Մեջբերում Բարեկամ-ի խոսքերից Նայել գրառումը
Ասեմ Դու օրինակ որ թարգմանություն ես կարդում, անպայման բնօրինակը կողքդ ես դնում, որ հասկանաս լավ գործ ա թե չէ? Չէ` չէ? Սա էլ նույնն ա. գրվածքից առանց բնագրի էլ կզգացվի թե ոնց ա թարգմանել, այլ ոչ թե ստեղծագործել:
Չի զգացվի, Բարեկամ ջան: Կատարված աշխատանքը լրիվ չես տեսնի: Չես հասկանա, թե ինքը էդ մի միտքը թարգմանելու բարդ խնդիրը ոնց ա լուծել, ինչքան ա հարազատ մնացել բնագրին, ինչքան ա սեփականը ավելացրել, կարողացել ա արդյոք վանկային-հանգային կառուցվածքը պահել, թե չէ, ու տենց հազար հատ բան: Ստեղծագործությունը կարող ա լավ բանաստեղծություն լինել, բայց՝ վատ թարգմանություն: Ես էլ, եթե դրա մասին խոսք եղավ, ինձ դուր եկած թարգմանությունների բնագրերը աշխատում եմ միշտ գտնել-կարդալ, որովհետև տենց ավելի ամբողջական ա լինում գործը: