User Tag List

Էջ 21 358-ից ԱռաջինԱռաջին ... 111718192021222324253171121 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 301 համարից մինչև 315 համարի արդյունքները՝ ընդհանուր 5363 հատից

Թեմա: Արցախի հիմնախնդիրը

  1. #301
    Սկսնակ անդամ Հայարիացի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.02.2007
    Գրառումներ
    59
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ղարաբաղյան հակամարտություն

    Այսպես կոչված Մադրիդյան սկզբունքների բացահայտումը միջազգային կառույցների կողմից գալիս է հավաստելու այն մտահոգությունը, որ Արցախի ու ազատագրված տարածքների հարցը վերստին դարձել է աճուրդի առարկա ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկրների, Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ:
    Այդ սկզբունքների բացահայտումը պատռեց բոլորի դեմքերը, այդ թվում՝ ՀՀ իշխանությունների: Ինչպե՞ս կարելի է «Լեռնային Ղարաբաղի հարակից տարածքների վերադարձ Ադրբեջանի վերահսկողությանը» բովանդակությամբ հարցի շուրջ բանակցել ու, ըստ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հուլիսի 10-ի համատեղ հայտարարության (այն էլ՝ «Մեծ ութնյակի գագաթնաժողովի շրջանակներում»), պարտավորվել կատարելու իրենց հանձնարարված «ցուցումները»:


    ՀՀ իշխանությունները, այդ սկզբունքների ձեւակերպումներից ելնելով, անտեսում են նաեւ Արցախ-ԼՂՀ-ի ժողովրդի անկախության հանրաքվեն, ինքնորոշված լինելու հանգամանքը եւ այլ հիմնարար ու հիմնական սկզբունքներ: Նրանք կասկածի տակ են դնում հայ ազատամարտիկների կողմից ազատագրված տարածքների պատկանելիության հարցը եւ պատրաստ են «ողջամիտ փոխզիջումների», ընդհուպ՝ ադրբեջանցիների վերադարձին Արցախի տարածք:
    Իսկ այդ սկզբունքներից ամենավտանգավորը «Միջազգային անվտանգության երաշխիքներ, որոնց մեջ ներառվում է խաղաղապահական գործողություններ» ձեւակերպումն է: Մենք տարիներ շարունակ տեսնում ենք, թե «խաղաղապահական գործողություններ» անվան տակ ինչպես են Սերբիայից խլում իր պատմական մարզը՝ Կոսովոն, ինչպես են «խաղաղասիրական» ավերածություններ իրականացվում Աֆղանստանում, Իրաքում եւ այլուր:
    Հայ Արիական Միաբանությունը, ելնելով «Մադրիդյան սկզբունքներ»-ի հակահայկական սկզբունքներից եւ Արցախի հայ բնակչության գլխին կախված միջազգային դավադրության հերթական վտանգից, հայտարարում է՝
    1. ՀՀ իշխանությունները պետք է անհապաղ դուրս գան բանակցային գործընթացից եւ սատարեն Արցախ-ԼՂՀ-ին՝ իր անկախությունն ու սահմանադրական իրավունքները պաշտպանելու հարցում:
    2. Արցախ-ԼՂՀ-ի իշխանությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի եւ Ադրբեջանի հետ պետք է մտնեն բանակցությունների մեջ միայն այն դեպքում, երբ կհարգվի երկրի անկախությունն ու Սահմանադրությունը (որտեղ ամրագրված է նաեւ ազատագրված տարածքների հարցը):
    3. Որեւիցե այլ, ոչ ձեռնտու տարբերակի դեպքում եւ՛ ՀՀ եւ՛ ԼՂՀ իշխանությունները պետք է հրաժարվեն միջազգային շփումներից եւ մեզ բարեկամ պետությունների հետ պատրաստվեն պատերազմի, որը կարող է սկսվել ոչ մեր կողմից: Այստեղ հստակորեն կերեւակվի, թե ԱՊՀ երկրների ընդհանուր պաշտպանության փաստաթուղթն ինչ արժեք ունի…
    4. ՀՀ-ն պետք է ճանաչի Արցախ-ԼՂՀ-ի անկախությունը (կամ՝ վերամիավորումը Հայաստանին) եւ դիվանագիտական քայլեր ձեռնարկի այլ երկրների կողմից այդ ճանաչումը միջազգայնացնելու ուղղությամբ:
    Հայ Արիական Միաբանությունը համարում է, եթե ՀՀ իշխանություններն ի վիճակի չեն պաշտպանելու Արցախ-ԼՂՀ-ի ժողովրդի անկախությունն ու ապահովելու արցախցիների անվտանգությունը, ապա պետք է հրաժարական տան՝ տեղը զիջելով առավել ազգային ու կարծր դիրքորոշում ունեցողներին:
    Հայ Արիական Միաբանության
    Գերագույն Խորհուրդ
    14.07.2009թ.
    http://www.hayary.org/index.php?opti...1038&Itemid=56
    ----
    ՀԱՅ ԱՐԻԱԿԱՆ ՄԻԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
    www.hayary.org
    Վերադարձ դեպի լուսավոր ապագա

