիս արտահայտությունն անցնի:
Երոն ճիշտ էր, ես փոխվողը չեմ, բայց ի՞նչ լավա, որ ես չեմ փոխվի ...![]()
Հ.Գ. Եթե ինչ-որ մեկը տխուր էր, կներեք որ ես էսքան ուրախ եմ:
Չուկի Տերևը կարդալուց հետո հիշեցի: Ես դպրոցական հասակում առավել անտաղանդ էի, քան հիմա ու էն ժամանակ մտքերս շարադրել ընդհանրապես չէի կարողանում: Մինչև 9-րդ դասարան, հենց շարադրություն գրելու խնդիր էր լինում, գալիս էի տուն սկսում մամային կամ պապային համոզել, որ ինձ օգնեն: Հիշում եմ, մի անգամ մեր Գրականության դասատուն ինչ-որ բառերի շարան էր տվել, որով պիտի շարադրություն գրեինք: Երբ կարդացի գրածս, մաման քիչ էր մնում կաթված ստանար: Ստիպված ինքը իմ փոխարեն գրեց:Լավ հիշում եմ, մամաս էդ բառաշարանի հիման վրա, ի միջի այլոց նշեմ, որ էդ բառաշարանը կյանքումս հանդիպած ամենատխմար բառախումբն էր, որով հնարավոր էր հստակ միտք շարադրել, նկարագրել էր պատմական ինչ-որ դեպք: Իհարկե 5 ստացա, ու հենց հաջորդ օրը, դասարանում շարադրություն գրելու առաջադրանք ստացանք: Ասեցի վերջ, հիմա մի հիմարություն կգրեմ ու կբռնվեմ: Մի խոսքով գրեցի իմ "Կռունկ ուստի կուգաս"-ը ու չնայած 5 էի ստացել, ամեն դեպքում նաև ստացա հետևյալ արտահայտությունը` Ժուռնալից արտագրած տեքստ էր, ես սա արդեն ինչ-որ տեղ կարդացել եմ:
![]()
Հետաքրքիր մարդ էր ուսուցիչս: Մի անգամ ասաց` Այս աղջիկն իսկապես տաղանդավոր է, բայց երևի սկլերոզ ուներ, որովհետև չասեց, թե ինչում եմ ես տաղանդավոր:![]()
Amaru (31.07.2009), Chilly (31.07.2009), Chuk (31.07.2009), comet (05.08.2009), Norton (31.07.2009), Second Chance (06.08.2009), Tig (31.07.2009), Ungrateful (31.07.2009), Բարձրահասակ (31.07.2009), Ուլուանա (31.07.2009), Ռուֆուս (31.07.2009), Սյունիք (29.08.2009), Փոքրիկ (31.07.2009), Ֆոտոն (05.08.2009)
Կան սովորություններ, որոնցից երբեք չեմ կարողանա ձերբազատվել: Հիթչի մեթոդը ֆիլմում մի անհաջողակ չաղլիկ կար, որ ամեն ինչ թափում էր վրան, պարել չգիտեր ու գլխից մեծ մեկին էր սիրահարվել: Նմանա չէ՞ ինձ:Ամեն անգամ պաղպաղակ վաճառողի կողքով անցնելիս ուզում եմ ուտել, բայց ուտում եմ միայն երբ մենակ եմ, որովհետև հակառակ դեպքում պիտի թափեմ վրաս ուրիշների ներկայությամբ: Ամոթ ա:
Անհաղթահարելի սովորույթներից ա նաև թղթե սոկի տուփը ծալծլելը, երեկոյան, քնից առաջ չաթլիստում օնլայն բոլորին բարի գիշեր ասելը, անկախ նրանից բարևել էի թե ոչ, ձայնիս տոնի բարձրացմանը զուգընթաց լացելը, առանց ակնոցների արևին նայելը, որի արդյունքում ոսպնյակի այրվածք եմ ստանում ու մի քանի րոպե ուղղակի կուրանում եմ, կաթով թեյ խմելը, պուճուրների հետ չարություն անելը, քթի տակ մռմռալը՝ անընդհատ ու էլի շատ ինձ հատուկ անսովոր սովորույթներ:
Էնքան երկար գրեցի, մոռացա ինչ էի ուզում ասել:
Էսօր ցանցային ադմինիստրատորների միջազգային օրն է, այնպես որ Հեփի Սիսադմինզ Դեյ![]()
Քամին պատուհանս ա թակում, բայց ալարում եմ վեր կենալ, բաց անել ու տեսնել, թե ինչ ա ուզում...![]()
Բարձրահասակ (05.08.2009), Ֆոտոն (05.08.2009)
Ես՝ ինքնակոչս օրագրի տիրոջը շնորհում եմ հաջողություն բերող թալիսմանի կոչում:
Կարգավիճակդ փոխի դիր թալիսման![]()
էսպես չի մնա
Elmo (06.08.2009)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