արդյոք մարդն ու կապիկը ունեն նույն նախնին
արդյոք մարդուն Աստված է ստեղծել
Չգիտեմ
յոգի (13.07.2009)
Ես նույնպես կենսաբան չեմ, սակայն գիտեմ, որ գենետիկայում գոյություն ունի "գենի տիրույթ" հասկացողությունը, ըստ որի աչքերի կանաչ, կապույտ, շագանակագույն և այլ գույների մասին ինֆորմացիան արդեն իսկ գտնվում է աչքի գույնի համար պատասխանատու գենի մեջ և այդ հատկության տարբեր դրսևորումները մուտացի չեն համարվում: Սելեկցիա միջոցով դուրս են բերվել կենդանիների և բույսերի տարբեր վարիացաներ, որոնք մուտացիաներ չեն համարվում: Ոչ կապույտ կակաչը, ոչ երկարամազ ոչխարը և կաթնա կամ մսատու կովերը մուտացված գենի արդյունք չեն հանդիսանում:
Այդ ուսումնասիրությունը. որը կոչվեց "արտադրական մելանիզմ', 1950 թ իրականացվել է Բերնարդ Կեթլուելի կողմի: Ես էլ չեմ ուզում դեպքի բոլոր մանրամասների մեջ խորանամ, բայց ասեմ, որ այն համարվում է գիտական աշխարհում տեղի ունեցած մեծագույն խայտառակություններից մեկը: Այդ փորձի հետագա ուսումնասիրությունները բացահայտել են մի շարք մեքենայություններ, որոնք Կեթլուելլը կամ նրա օգնականաները իրենց թույլ են տվել կատարել այդ ուսումնասիրության ընթացքում: Եվ այդ մեքենայություններից մեկն էլ սատկած թիթեռնիկին սոսնձով ծառին կպցնել ու լուսանկարելն է եղել, որոնք հետո համարվեցին կեղծ: Ամեն դեպքում թիթռենիկի գույնի մուգ ու բաց հատկությունը արդեն իսկ առկա է նրա գույնի համար պատասխանատու գենի մեջ:
Վերջին խմբագրող՝ Միքայէլ: 13.07.2009, 00:51:
Ինչ եղել է, կա. ինչ պետք է լինի, եղել է արդեն.
Եվ ինչ եղել է դարերում նախկին, կլինի նորեն:
Կտրուկ (13.07.2009)
Mephistopheles (13.07.2009)
Ես էվոլյուցիոն տեսության հետ համամիտ կլինեի, եթե դրա կենսունակությունը ապահովելու համար տեղի ունեցած հրաշքները ավելի շատ չլինեին, քան դրանք կան խելացի մտահաղացմամբ աշխարհի ստեղծման տեսության մեջ:
Հրաշք երևույթը բացառելու ցանկությունը ձեզ մոտ այնքան մեծ է եղել, որ ըստ ձեր տրված սահմանման "Հարրի Փոթթերը" կամ "Մատանիների տիրակալը" եթե այժմ չեն կարող գիտական գրականություն համարվել, ապա ունեն դրա հնարավորությունը ապագայում: Եվ ո՞վ է մեզանից ավելի իրատես:![]()
Ինչ եղել է, կա. ինչ պետք է լինի, եղել է արդեն.
Եվ ինչ եղել է դարերում նախկին, կլինի նորեն:
Շատ հետաքրքիր և գրագետ զրույցա ծավալվել:
Այս երկու տեսությունների արանքում կա բացակայող օղակ, որը մարդը դեռ չի կարողանում հայտնաբերել:
Երկու տեսություններն էլ ճիշտ են միայն մնում է գտնել այն կապող օղակը որը կբացահայտի այդ երկու տեսությունների սերտորեն կապը միմիանց հետ:
Այն որ ամեն բան էվոլուցիայի շնորհիվ հասել է մինչև ձևավորված կենդանի, դա անժխտելի է, բայց այն՝ որ արդեն այդ ձևավորված կենսաբանական կենդանիների մի տեսակը ունեցավ տրամաբանություն և գիտակցություն, իսկ մնացածը ոչ՝ դա հենց այդ բացակայող օղակի չգտնելու պատճառն է որ մարդկությունը միշտ բախվում է այս հանելուկին:
Ադամ և Եվա մետաֆոր պատմության մեջ, այդ չբացահայտված օղակը խնձորի տեսքով է նկարագրվում, մարդկային բարձր գիտակցության շնորհիվ շատերը կարող են թողնել իրենց կարծրատիպ մոտեցումները և պարզել թե ինչ էր նշանակում այդ խնձորը որը մարդուն տվեց բարձրագույն տրամաբանություն և գիտակցություն:
Հավատացեք մենք դեռ չենք կարող այդ հանելուկը բացահայտել մինչև այդ «օղակը» չգա և ասի ես հենց այն եմ ինչը մարդկությունը փնտրում է հազարավոր դարեր և չի գտնում և միայն այդ ժամանակ կվերջանա Էվոլուցիանիստների և կրոնականների անսպառ բանավեճը:
Ես միանշանակ համոզված եմ որ երկու տեսություններն էլ իրենց մեջ պարունակում են բարձրագույն ճշմարտություններ և սերտորեն կապված են իրար հետ, առանց մեկի չի բացահայտվի մյուսը դրա համար պետք է երկու տեսությունները դիտարկել միևնույն հարթությունում և ոչ իրարից անջատ:
Մենք իրար սեր ենք պարտք մարդիկ:
Այս պահին թեմայում են 2 հոգի. (0 անդամ և 2 հյուր)
Էջանիշներ