  2. #302
    Նախարար ministr-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.09.2008
    Հասցե
    3-րդ Մաս
    Տարիք
    46
    Գրառումներ
    4,740
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ղարաբաղյան հակամարտություն

    Մեջբերում Հայարիացի-ի խոսքերից Նայել գրառումը
    ...տեղը զիջելով առավել ազգային ու կարծր դիրքորոշում ունեցողներին
    Այսինքն ում?
    Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:

  3. #303
    Զամունցի դեմք voter-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.05.2007
    Գրառումներ
    1,512
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ղարաբաղյան հակամարտություն

    Մադրիդյան սկզբունքների բացահայտումը ու վերջին օրերին ամեն տեղ լսվոց «նոր բան չի առաջարկվել» մեկնաբանությունները տարբեր ֆրանսիական, ռուսական պաշտոնյաներից հաստատում է միայն մի բան 10 տարի ձգել են ու ոչինչ չեն արել, ինչից սկսել են այնտեղ էլ դոփում են։

  4. #304
    Պատվավոր անդամ Արիացի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.03.2008
    Հասցե
    Մեծ Հայք, Սյունիք Նահանգ, Բաղք գավառ, Արծվանիկ գյուղ
    Գրառումներ
    1,587
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ղարաբաղյան հակամարտություն

    Բլոգերների հայտարարությանը միացել է ավելի քան 200 հոգի

    Հուլիսի 13–ին հայաստանյան մի խումբ բլոգերներ հայտարարություն էին տարածել Մադրիդյան սկզբունքների վերաբերյալ և պահանջել ՀՀ արտգործնախարարի հրաժարականը: Բլոգեր Վարուժան Գեղամյանը «Արմատ» ակումբում հրավիրված մամուլի ասուլիսում տեղեկացրել է, որ ընդամենը մի քանի ժամվա ընթացքում իրենց հայտարարությանը միացել են ավելի քան 200 հոգի:

    -Ինչ տեսքով եք պատրաստվում ներկայացնել հրաժարականի պահանջը,- հարցին, բլոգերները պատասխանել են.

    -Առաջինը մամուլն է, ժողովրդին իրազեկումը, ստորագրահավաքը, միգուցե նաև հանրահավաքը: Օրենքով արտոնված, Սահմանադրությամբ թույլատրված բոլոր տարբերակները, որոնցով մարդիկ կարող են ներկայացնել իրենց պահանջը, ընդունելի է:

    Բլոգեր, ճարտարպետ Արսեն Կարապետյանը պատասխանելով «7օր»-ի հարցին, թե բլոգոսֆերայում ինչպիսին է տրամադրությունը Հայաստանի արտաքին քաղաքականության վերաբերյալ, ասել է.

