Եթե մի բան ինքը ձեռնարկի էս հարցում տուտժե կվտարեն: ինքը իրականացնողնա, իսկ նախաձեռնողը նախագահնա: Մաքսիմում կարող ա խորհուրդներ տա, եթե իհարկե հարցնեն, բայց վերջնական որոշումներն իրա ձեռը չի:
Եթե մի բան ինքը ձեռնարկի էս հարցում տուտժե կվտարեն: ինքը իրականացնողնա, իսկ նախաձեռնողը նախագահնա: Մաքսիմում կարող ա խորհուրդներ տա, եթե իհարկե հարցնեն, բայց վերջնական որոշումներն իրա ձեռը չի:
Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:
Օսկանյանին փոխարինեցին Նալբանդյանով.. տարբերություն զգացիք?Հետևաբար ինչ կլինի եթե ուրիշին բերենք.. ճիշտա, ոչ մի բան:
Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:
Elmo (14.07.2009), Mephistopheles (13.07.2009), Rammer (13.07.2009)
Օսկանյանը կարգին նախարար էր, Նալբանդյանն էլ շատ մեղք չունի... Դրությունը շատ ավելի բարդ է... պետք չէ աչքերը փակ քննադատել... կարծում եմ, որ աջակցություն է պետք...
Այնուամենայնիվ, կարծում եմ, կոռեկտ է աշխատում Դաշնակցություն կուսակցությունը և նույնիսկ ավելին, հնչեցված հայտարարությունները սպասելի էին Ս.Ս-ի կողմից... հիմա էսպես է... պետք է ստեղից ընդիմությունը "պահանջի", որ ինքն էլ ասի, չեմ ստորագրում, ժողովուրդը դեմ է.... ու դրա փաստն էլ այն կլինի, որ Նալբանդյանը հրաժարական տված կլինի...
Հիշեցնեմ, սա իմ կարծիքն է![]()
Որպես կանոն, մարդու մասին կարելի է դատել նրանով, թե ինչի վրա է նա ծիծաղում:
Էդ որ դու չես տեսնում, դա չի նշանակում որ չի արել... կամ չի անում...Օսկանյանն էր կարգին? Ոտ ու ձեռ, գլուխ թափ տալով 10 տարվա մեջ մի գործ կարողացավ անի?
Թերություններ եղել են... բայց սխալ է ասել բան չեն արել... դա խոսում է նրա մասին, որ դուք ասում եք դա ասելու համար...
Որպես կանոն, մարդու մասին կարելի է դատել նրանով, թե ինչի վրա է նա ծիծաղում:
Ի դեպ ընդդիմությունը դեռ 10 ամիս առաջ էր զգուշացնում վտանագվոր զարգացումների մասին և լուծումներ առաջարկում:
Հատվածներ Լևոն Տեր-Պետրոսյանի 17 հոկտեմբերի, 2008թ. ելույթից, որը չգիտես ինչու մոռացվեց ու ուշադրության չարժանացավ:
Սա արդեն խորհուրդն է, որն իհարկե անուշադրության մատնվեց:Այսպիսով, միանգամայն ակնհայտ է, որ մենք կանգնած ենք Ղարաբաղյան հակամարտության մոտալուտ հանգուցալուծման շեմին։ Կարգավորման հիմքում, անկասկած, ընկած է լինելու 2007 թ. դեկտեմբերին Մինսկի խմբի համանախագահության անունից հակամարտող կողմերին ներկայացված Մադրիդյան առաջարկը, որի գաղափարախոսությունը միջազգային իրավունքի երկու սկզբունքների՝ տարածքային ամբողջականության եւ ազգերի ինքնորոշման ներդաշնակումն է։ Ինչ վերաբերում է կարգավորման էությանը կամ կոնկրետ ծրագրին, ապա այն բաղկացած է լինելու մոտավորապես հետեւյալ կետերից.
1. Հայկական ուժերի դուրսբերում Լեռնային Ղարաբաղին հարակից ադրբեջանական շրջաններից.
2. Այդ շրջանների վերաբնակեցում ադրբեջանցի փախստականների կողմից.
3. Ադրբեջանցի փախստականների վերադարձ բուն Լեռնային Ղարաբաղի տարածք.
