ես անընդհատ ուզում եմ գրեմ էս թեմայում, նենց գայթակղող ա լոլ
Կույս ա , կույս չի... ի՞նչ տարբերություն? կարևորը, որ հավատարիմ լինեն իրար, հարգեն ու հասկանան իրար ՝անկողնում և անկողնուց դուրս!
թե չէ, որ կույս-կույս գնում ամուսնանում են, հետո իրար համապատասխան չեն լինում անկողնում, ամուսինը սկսում ա ման գալ, կնոջ հետ քնում ա մենակ ուրիշներին պատկերացնելով ու մենակ նրա համար, որ տնեցիք թոռնիկ են ուզում: Կինն էլ մենակ երեխայա պահում ու զակատ ա անում, կամ էլ ինքն ա սկսում ման գալ... էլ ի՞նչ ընտանիք?
ԲԱՅՑ, ես չեմ ասում, որ միշտ ա տենց: Լինում են, որ համապատասխան չեն լինում, բայց փորձում են նոր բաներ, սովորում են իրար հասկանալ, եթե սերն իսկական ա ու ցանկություն կա պայքարելու միմյանց հետ միմյանց համար:
Ես անձամբ կողմ եմ, նախամուսնական հարաբերություններին, բայց դա չի նշանակում, որ մի 4-6 հոգու հետ քնել, տենալ դուրդ չի գալիս, գնալ հաջորդին փորձել: Ամեն ինչ չափի մեջ ա գեղեցիկ![]()
ընդհանրապես, ընդունված ա, մեր կովկասյան գաղափարախոսության մեջ, որ հենց աղջիկն իրան պետք ա խնայի, իսկ տղեքի մասին խոսք անգամ չկա ՝ ով ում հավանեց, ով առիթ տեսավ, պետք ա լինի: նու՜ 100%անոց չի ասածս, այլ տենց մի 65%:
չկա նման բան, որ "վայ, ես տղամարդ եմ, ես կարիքներ ու ցանկություններ ունեմ" ... ունես, զսպի՛ քեզ... ու թող գլուխս չհարդուկեն, որ իմպոտենտ կդառնան զսպելով, ոչ մի գիտական փաստ չկա դրա վերաբերյալ: Նույնիսկ, հակառակը կա ՝ տղամարդու էրեկցիան ավելի արդյունավետ ա լինում (բառիս բոլոր կողմերով և անկյուններով) երկար սեռական հարաբերություններ չունենալուց հետո!
ես հասկանում եմ, հիմա մարդիկ կասեն էս աղջիկն ինքն իրան հակասում ա, բայց իրականում էդպես չիասածս էն ա, որ եթե տրիլիոն % համոզված եք, որ ամբողջ գալակտիկայի պարամետրով էլ ձեզ այդքան սիրող ու գնահատող էակ չկա, որքան նա , ով ձեր կողքին է, կարիք չկա ցանկությունը ճնշելու: Իսկ եթե չես գտել, ուրեմն չի նշանակում, որ ինչքան գորտ կա պիտի համբուրես մինչև քո արքայազնին / արքայադստերը գտնես!
Всё за Тебя!
Ամեն ինչ ճիշտ ա, մենակ չհասկացա գորտ համբուրել ասելով ինչ նկատի ունեիր Փիսո ջան, փաստորեն տղեքի ձեռքերը տենց լպրծուն են հա որ որպես գորտ են ասոցացվում
, իմ կարծիքով պիտի լինի սենց ՝ քանի դու ազատ ես ոչ թե գորտ պիտի տշես այլ սեռական փորձ կուտակելով զբաղվես, տղեքը փիսիկ ջան մի ուրիշ կարգի անկապ արարածներ են, եթե աչքը դրսից չկշտացնեն, մենակ մի հոգի ունենան կյանքում,( սիրած էակը) հավանականությունը ավելի մեծ ա որ գոնե մի անգամ տարբերության համար կդվաճանի
, նենց որ քանի ազատ են թող անեն ինչ ուզում են, իսկ աղջիկները չգիտեմ
, մեղք են աղջիկները, էլի թո անեն ինչ ուզում են , բայց հետոոո չնեղանան հաաա
![]()
նկատողությունը տեղին էր գորտերի պահով, ուղակի ամերիկական խոսք ա "you' ve got to kiss a lot of frogs to find your prince" - ռուսական "Лягушка-царевна" հեքիաթի մոտիվներով:
այսինքն, մարդ իր կեսին գտնելու համար շատ չը-կեսերի ա հանդիպում և նրանց վրա վատնում ժամանակը: Դե դուք , լինելով տղամարդ, կասեք , որ մարդը փորձ ա հավաքում, որ վաղը մյուս օր իր իրական կեսին կարողանա բավարարել, ես էլ ասում եմ, թող սովորի, բայց չի նշանակում, որ ամեն ինչ պետք ա փորձի ու հետո դա իրեն արդեն հետաքրքիր ու ցանկալի չթվա: ֆըսյո!![]()
Всё за Тебя!