    -Ընդհանրապես բոլոր հարցերում բազմաթիվ կարծիքներ են հնչում, սակայն այս հարցի վերաբերյալ զարմանալիորեն բոլոր կարծիքները միատեսակ էին:
    http://7or.am/hy/news/2009-07-14/4512/

  5. #305
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ղարաբաղյան հակամարտություն

    Մեջբերում voter-ի խոսքերից Նայել գրառումը
    Մադրիդյան սկզբունքների բացահայտումը ու վերջին օրերին ամեն տեղ լսվոց «նոր բան չի առաջարկվել» մեկնաբանությունները տարբեր ֆրանսիական, ռուսական պաշտոնյաներից հաստատում է միայն մի բան 10 տարի ձգել են ու ոչինչ չեն արել, ինչից սկսել են այնտեղ էլ դոփում են։
    տեղում չեն դոփում… մենք հետ ենք գնում, նրանք առաջ…

  6. #306
    Նախարար ministr-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.09.2008
    Հասցե
    3-րդ Մաս
    Տարիք
    46
    Գրառումներ
    4,740
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ղարաբաղյան հակամարտություն

    Տուֆտա նշանաբան էին հնարել, որ ժամանակը մեր օգտինա աշխատում, ու տենց էլ հավատացել էին:
    Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:

  7. #307
    չմեծացած ChildOfTheSky-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.12.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    1,168
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ղարաբաղյան հակամարտություն

    Ժամանակը միշտ աշխատել է Ադրբեջանի օգտին՝ սկսած 1994 թվականից:

  8. #308
    սուբյեկտիվ Norton-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2008
    Գրառումներ
    4,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ղարաբաղյան հակամարտություն

    «ՀՅԴ-ն անկեղծ չէ»

    «Ստեփանակերտի համահայկական համաժողովը, դժբախտաբար, անկեղծ չէր: Բոլորն իբրեւ մտահոգ էին, սակայն որեւէ մեկը չհամարձակվեց մատը դնելը վերքի վրա»,- գտնում է Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար, «Միացում» նախաձեռնության անդամ Ժիրայր Սեֆիլյանը: Նրան խիստ մտահոգիչ է համարում ԼՂ հիմնախնդրի գործընթացի ակտիվացումը եւ վստահ է, որ այն ոչ հայանպաստ հունով է ընթանում: «Այս գործընթացը միայն մեկ ուժ կարող է կանխել' Ստեփանակերտի իշխանությունները: Եթե մինչ օրս տարբեր ուժեր Ստեփանակերտին հուշում էին, որ լավ կլինի, եթե նրանք ՀՀ իշխանություններին արգելեն բանակցել իրենց անունից, ապա այսօր այդ հայտարարություններն էլ ոչինչ չեն փոխի: Այսօր Ստեփանակերտի իշխանությունները միայն մեկ բան կարող են անել: Նրանք պետք է դավաճան համարեն Սերժ Սարգսյանին, այն քաղաքական ղեկավարներին, որոնք մինչ օրս Մադրիդյան սկզբունքները համարում էին հայանպաստ, որի արդյունքում ստորագրվեց Մայնդորֆյան հռչակագիրը, եւ անմիջապես պահանջեն Սերժ Սարգսյանի հրաժարականը:

    Եթե Բակո Սահակյանը չպահանջի Սերժ Սարգսյանի հրաժարականը, ապա Սեֆիլյանը գտնում է. «Նշանակում է' նա մեղսակից է Սերժ Սարգսյանի դավաճանությանը: Ես վստահեցնում եմ, որ մենք ազգովի թույլ չենք տալու, որ ԼՂ հարցում որեւէ դավաճանական փաստաթուղթ ստորագրվի»:

    Ժիրայր Սեֆիլյանը գտնում է, որ ՀՅԴ-ն նույնպես անկեղծ չի եղել Ստեփանակերտի համաժողովում. «Ստեփանակերտում ընդունված բանաձեւում չկա «ոչ մի թիզ հող հայրենի հողից» ձեւակերպումը: Դեռ ավելին տարածքների վերադարձի մասին ակնարկներ կան: Այդ մարդիկ պատրաստ են հայրենի հողը առեւտրի վերածել: ՀՅԴ-ն ասում է, որ ազատագրված տարածքները ԼՂ-ի անվտանգության գոտին են: Մինչդեռ ՀՅԴ-ն նման բան ասելու իրավուն ք չունի, քանի որ դա մեր հայրենիքի ազատագրված մի հատվածն է»:

    Ինչ վերաբերում է հուլիսի 17-ին Մոսկվայում նախատեսված Ալիեւ-Սարգսյան հերթական հանդիպմանը, ապա Սեֆիլյանը չի բացառում, որ ինչ-որ սկզբունքների համաձայնության շուրջ փաստաթուղթ ստորագրվի. «Խոսքը պայմանագրի ստորագրման մասին չէ, սակայն ինչպես Մայնդորֆյան պայմանագիրը, այն նույնպես լինելու է ոչ հայանպաստ: Մեր խնդիրն այսօր մեկն է' դադարեցնել սկսված դավաճանական գործընթացը»:

    Նրա համար անընդունելի է, որ Ստեփանակերտ ՀՅԴ համաժողովին չեն հրավիրվել ԼՂ հիմնախնդրով զբաղվող մասնագետների' անկախ նրանց քաղաքական հայացքներից. «Չեն համարձակվել հրավիրել նույնիսկ Տեր-Պետրոսյանին, որը հարթակից ԼՂ հարցում նրանց ձեռք է մեկնել, եւ այսքանից հետո խոսում են համահայկական ներուժի մասին: Սա անհեթեթություն է»:

    Սեֆիլյանը համոզված է, որ եթե ՀԱԿ-ի կարողանար արձանագրեր իր հաղթանակը, ապա այսօր ԼՂ հիմնախնդրի բանակցային գործընթացը նման վտանգավոր վիճակում չէր լինի: Ժիրայր Սեֆիլյանը թեեւ համոզված է, որ Բակո Սահակյանն առանց Սերժ Սարգսյանի ցուցումների որեւէ քայլ չի կատարում, եւ այդ թվում չէր կազմակերպի Ստեփանակերտի համահայկական համաժողովը, սակայն կարծում է, որ ամեն ինչ-դեռ կորած չէ. «Բակո Սահակյանը ռոբոտ չէ, կարծում եմ նա դեռ կարող է սթափվել»: Սեֆիլյանի կարծիքով' Բակո Սահակյանը պետք է սթափվի նաեւ այն փաստից, որ Բյուլբյուլօղլիները այսօր գնում են ԼՂ եւ հետո հայտարարում, որ հանդիպել են ոչ թե ԼՂՀ նախագահի, այլ ԼՂ-ի հայ համայնքի ներկայացուցչի հետ: Նա նաեւ համոզված է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները «վատ եղանակի» պատրվակով Ստեփանակերտ չգնացին, քանի որ Բաքվին խոսք էին տվել չգնալ: Ի դեպ, այն պահին, երբ Բակո Սահակյանը ընդունում էր Բյուլբյուլօղլուն, նույն օրը գրավոր պատասխանել է, թե չի հանդիպում «Միացման» հետ, քանի որ ծանոթ է նրանց տեսակետին:
    www.a1plus.am

  9. #309
    Զամունցի դեմք voter-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.05.2007
    Գրառումներ
    1,512
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ղարաբաղյան հակամարտություն

    Մեջբերում Արիացի-ի խոսքերից Նայել գրառումը
    Բլոգերների հայտարարությանը միացել է ավելի քան 200 հոգի

    Հուլիսի 13–ին հայաստանյան մի խումբ բլոգերներ հայտարարություն էին տարածել Մադրիդյան սկզբունքների վերաբերյալ և պահանջել ՀՀ արտգործնախարարի հրաժարականը: Բլոգեր Վարուժան Գեղամյանը «Արմատ» ակումբում հրավիրված մամուլի ասուլիսում տեղեկացրել է, որ ընդամենը մի քանի ժամվա ընթացքում իրենց հայտարարությանը միացել են ավելի քան 200 հոգի:

    -Ինչ տեսքով եք պատրաստվում ներկայացնել հրաժարականի պահանջը,- հարցին, բլոգերները պատասխանել են.