4. Լաչինի միջանցքով Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի միջեւ ցամաքային կապի ապահովում.
5. Լեռնային Ղարաբաղի սահմանների շրջագծով միջազգային խաղաղարար ուժերի տեղակայում.
6. Ադրբեջանին վերադարձված տարածքների ապառազմականացում (դեմիլիտարիզացիա).
7. Ղարաբաղի եւ Հայաստանի արտաքին հաղորդակցության ճանապարհների ապաշրջափակում եւ հայ-թուրքական սահմանի վերաբացում.
8. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջանկյալ կարգավիճակի սահմանում.
9. Անորոշ ապագայում Ղարաբաղի վերջնական կարգավիճակի վերաբերյալ հանրաքվեի կամ ժողովրդական հարցման՝ պլեբիսցիտի անցկացում.
10. Հակամարտության գոտու վերականգնման համար միջազգային ֆինանսական օգնության հատկացում։
Կասկածից վեր է, որ Արեւմուտքը ձեռքից բաց չի թողնելու Ղարաբաղի հարցի լուծման իր համար հարմարագույն այս առիթը, ինչը լրջագույն խնդիրների առջեւ է կանգնեցնում Հայաստանի իշխանություններին։ Վերջիններիս գործողություններից ու հայտարարություններից առայժմ չի երեւում՝ նրանք զգո՞ւմ են, արդյոք, պահի լրջությունը, եւ եթե այո՛, ինչ միջոցներ են ձեռնարկում այդ վտանգավոր մարտահրավերը դիմագրավելու համար։ Այնինչ անզեն աչքով իսկ տեսանելի է, որ գոյություն ունեն մի շարք արդյունավետ քայլեր, որոնք ի վիճակի են թուլացնել արտաքին ճնշումները եւ ուժեղացնել Հայաստանի իշխանությունների դիրքերը Ղարաբաղյան կարգավորման առաջիկա բանակցություններում։ Քայլեր ասելով, ես նկատի չունեմ հայ ժողովրդի միասնականության մասին հնչեցված դատարկ կոչերը, որոնցով Սերժ Սարգսյանը վերջերս հանդես է եկել ԱՄՆ ի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում, այլ միանգամայն կոնկրետ քաղաքական նախաձեռնություններ, այն է.
1. Մեղմացնել Հայաստանում տիրող քաղաքական եւ հասարակական լարվածությունը, ապահովել օրենքի գերակայությունը, դադարեցնել ժողովրդավարական ազատությունների սահմանափակումներն ու մարդու իրավունքների սանձարձակ ոտնահարումները, արմատախիլ անել համատարած կոռուպցիան եւ վերացնել երկրի հարստության անպատիժ կողոպուտը, ազատվել անբարեխիղճ եւ քրեականացած պաշտոնյաներից, վերականգնել օրենսդիր եւ դատական իշխանությունների անկախությունը, կառուցողական երկխոսություն սկսել հասարակության հետ, այսինքն՝ չեզոքացնել այն բոլոր պատճառները, որոնք արտաքին աշխարհի ձեռքում լծակ են ծառայում Հայաստանի վրա ճնշումներ բանեցնելու համար։
2. Բարելավել հարաբերությունները Ռուսաստանի հետ եւ հարթել այդ հարաբերություններում վերջերս նկատվող մտահոգիչ տարաձայնությունները։ Անել ամեն ինչ Մինսկի խմբի ձեւաչափից Ռուսաստանի դուրսմղումը կանխելու համար, գիտակցելով այն պարզ ճշմարտությունը, որ Ղարաբաղյան կարգավորման գործընթացում Արեւմուտքի եւ Ռուսաստանի հավասարակշռության խախտումը մեզ որեւէ լավ բան չի խոստանում։
3. Ջանքեր գործադրել Ղարաբաղի կարգավիճակին վերաբերող հանրաքվեի խնդրի հստակեցման ուղղությամբ՝ մասնավորապես կոնկրետացնելով հետեւյալ պահերը.
- ով է կազմակերպելու հանրաքվեն՝ ՄԱ՞Կ ը, ԵԱ՞ՀԿ ը, Ադրբեջա՞նը, թե՞ Ղարաբաղը.
- երբ է տեղի ունենալու հանրաքվեն.
- որ տարածքում է անցկացվելու հանրաքվեն.
