Սիրուն ես գրել, բայց մարմնի հետ մեկտեղ տրված է նաև բանականություն , եթե ունենք մարմին ու ցանկություններ չի նշանակում պետք է բոլորը հերթականությամբ ի կատար ածենք, ինչ է մեր հոգին բավարարված զգա ու մենք մեզ երջանիկ, ինչքան էլ սիրենք :
Ամեն մարդ ինքն է իր բարոյական նորմերը որոշում, լինի դա կեղծ , թե չկեղծ, եթե տրվենք մեր մարմնի ցանկություններին, աշխարհի բոլոր մարդիկ կվայրենանան, ամբողջ օրը խարույկ կվառեն ու պադամ պադամ կպարեն :
![]()
Եթե սիրով խմես հաճույքի գավաթը, հատակին չես հասնի, երբեք :Մինչև վերջ խմելով հաճույքի գավաթը՝ հատակում կեղտոտ ավազի նստվածքի ես հանդիպում։բնականաբար ավազ էլ չես տենա:
![]()
Чеширский КотЭ
Ոզնի ջան.սիրով խմելը բոլորովին այլ բան է.դրա հետ համաձայն եմ։Բայց իմ խոսքը վերաբերվում էր կրքով խմելուն։ մեջբերման մեջ խորհուրդ էր տրվում ազապվել բարոյական նորմերից.վախերից և ում ցանկանում ես նրան էլ տրվել։սա նշանակում է դառնալ մարմնի գերին.ով ում ցանկանա.կարելի է մոտակա թփի տակ ուզածդ բանը անել.չէ որ խորհուրդէր տրվում նաև ազատվել ամոթի զգացումից.իսկ անամոթին ամեն բան կարելի է՝ այնպես չէ։
մարդը պետք է կարողանա իր կրքի բնազդով տապբերվել շնից։
իրական մաքուր սերը. մարմնավոր ցանկությոոնից չի բխում.այլ՝ հոգուց։
Second Chance (27.07.2009)
Պարզապես մարդու պսակվելու ժամանակը որ գալիս ա, պիտի պսակվի, ոչ թե զիզիբիզի բաներով զբաղվի, ուղղակի հիմա մի քիչ սոցիալականն է խանգարում, դրա համար էլ սենց հարցեր են առաջանում...
Թե չէ ընտանեկան հարաբերությունները բռնել կապել են սեռական հարաբերությունների հետ... անհամապատասխանություն, եսիմ ինչ... մի երկու հիմար եվրոպացի մի երկու հիմարություն են դուրս տվել... ...
Հա մեկ էլ... նախաամուսնական սեռական հարաբերություն "չի կարելի" ոչ թե նրա համար, որ հասարակական կարծիքն է այդպես... այլ որովհետև դրա մեջ խորհուրդ կա: Թե չէ մի երկու "ազատամիտ", կարծելով թե հերոսություն են անում, վանկարկում են "Թքած ունեմ" հայտնի հիմարությունը և իրենց հերոս կարծելով, ամեն հիմարություն անում...
Մասնավորապես ժողովուրդն այդ կենցաղին եկել է մի քանի հազար տարում, ու դա բանականության էվոլուցիա է...
Ես այսպես եմ կարծում... եթե լինի մտածելակերպը այնպես, ինչպես ասենք Եվրոպայում է, կյանքից հիասթափված, կյանքը չհակացած և անիմաստ մարդիկ կգերակշռեն հասարակության մեջ, իսկ եթե լինի մեր մտածելակերպը, ապա երջանիկ մարդիկ ավելի կգերակշռեն հասարակության մեջ:
Կարող եմ պաշտպանել տեսակետս:
Որպես կանոն, մարդու մասին կարելի է դատել նրանով, թե ինչի վրա է նա ծիծաղում:
Իրական մաքուր սերը իրոք որ հոգուց է բխում, բայց առանց կրքի սեր չի լիում, եթե մի պահ լինի էլ չի կարող գոյատևել, կիրքը տարբեր տեսակ կարողա ա լինել, միայն կիրքը երբ սեր չկա , քո ասած մի ձևի անասնական(շնային) բան ա պարունակում իր մեջ, մի քիչ կոպիտ եմ ասում բայց տենց ա, ինչև թեմայից չշեղվելու համար ուղղակի նշեմ որ երկու տարբերեակների դեմ էլ(սեքսել թե չէ) ոչինչ չունեմ, զույգերը թող իրանք որոշեն, էսօր ես բարի եմ
![]()
Ես էլ ինչ-որ ինձ զոռով պահում էի, որ էս թեմայում բան չգրեմ: Փաստորեն զսպում էի ցանկությունս: Ստացվում ա:
Ուրեմն կապեր ունենալը ընդհանրապես լավ բան ա, համ աղջիկների համար համ էլ տղաների - հատկապես եթե այդ կապերը սեռական են: Իսկ դրանք նախաամուսնական են, թե հետամուսնական, ոչ մի նշանակություն չունի: Կարևորը որակով լինի:
Ձայնալար (27.07.2009)
Տրիբուն ջան, դու լրիվ քո ոճի մեջ ես...