    -Առաջինը մամուլն է, ժողովրդին իրազեկումը, ստորագրահավաքը, միգուցե նաև հանրահավաքը: Օրենքով արտոնված, Սահմանադրությամբ թույլատրված բոլոր տարբերակները, որոնցով մարդիկ կարող են ներկայացնել իրենց պահանջը, ընդունելի է:

    Բլոգեր, ճարտարպետ Արսեն Կարապետյանը պատասխանելով «7օր»-ի հարցին, թե բլոգոսֆերայում ինչպիսին է տրամադրությունը Հայաստանի արտաքին քաղաքականության վերաբերյալ, ասել է.

    -Ընդհանրապես բոլոր հարցերում բազմաթիվ կարծիքներ են հնչում, սակայն այս հարցի վերաբերյալ զարմանալիորեն բոլոր կարծիքները միատեսակ էին:
    http://7or.am/hy/news/2009-07-14/4512/
    Միամտություն պետք չի անել ու դաշնակների պրոպագանդային ենթարկվել - յադ բլոգերների պահանջը Նալբանդյան ԱԳՆ նախարարի հրաժարականի առումով աչքերին թոզ փչելու ի իրական մեղավորներից շեղելու համար է։

    Հրաժարական Սարգսյանը պիտի տա Քոչարյանին էլ «խարակիրի» անի, քանի որ ակընհայտ է դառնում, որ այսքան տարի ժողովրդի աչքին թոզ են փչել ու ոչինչ Արցախի հարցում առաջ չեն տարել...

    Նալբանդյանը դիվանագետ է ու ինչքան էլ անիմաստ քայլեր կատարած լինի ինքնագլուխ նա ոչ մի քայլ անել չէր կարող։

    Քավության նոխազ են հնարել, որ հարցնող չլինի - ՀՅԴ այդքան տարի ինչի չէիք ձեռից բռնում՞

  10. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Norton (14.07.2009), Rammer (15.07.2009), Tig (15.07.2009), Ձայնալար (14.07.2009)

  11. #310
    Ձայ Ձայնալար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2007
    Տարիք
    42
    Գրառումներ
    5,289
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ղարաբաղյան հակամարտություն

    Լավ ա շավարշ քոչարյանի հրաժարականը չեն պահանջում:

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Mephistopheles (15.07.2009)

  13. #311
    Զամունցի դեմք voter-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.05.2007
    Գրառումներ
    1,512
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ղարաբաղյան հակամարտություն

    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
    տեղում չեն դոփում… մենք հետ ենք գնում, նրանք առաջ…
    Գործող անձանց առումով ենք հետ գնում բայց կարգվորման սկզբունքների առումով հա էլ նույնն է եղել տարածքների հանձնում, փախստականների վերադարձ, Արցախի կարգավիճակ։

    Տարածքները Ադրբեջանն է ուզում։
    Փախստականների վերադարձ բոլորը ներառյալ և Եվրոպան և Ռուսաստանը և ԱՄՆ։
    Արցախին կարգավիչակ Հայաստանը

    Ոչ նրանք են առաջ գնացել իրենցը, ստացել ոչ էլ մենք ենք հետ։

    ՈՒղղակի մենք մեր առավելությունը օր օրի կորցնում ենք, քանի որ
    և տարածքները մենք ենք տնօրինում,
    և փախստականներին մենք կարող ենք որոշել ու վերադարձնել Արցախ, բնակեցնել տարածքները,
    և Արցախի անկախությունը մենք կարող ենք հռչակել։

    Ոչ Ադրբեջանը ոչ Ռուսաստանը ռչ ԱՄՆ ոչ էլ Եվրոպան, ոչ մի այդ հարցում ոչինիչ ՓԱՍՏԱՑԻ անել չեն կարող։ Թղթերի վրա ինչքան ասես գրեն հայտարարեն, մեկա մեր ձեռքն է։

    ՈՒղակկի տղամարդկություն չունեն ոչ ԼՏՊն, ոչ Քոչարյանը ոչ էլ Սարգսյանը որ այդ ամենը անեն, իրանց Եվրոպան ԱՄՆ ու Ռուսաստանը ավելի պետք են քան Հայս ժողովուրդը...