- ովքեր են մասնակցելու հանրաքվեին.
- ինչպես է ձեւակերպվելու հանրաքվեի դրված հարցը.
- ինչպիսի իրավական հետեւանքներ է ունենալու հանրաքվեն։
4. Հայաստանը պետք է հրաժարվի կարգավորման գործընթացում Ղարաբաղի անունից խոսելու իրեն չարդարացրած պրակտիկայից, պահանջելով վերականգնել այդ գործընթացի նախկին ձեւաչափը, որում, ԵԱՀԿ ի 1994 թ. Բուդապեշտյան գագաթնաժողովի որոշմամբ, Լեռնային Ղարաբաղը ներկայացված էր հակամարտող կողմի լիիրավ կարգավիճակով։ Չպետք է թույլ տալ, որ Ղարաբաղի ճակատագիրը վճռվի առանց իր մասնակցության, քանի որ ինքնորոշման իրավունքի ոտնահարման դրանից ավելի աղաղակող դրսեւորում անհնար է պատկերացնել։
5. Նկատի ունենալով այն մտահոգիչ հանգամանքը, որ Կոսովոյի, Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի անկախության ճանաչումից հետո Ղարաբաղի հարցը, որոշակի առումով, դուրս է մնում սառեցված հակամարտությունների լուծման ընդհանուր գործընթացից, թերեւս ժամանակն է մտածել այն մասին, որ Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովը հանդես գա Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման նախաձեռնությամբ։ Սերժ Սարգսյանը պարտավորված չպետք է լինի արձագանքելու այդ նախաձեռնությանը, բայց մի կողմից ունենալով խորհրդարանի որոշումը, իսկ մյուս կողմից՝ առկախ թողնելով նրա վավերացումը, նա արտաքին ճնշումները դիմակայելու եւ խուսանավելու մեծ հնարավորություններ կստանա առաջիկա բանակցություններում։ Իրադրությունը, ոչ սովորական լինելով, ոչ սովորական քայլեր, դիվանագիտական հրաշագործություններ ու երեւակայության թռիչքներ է պահանջում։
Լինելով Հայաստանի քաղաքական կյանքում ծանրակշիռ դերակատարություն ունեցող ուժերից մեկը, իր դիրքորոշումն այս իրադրության մեջ պարտավոր է ճշտել նաեւ Համաժողովրդական շարժումը կամ Հայ Ազգային Կոնգրեսը։ Եթե հիշում եք, իմ նախորդ ելույթներից մեկում, իշխանության համար մղվող քաղաքական պայքարում ամեն ինչից վեր դասելով ազգային եւ պետական շահը, ես հայտարարել էի, որ Ղարաբաղի դեմ ռազմական սպառնալիքի առաջացման դեպքում կոչով կդիմեմ Համաժողովրդական շարժման մասնակիցներին, խնդրելով ժամանակավորապես դադարեցնել իրենց գործողությունները եւ լծվել համազգային պայքարի նվիրական գործին։ Ղարաբաղյան հակամարտության մոտալուտ հանգուցալուծումը, իր պարունակած վտանգներով հավասարազոր լինելով ռազմական սպառնալիքի, կարծում եմ, հրատապ է դարձնում այդ կոչի իրականացումը։
Վերջին խմբագրող՝ Norton: 13.07.2009, 18:15:
Արդեն ասել են բարգավաճիստները - իրանք յան են տալիս, ոչ լսել են ոչ տեսել, մինչև Նալբանդյանից պեչատով թուղթ չստանան կարծիք չեն հայնտնելու
Դրանց լրիվ իրականությունը տարել ա, կարծում են սպիտակ տան կայքէջում հրապարակումները դեզինֆորմացիայա՞՞՞՞
http://www.whitehouse.gov/the_press_...bakh-Conflict/
Վերջին խմբագրող՝ voter: 13.07.2009, 18:45:
Օֆֆֆֆ… Տուրոջան, ինձ թվում է՝ դու ես այ այս նախադասությունն ասել մի բան ասելու համար: Ռոբերտ Քոչարյան - Օսկանյան զույգն էր մեղավոր, որ ԼՂ-ն դուրս մղվեց բանակցային գործընթացից և ԼՂ-ի շահերն սկսեց ներկայացնել միայն Հայաստանը: Սա ամենաէական ու ամենակարևոր սխալն էր… Այնպես որ՝ այո, «արել» է Օսկանյանը…![]()
Հրապարակված կարգավորման սզբունքներից և ոչ մեկը Հայաստանի, Հայ ժողովրդի ու առավել ևս ԼՂՀ Արցախի հանրապետության շահերից չի բխում։
Առաջարկվում է դե ֆակտո մի բան, որ Արցախը արդեն 15 տարի ունի՝միջանց դեպի Հայաստան, խաղաղապահ զորքեր.... Դե յուրէ դրանց կարգավիճակ չի տրվում...