Բաներ կան, որ մարդիկ հասկանում են 50-60 տարեկանում, եթե հասնում են էդ տարիքին, ... էն որ սկսում են փոշմանել էլ էլի... ու դա տեղի է ունենում գրեթե յուրաքանչյուր մարդու հետ:
էս կյանքը խաղի նման չէ, կան քայլեր, որ էլ չես կարող ետ բերել....
Ահա ժողովուրդի փիլիսոփայությունը` Խոսքը մեծին, ջուրը փոքրին:
Մենք հսկա ժառանգություն ունեք կողմնորոշվելու համար ճիշտ ապրելու հարցում:
Առաջ դեպի ԵՎՐՈՊԱ, իսկ Ձեզ Բարի ճանապարհ:
Որպես կանոն, մարդու մասին կարելի է դատել նրանով, թե ինչի վրա է նա ծիծաղում:
Полюбить так короля, своровать так миллион
Король +
Տուրո ջան, չեմ հասկանում թե հաց ու ջուրը, մեծից կամ փոքրից, դարավոր ժառանգությունը, ու այլ լուրջ արժեքները էս պահին, էս թեմայի շրջանակներում, ինչ կապ ունեն նախա-ընթացիկա-հետ-ամուսնական սեռական կապերի հետ:
Ասենք, կարամ ես համ իմ ազգին շատ սիրեմ, համ էլ մեկ ու մեջ, եթե ազգիս սիրելուց ազատ ժամանակ եմ ունենում, գեղեցիկ կանաց սիրեմ ?? Էական չի երբ - նախամուսնական, թե հետամուսնական ժամանակաշրջանում:
Ու ապեր, եթե բանը հասել ա նրան, որ պիտի 60 տարեկանում փոշմանենք ինչ-որ բանի համար, ապա հավատա ապեր - մարդիկ ավելի շատ փոշմանում են չարածների համար, քան արածների համար: Արածներիդ արդյունքն ու հետևանքները նաղդ կամ մի քիչ հետո իմանում ես: Իսկ չարածներից համար գաղափար չունես, լավ կլիներ, թե վատ:
Այնպես որ հագելիներս, խորհուրդ եմ տալիս շատ պարզ հարցը իզուր տեղը չծանրացնել: Ոնց հարմար եք գտնում նենց էլ արեք: Էս կյանքում լիքը վատ բաներ կան, որոնք չի կարելի անել: Բայց սեռական կապերը հաստատ դրանց մեջ չեն մտնում:
Ցավալին այն է, որ մարդիկ կան, որոնք կարծում են թե սեռական ազատությունը դա զուտ եվրոպական բարիք է, որից օգտվել չի կարելի: Փաստորեն, մնացած մարդկությունը լրիվ տուֆտա վիճակում ա, համ հացի փող չկա, համ էլ չեն թողնում հանգիստ հաճույք ստանան:![]()
Եթե Դուք ուշադիր կարդացած լինեիք, ապա կտեսնեիք, որ ես նկատի չունեմ հաճույք առանց սիրո: Ես ասում եմ, երբ սիրում են ու մարդկանց մեջ կիրք է առաջանում, ապա բոլորովին էլ հարկավոր չէ սպասել, որ սեռական հարաբերությունները տեղի ունենան ամուսնանալուց կամ հարաբերությունները օրինականացնելուց հետո: Իսկ հաճույքը կյանքի նպատակ դարձնելը նկատի չունեի: Սիրուց ստացած հաճույքը ուղակի երջանկանալու ու երջանկացնելու միջոցներից է:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