  14. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Tig (15.07.2009), Նաիրուհի (20.07.2009)

  15. #312
    Զամունցի դեմք voter-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.05.2007
    Գրառումներ
    1,512
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ղարաբաղյան հակամարտություն

    Մեջբերում Ձայնալար-ի խոսքերից Նայել գրառումը
    Լավ ա շավարշ քոչարյանի հրաժարականը չեն պահանջում:
    Չեմ զարմանա եթե դաշնակները հույս են դրել Շավարշ Քոչարյանին արտաքին քաղաքականության իրենց մունետիկը դարձնել ու հիմա ձգռտումներ են անում։
    Այնպիսի տխավորություն է, որ Շավարշ Քոչարյանը համաձայն է դրա համար դաշնակների ժողովի ժամանակ նույնիսկ քննադատական ելությներ է ունեցել Հայաստանի ներկա դիվանագիտական ու հայեցակարգային համակարգի մասին http://lragir.am/src/index.php?id=comments&pid=27842

    ՀՅԴ–ն ի դեպ պատրաստվում է ցույցի ԱԳՆ ի դիմաց հուլիսի 16-ին, ժամը 16:00-ին - հետաքրքիր է քաղաքապետարանին տեղյակ պահել են ու թույլատրություն ստացել են որ ցույց են անելու՞...

    Մի հատ էլ օֆֆթոփ հռետորական հարց - ինչպես է ստացվում, որ ինչ որ մի 4 բլոգերի հայտարարություն այդքան մեծ արձագանք է գտնում, երբ նրանց բլոգ ամբողջ գոյության ընթացքում այդքան մարդ չի այցելում ինչքան այս թեման կարդացող է եղել....
    Վերջին խմբագրող՝ voter: 14.07.2009, 18:45:

  16. #313
    Պատվավոր անդամ Արիացի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.03.2008
    Հասցե
    Մեծ Հայք, Սյունիք Նահանգ, Բաղք գավառ, Արծվանիկ գյուղ
    Գրառումներ
    1,587
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ղարաբաղյան հակամարտություն

    Մեջբերում voter-ի խոսքերից Նայել գրառումը
    Միամտություն պետք չի անել ու դաշնակների պրոպագանդային ենթարկվել - յադ բլոգերների պահանջը Նալբանդյան ԱԳՆ նախարարի հրաժարականի առումով աչքերին թոզ փչելու ի իրական մեղավորներից շեղելու համար է։

    Հրաժարական Սարգսյանը պիտի տա Քոչարյանին էլ «խարակիրի» անի, քանի որ ակընհայտ է դառնում, որ այսքան տարի ժողովրդի աչքին թոզ են փչել ու ոչինչ Արցախի հարցում առաջ չեն տարել...

    Նալբանդյանը դիվանագետ է ու ինչքան էլ անիմաստ քայլեր կատարած լինի ինքնագլուխ նա ոչ մի քայլ անել չէր կարող։