Այդ դե ֆակտո խաղաղությունը ու անկախությունը պահպանելու համար պիտի հողատարածքներ տրվեն ադրբեջանին, փախստականներ ընդունեն, խաղաղախահներին, որն է հայկական զորամիավորումները, հանվեն այդ տարածքներից ու ապագայում հանրաքվէ անցկացնեն....՞՞՞՞
Չեմ հասկանում եթե մենք ստորագրելով ոչինչ չենք ստանում այլ միայն տալիս ենք ու զիճում, ինչու պիտի ստորագրենք՞
ՉԳՐԱՎԵ՞ՆՔ ԲԱՍՏԻԼԸ
Անկախության եւ ժողովրդավարության վերականգնման գործն իրական ընթացք կստանա, իրավիճակը Հայաստանում եւ նրա շուրջը կպարզվի առանց հեղափոխության: Նախ պարզենք, թե աշխարհի եւ պատմության կողմից մեզ ուղղված հարցաշարը փոխվե՞լ է, թե՞ նույնն է մնացել: Երբ 19-րդ դարում վճռական գործողությունների պահանջը դարձավ անդիմադրելի, հայ հեղափոխականները ամենաանհեթեթ քայլն արեցին՝ գրավեցին կայսրության կենտրոնական բանկը, որպեսզի եվրոպացիների ուշադրությունը սեւեռեն բարենորոգումների խնդրի վրա: Հայերը հույների, արաբների, բուլղարների, սերբերի նման Օսմանյան կայսրությունից անջատվելու դրոշ չպարզեցին, եւ Անկախության կամավոր-զինվորի արյան փոխարեն թափվեց ժողովրդի արյունը ու դարձավ ծով, որ մինչեւ այսօր բաժանում է մեզ ու թուրքերին: Բեռլինի կոնգրեսում Մկրտիչ Խրիմյանի ներկայացրած ինքնավարության նախագծի վրա ռուսական պատվիրակության վետոն հիմնավորվում էր այսպես. «Հայերը անկախություն չեն ուզում եւ չեն պայքարում»: Ղարաբաղի հարցի շուրջ վեճում այսօր ռուսական վետոն ունի նույն բովանդակությունը. «Հայերը ուզում են, որ ռուսական զորքերն ու բազաները մնան Հայաստանում»: Այնպես որ խնդիրը հեղափոխությունը չէ եւ ոչ էլ վճռական գործողությունների անհրաժեշտությունը, այլ քաղաքական ընտրությունը: Մենք ուզում ենք, որ թուրք կամ հայ ոստիկանը Օսմանյան՝ կայսրության հպատակի կամ ՀՀ քաղաքացու նկատմամբ արդա՞ր վարվի, թե՞ ուզում ենք, որ Հայաստան պետություն լինի, վերականգնվի Անկախությունն ու ժողովրդավարությունը: Ուզեցինք արդարություն եւ սահմանադրական կարգ, Եվրոպան «Բարենորոգումների ծրագիր» պարտադրեց, որի ընթացքն ուղեկցվեց հեղափոխական քաղկալանավորների նկատմամբ եվրոպացիների աննկարագրելի հոգատարությամբ, երիտթուրքական սահմանադրությամբ եւ ավարտվեց հպատակ ժողովրդի ցեղասպանությամբ: Հիմա էլ նույնն արդարության եւ սահմանադրական կարգի պահանջն է, որին Եվրոպան արձագանքում է 16-ով սկսվող բանաձեւերով: Այս ընթացքն ու պայքարի վերջը կարո՞ղ են հակասել քաղաքական-պատմական տրամաբանությանը: Նախկին Օսմանյան կայսրության տարածքում այսօր կա Հունաստան, Բուլղարիա, Իրաք..., Հայաստան չկա, այլ ցեղասպանության ճանաչման հարց: Ես ուզում եմ, որ հարյուր տարի հետո նախկին Սովետական կայսրության տարածքում Հայաստան լինի, ոչ թե արդարության անվերջ փնտրտուք: Կա՞ հայ, որ սրանից ավելի պակաս բան է ուզում:
Ցլամարտիկն ու ցուլը մեկ ամբողջություն են կազմում, ինչպես հեծյալն ու նժույգը, գնդակն ու գոլը, պետությունն ու քաղաքացին: Հակառակ դեպքում ո՛չ հանդիսատես է լինում, ո՛չ խաղ, առավել եւս պայքար ու հաղթանակ: Համաներման հետ կապված սպասելիքները ջուրն են ընկել՝ եւս մեկ անգամ ապացուցելով, որ իշխանությունն ու Եվրոպան ի զորու չեն լուծելու քաղկալանավորի խնդիրը: Այդ ի՞նչ ուժեր են ստիպում պատանդ պահել քաղաքական միջոցառումների մասնակիցներին: Եթե Հայաստանը չի կարողանում ազատվել քաղկալանավորից, ապա ի՞նչ վստահություն կա, որ կարողանալու է հասնել ղարաբաղյան հարցի հայանպաստ լուծմանը: Քաղկալանավորի առկայությամբ հիմնավորվում է այն, որ ժողովուրդի եւ քաղաքական գործչի կամքը ճնշելի է, եւ կայսրության դրածո վարչակարգը Հայաստանի, Ղարաբաղի, ժողովրդի հետ կապ չունի ու Ղարաբաղի հարցում կարող է ունենալ տեսակետ կամ պահանջ՝ հօգուտ օտարի: Եվրակառույցները բանաձեւը բանաձեւի վրա ընդունում են, որ ապացուցեն հակառա՞կը: Ասում էին, թե տղերքը դուրս գան՝ իշխանափոխության ընթացքը կարագանա. կար այդպիսի հույս, որը իրականության հետ բախվելով` ցնդեց: Այստեղից արվում է պարզ ենթադրություն. խնդիրը Հայաստանի որդեգրած ռազմավարությունն է, որը չի փոխվել: Ու քանի դեռ չի փոխվել, եվրակառույցները բանաձեւեր ընդունել են, մենք քաղկալանավոր ունենանլու ենք, որ դատարանների դռներն ընկած պայքարենք նրանց ազատման համար, իսկ արդարություն փնտրելու ենք եվրադատարաններում՝ ընդդեմ Հայաստանի Հանրապետության: Այսպիսի իրավիճակում ֆրանսիացիները վարվեցին այլ կերպ. գրավեցին Բաստիլն ու այդ օրը դարձրին ազգային մեծ տոն: Մեկ այլ դեպքում Շառլ դը Գոլի Ֆրանսիան դուրս եկավ ՆԱՏՕ-ից, անկախություն շնորհեց Ալժիրին: Ֆրանսիական ժողովրդի կողմից այդ քայլը գնահատվեց որպես անարդար զոհաբերություն: Ընդհանրապես, զոհաբերության քայլը ռիսկային է, սակայն ցնցող տպավորություն է թողնում, ինչպես գիլիոտինը անցյալին կառչած ֆրանսիական հասարակության վրա: Զուգահեռացնելով. հավանակա՞ն է, որ ընդդիմությունն առանց իշխանության ու Եվրոպայի ինքնուրույն` լուծի քաղկալանավորի հարցը, Հայաստանը լուծի Արցախի անկախության հարցը, դուրս գա ետխորհրդային մեռնող ռազմական դաշինքներից, տուն ճանապարհի ռուսական զորքերին, դառնա ինքնուրույն սուբյեկտ, վարի ռեալ քաղաքականություն: Եթե այո, ապա ինչո՞ւ կամ ու՞մ ենք սպասում:
ԹԱԹՈՒԼ ՄԿՐՏՉՅԱՆ
Պահպանողական կուսակցության քարտուղար
Այս պահին թեմայում են 3 հոգի. (0 անդամ և 3 հյուր)
Էջանիշներ