Փիսիկ (26.07.2009)
Տրիբուն (27.07.2009)
Երվանդ (25.07.2009)
Amaru (26.07.2009)
Այստեղ այնքան թեժ քննարկումներ են գնում այս հարցի շուրջ, այնքան շատ բան է ասվում, որ կարծես թե էլ ասելու բան չի մնում: Կարող եմ ասել, որ սա անձնական խնդիր է, և ամեն մերը ինքը պետք է որոշում կայացնի: Կան այնպիսիններ. որ նախաամուսնական հարաբերություններ են ունենում առանց վախի, անհանգստության, կան այնպիսիններ էլ, որ իրենց պահպանում են իրենց ամուսնու ու ամուսնական գիշերվա համար: Ես գիտեմ, որ կան մարդիկ, որ միասեր են և կարող են տրվել միայն մեկ մարդու: Նրանք չեն կարող գնալ իրենց էությանը դեմ, և դա հարգելի է: Բայց եթե քեզ պահպանում ես միայն հասարակության կարծիքի համար, նախապաշարմունքներից ելնելով, դա սխալ է: Եթե սիրում եք ու ձեր մեջ կիրք է առաջացել, ապա տրվե՛ք միմյանց մեծ կրքով, ուրախությամբ, թեթև սրտով, միմյանց ուրախություն և երջանկություն պարգևեք, չէ՞ որ մեր կյանքում այնքան շատ են տխրությունն ու դժբախտությունը: Տրվեք միմյանց առանց վաղվա մասին մտածելու: Մի վախեցեք այն մտքից, թե ինչ կլինի, եթե ապագայում միմյանց հետ չլինեք: Եթե նույնիսկ այդպիսի բան լինի, ճիշտ է դժվար կլինի, բայց այդ դժվարությունը հաղթահարելի կլինի: Դուք կսիրեք մեկ ուրիշի: Չէ՞ որ աշխարհում այնքան լավ ու հետաքրքիր մարդիկ կան:
Գիտեք, եթե մեր միջից հանենք վախերը, վերանան կոմպլեքսները, հաղթահարենք հազարամյակներից եկած մեր նախապաշարմունքները, այս հարցին այդքան լուրջ չէինք մոտենա: Մեզ տրված է մարմին, և բնական է մարմնական ցանկությունը, հատկապես երբ սիրում եք միմյանց: Մարմինը ոչ միայն մեր հոգու կացարանն է, այլ նաև դա մեզ տրված է հաճույքի համար: Ցանկանում ե՞ք միմյանց, ապա ազատ տրվեք իրար: Եթե ձեր մեջ այդ կայծն է առաջացել, ապա այդ կայծից խարույկ վառեք ու այդ խարույկի շուրջ պարեք ու ուրախացեք: Չէ՞ որ դուք սիրում եք, մի որոշ ժամանակով կորցնում եք ձեզ և ձուլվում եք միմյանց ու աշխարհի հետ: Պետք է սիրել ու երջանկացնել իրար, այլ ոչ թե բարդացնել կյանքը կեղծ բարոյական նորմերով:
Ariadna (25.07.2009), Cassiopeia (25.07.2009), Kita (26.07.2009), Yevuk (25.07.2009), Աթեիստ (27.07.2009)
Ոչ մի նման բան: ՈՒզում ես ասել չխմենք, որ տակի նստվածքը չտեսնե՞նք: Նստվածքը ձեր խմելուց կախված չի:
Համ էլ, բավարարելով մարմնի ցանկությունները՝ հոգին էլ է բավարարվում: Այնպես եք ցածրացնում մարմնականը՝ կարծես դա վատ է, իսկ հոգևորը՝ բացարձակ լավ: Չեմ ընդունում: Դրանք փոխկապակցված, միմյանց լրացնող կողմեր են, ու առանց դրանցից մեկի հոգի-մարմին բալանսը խախտվում է:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