    Քավության նոխազ են հնարել, որ հարցնող չլինի - ՀՅԴ այդքան տարի ինչի չէիք ձեռից բռնում՞
    Ամբողջ հարցը էն ա, որ մի բան պտի արվի: Արդեն դանակը ոսկորին ա հասնում ու բոլորը դժգոհ են: Բայց հիմա նենց ա, որ մարդ կա դժգոհ ա ու փորձում ա ինչ-որ ռեալ քայլեր ձեռնարկել, մարդ էլ կա դժգոհ ա ու երբ ուրիշը ինչ-որ ռեալ քայլեր ա առաջարկում էդ ռեալ քայլերից էլ ա դժգոհում ու իրա ոչ ռեալ ու ոչ տրամաբանական քայլերն ա առաջարկում: Եթե ինչ-որ առաջարկից դժգոհ ես, նոր առաջարկ արա ու ինչ-որ իրական քայլեր ձեռնարկի: Թե չէ խոսել բոլորն էլ կարում են` Благими намерениями выстлана дорога в ад:
    Նալբանդյանը իրոք պեշկա ա ու պետք ա հենց էդ պեշկան հանել այդ ոչ թե արքան, որովհետև արքան հանելուց խաղը ավարտվում ա պարտությամբ:

  17. #314
    Պատվավոր անդամ Արիացի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.03.2008
    Հասցե
    Մեծ Հայք, Սյունիք Նահանգ, Բաղք գավառ, Արծվանիկ գյուղ
    Գրառումներ
    1,587
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ղարաբաղյան հակամարտություն

    Մեջբերում voter-ի խոսքերից Նայել գրառումը
    Մի հատ էլ օֆֆթոփ հռետորական հարց - ինչպես է ստացվում, որ ինչ որ մի 4 բլոգերի հայտարարություն այդքան մեծ արձագանք է գտնում, երբ նրանց բլոգ ամբողջ գոյության ընթացքում այդքան մարդ չի այցելում ինչքան այս թեման կարդացող է եղել....
    Միթե դու էնքան անտեղյակ ես բլոգներից, որ էս կարծիքին ես? Որոշ բլոգերների ավելի շատ մարդ է ընթերցում, քան ակումբի ամբողջ քաղաքականություն բաժինը իր գոյության ընթացքում:

  18. #315
    Սկսնակ անդամ Հայարիացի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.02.2007
    Գրառումներ
    59
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ղարաբաղյան հակամարտություն

    ԱՄՆ Սպիտակ տան հրապարակած եւ զանգվածային լրատվամիջոցներով տարածված, արցախյան հիմնահարցի այսպես կոչված «մադրիդյան սկզբունքները», որոնց իբրեւ թե համաձայնել են ՀՀ իշխանությունները, հիմնովին անընդունելի են թե’ իբրեւ առանձին կետերով եւ թե’ ընդհանուր վերցրած:
    Նախ հստակեցնենք` <Լեռնային Ղարաբաղի հարակից շրջանները>, որոնք ավելի քան 1,5 տասնամյակ գտնվում են հայկական զինուժի վերահսկողության ներքո, վերադարձման երբեւէ ենթակա չեն եւ չեն էլ կարող լինել սկզբունքորեն, քանի որ դրանք հայոց հայրենիքի անբաժան մասն են: Ո’չ ՀՀ այսօրվա ու վաղվա իշխանությունները, ո’չ ՀՀ հասարակությունը եւ ո’չ իսկ համայն աշխարհի այսօրվա ու վաղվա հայությունն իրավունք չունի հայոց հայրենիքի թեկուզ մեկ թիզ հող օտարելու (դեռ ազատագրելիք շա~տ հողեր ունենք): Դա պարզապես դավաճանություն է հայոց ոգուն, հայոց պատմությանը, հայոց ներկային ու գալիքին, իսկ դավաճանների անողոք եւ արդար պատիժը մեր (եւ ոչ միայն մեր) պատմությունը շա~տ վաղուց է սահմանել:
    Հիմնովին անընդունելի են նաեւ մնացյալ 5 կետերը, մասնավորաբար վերջինը, որտեղ խոսվում է ինչ-որ «անվտանգության միջազգային երաշխիքների» մասին: Հայոց պետության, նաեւ համայն հայության անվտանգության միակ եւ անփոխարինելի երաշխիքը հայոց հավաքական ներուժն է, եւ, առաջին հերթին, հայկական զինուժը, որը ծանրագույն ու դաժան ազատամարտում փայլուն հաղթանակներ կերտեց` ազատագրելով հայրենիքի ընդամենը մի փոքր մասը, եւ որը ցանկանում են մեզանից հետ խլել սկուտեղի վրա` անվտանգության իրական երաշխիք հանդիսացող հողի փոխարեն մեզ մատուցելով «անվտանգության միջազգային երաշխիքներ», որոնց արժեքը շատ լավ գիտենք համաշխարհային ոչ վաղ անցյալի պատմությունից: Իսկ եթե դա այդպես է, ինչո՞ւ Թուրքիան դուրս չի գալիս Կիպրոսի հյուսիսի գրաված տարածքից` համաձայնելով թուրքական զինուժը փոխարինել երեւակայական «միջազգային երաշխիքներով»…
    Հայոց հայրենիքի ողջ տարածքում պետք է լինի միայն եւ միայն հայկակա’ն գերիշխանություն: Խորհուրդ կտայինք մեզ այսպես կոչված «խաղաղապահ ուժերով» եւ «միջազգային երաշխիքներով» բթացնելու քաղաքականություն վարող պետություններին` մեկընդմիշտ հրաժարվել իրենց այս դավադրական գործունեությունից, քանի որ դրանք հայ ժողովուրդը ո’չ այսօր, ո’չ էլ վաղը չի ընդունելու: Իսկ եթե փորձեն մեզ դրանք բռնի պարտադրել, ապա անկանխատեսելի հետեւանքների ամբողջական պատասխանատվությունն ընկնում է հենց իրենց վրա:
    ՀՀ իշխանություններից պահանջում ենք` անհապաղ դուրս գալ բանակցային գործընթացից եւ մտածել միայն ազատագրված տարածքները վերաբնակեցնելու մասին, իսկ եթե դա չեն կարող անել ու դիմակայել միջազգային ճնշումներին, ապա հրաժարական տան անմիջապես եւ երկրում կազմակերպեն իսկակա’ն ընտրություններ, որոնց արդյունքում, վստահ ենք, պետության ղեկը կստանձնեն իսկակա’ն ազգայնական ուժերը, որոնք եւ կփորձեն լուծել մեր պետության առջեւ ծառացած բազմապիսի հարցերը, այդ թվում` արցախյան հիմնահարցը:
    Ո’չ պարտվողականությանը: Մենք միայն կողջունենք ՀՀ այն իշխանությանը, որի դիրքորոշումները չեն հակասում հայության ազգային կենսական ու բնական շահերին, ու նեցուկ կկանգնենք նրան մեր բոլոր հնարավորություններով:

    Հայ Ազգայնականների Համախմբում
    15.07.2009թ.
    ----
    ՀԱՅ ԱՐԻԱԿԱՆ ՄԻԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
    www.hayary.org
    Վերադարձ դեպի լուսավոր ապագա

  19. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Tig (15.07.2009)

Էջ 21 358-ից ԱռաջինԱռաջին ... 111718192021222324253171121 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 5 հոգի. (0 անդամ և 5 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ջավախքի հիմնախնդիրը
    Հեղինակ՝ Marduk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 4
    Վերջինը: 25.07.2018, 15:02
  2. «Մաքուր Ջրի» Հիմնախնդիրը
    Հեղինակ՝ Ozon, բաժին` Մարդ և շրջակա միջավայր
    Գրառումներ: 7
    Վերջինը: 06.07.2011, 19:26
  3. Շնորհավոր Արցախի անկախության տոնը
    Հեղինակ՝ Monk, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 29
    Վերջինը: 03.09.2010, 00:24
  4. Օզօնի հիմնախնդիրը
    Հեղինակ՝ Ozon, բաժին` Բնապահպանություն
    Գրառումներ: 3
    Վերջինը: 27.11.2009, 21:22
  5. Հայերեն կայքեր Արցախի մասին
    Հեղինակ՝ PygmaliOn, բաժին` Վեբ
    Գրառումներ: 1
    Վերջինը: 13.01.2007, 10:04

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •