արդյոք մարդն ու կապիկը ունեն նույն նախնին
արդյոք մարդուն Աստված է ստեղծել
Չգիտեմ
Արծիվ (10.03.2010), Դատարկություն (08.03.2010), յոգի (05.06.2010)
Օպարինյան տեսությունը, չնայած, այժմյան կյանքի ծագման տեսության հիմքնա, բայց Օպարինյան տեսությունը բազմաթիվ գիտնականներ են փորձարկել ու ոչ մի արդյունքի չեն հասել: Հենց Մյուլլերը իր լաբորատորիայում ստեղծեց ենթադրելիք պայմնանները ու էլեկտրական պարպմամբ ստացավ ինչ-որ մածուցիկ տարաբնույթ կառուցվածքով ամինաթթուներ, սակայն ոչ սպիտակուց կամ առավել ևս նուկլեինաթթու:
Այո` 4 հիմնական տարրերից ու մնացած տարրերից, որոնց քանակը քիչ է, սակայն իրենց նշանակությամբ ոչ մի բանով չեն զիջում առաջին 4ին` P, S, Mg, Cu, Fe, Zn, Na, K, Ca, Mo, Cl, Br և այլն: Այսինքն եթե լիպիդ է, օրինակ` լեցիտին` առանց ֆոսֆորի չի կազմվի, եթե սպիտակուց է` հաստատ ծծումբ պարունակող ամինաթթուներ կլինեն ու էսպիսի բազմաթիվ օրինակներ կարող եմ բերել: Կազմության միասնականությունը դեռ Օպարինյան տեսությունը չի հաստատում, չնայած, չի էլ մերժում, նույն կերպ էլ կարող են կրեացիոնիստները ասել` քանի որ ամեն բան ունի նման կառուցվածք, ուրեմն` ավելի ենթադրելի է, որ նրանց սկիզբը Միասնական է:
Նույնն էլ կոացերվատների առաջացումը. ենթադրում են, որ առաջացան այնպիսի օրգանական նյութերից կազմված համակարգեր, որոնք արտաքին միջավայրից որոշակի նյութեր էին վերցնում և որոշակի նյութեր արտաթորում արտաքին միջավայր: Բայց ու՞մ էր պետք դրանց առաջացումը, կամ այդ ո՞նց էդպես պատահական առաջացան ու էլի բազմաթիվ հարցեր անպատասխան են մնում:
Freeman (24.06.2010), Magic-Mushroom (11.04.2010), Vook (08.03.2010), յոգի (15.06.2010)
ես քվեարկում եմ առաջին տարբերակը,որովհետեւ մարդը առաջացել է էվոլյուցիայի շնորհիվ,բայց չեմ ասի թե կապիկից,կարող է կապիկն է մարդուց առաջացել,
Ջորդանո Բռունոնել է հարժարվել,իհարկե ոչ Հայկական,բայց եկեղեցին միշ խոչնդոտել է գիտության զարգացմանԵկեք չմոռանանք, որ Դարվինն ինքը վերջում հրաժարվել է իր տեսությունից:![]()
Դուք կարող եք ասել,որ ես երազող եմ,բայց ես միայնակ չեմ" (c) Ջոն Լեննոն
Don't spend time beating on a wall, hoping to transform it into a door
յոգի (05.06.2010)
Դարվինի էվոլյուցիոն տոաությունը դա դեռ չի ապացուցում կյանքի ծագման ստույգ լինելը, և ոչ էլ աստծո կողմից ստեղծելը, եթե ուզում եք իմանաք որկու կողմն էլ ճշգրիտ չեն ապացուցում: Սակայն ասեմ ես ավելի շատ հակված եմ գիտության կողմը, քանզի գիտության մեջ կան ճշգրիտ փաստեր և ապացույցներ կյանքի ծագման վերաբերյալ, իսկ կրեացիոնիստական տեսակետներում կոնկրետ ապացույցներ չկան, մենակ են որ աստվածա ստեղծել և վերջ, դա դեռ ապացուցելա պետկ փաստացի ապացույցներով, այլ ոչ թե միայն ասելով: Իսկ ինչ վերաբերվում է Դարվի տեսությանը ես կողմ եմ տե չէ ասեմ, որ կիսով չափ կողմ եմ, իսկկիսով չափ էլ ոչ, քանի որ Դարվինն ասելա որ մարդն առաջացելա մոտ 150000 տարի առաջ, այն ինչ հայտնաբերված են և ապացուցված են մարդկային կմախքներ միլիոնավոր տարիներ առաջվա: Ու շատ էլի պաստեր կարամ ասեմ, բայց չեմ հերքում են, որ Դարվինը միակ մարդն էր, որ գիտությունը դրեց իրական հիմքերի վրա, նրա տեսակների առաջացումը էվոլյուցիոն պրոցեսով, հիմք հանդիսացավ մի շարք այլ գիտությունների հետագա զարգացմանը,օրինակ հենց գենետիկայի, սաղմնաբանության, հնէաբանության և մի շարք այլ գիտությունների:
Վերջում ավելացնեմ, որ ինչքան էլ ասենք էլ ոչ ոք ստույգ չի կարող ասել թե իրականում կյանքը որտեղիցա առաջացել, քանզի ինչոր մի բան ապացուցելու համար հարկավոր են ստույգ հավաստի փաստեր այլ ոչ թե մենակ խոսքեր:
Սերգո 13, ինձ շատ հետաքրքիր է քո կարծիքը։ Ուզում եմ իմանալ, թէ ի՞նչ հիմքերով ես համարում որ Դարվինիզմը ապացուցված է։ Արդյո՞ք դու տեսել ես հայտնաբերված մարդկանց կմախքները, թե՞ ուղղակի հավատում ես այդ բնագավառի մարդկանց ասածին։
Առայժմ ակնկալում եմ միայն քո պատասխանը, կողմնակի միջամտողներին կխնդրեի համբերել։
ինչքան եմ այս հարցի շուրջ վիճել տարբեր մարդկանց հետբա որ հիշում եմ իմ ու հոգեբանության դասախոսիս հետ վեճը , ծիծաղս էլ է գալիս
ինչ էլ հանդուգն եմ եղել էէէէ
այս հարցի մասին մտածում եմ , որ այո մարդն ու կապիկը ունեցել են միևնույն նախահայրը , բաըց Ադամ պապիկին ստեղծել ե Աստված պապիկը
![]()
Հարմար թեմա չգտա, որ հարցնեմ. ի՞նչ երեք հարց կարող եմ տալ դարվինիզմի կողմնակից թմին, որ երկմտանքի մեջ ընկնեն, իրենք իրենց հակասեն........
Եվ որպեսզի գրառումը թեմայից դուրս չհամարվի, ասեմ,որ դեմ եմ դարվինիզմին, բայց կարծում եմ, որ այնուամենայնիվ, էվոլյուցիա եղել է.....
Վերջին խմբագրող՝ laro: 08.05.2012, 00:39:
Աբսուրդն այն է, որ քրիստոնեությունը պետական կրոն հռչակած մեր երկրում դպրոցում կենսաբանության մի ամբողջ տարվա դասընթաց նվիրված է Դարվինի տեսությանը ու այն ներկայացվում է որպես միակ ճշմարիտ, հաստատ, ապացուցված գիտություն։ Այս կրթական ծրագիրը ստեղծված էր սովետական մատերիալիստական գաղափարախոսության հիման վրա ու այդ գաղափարախոսությունից հրաժարվելուց հետո կրթական համակարգը չի թարմացվել։ Պատճառն այն է, որ Մարքս–Լենինյան մատերիալիստական գաղափարախոսությունից հրաժարվելուց հետո փոխարենը նոր պետական գաղափարախոսություն չի մշակվել։ Տեղը դատարկ է։ Հետևաբար նաև գիտության ու կրթության զարգացման ուղիներն էլ մշուշոտ են։
Արդյունքում, կենսաբ.–ի ուսուցիչն ասում է «Ադամ–Եվան անլուրջ հեքիաթներ են, մարդը կապիկից է առաջացել», իսկ հոգևոր հայրերն էլ հակառակն են պնդում։
Վերջերս էլ կարծեմ դպրոցում քրիստոնեության վերաբերյալ առարկա էլ է մտցվել(անունը չեմ հիշում)։ Արցախում հաստատ արդեն մի քանի տարի է անցնում են այդ առարկան, ՀՀ–ում տեղյակ չեմ, արդեն անցնում են, թե դեռ պատրաստվում են։
Ու աբսուրդը կայանում է նրանում, որ այս երկու տեսակետներն էլ երեխաներին ներկայացվում են ոչ թե որպես հնարավոր վարկածներ, այլ որպես հաստատ, անվիճելի ճշմարտություններ։ Բայց երկուսը միասին ճշմարիտ լինել չեն կարող։ Կամ մեկնումեկը սխալ է, կամ երկուսն էլ թերի են։
Այսպիսով, երեխան հենց դպրոցից հանդիպում է երկակի, իրար հակասող «գիտելիքների», որոնք երկուսն էլ պետկան մակարդակով հրամցվում են նրան։ Ու էս աբսուրդը կարծես մեր կրթական համակարգի կազմակերպիչներին առանձնապես չի հուզում։
Վերջին խմբագրող՝ Արշակ: 28.12.2007, 14:08:
Добро победило зло, поставило его на колени и зверски убило
«Դարվինն ինքը վերջում հրաժարվել է իր տեսությունից»,որ չեն ասում հրաժարվել է ինձ ինֆակտա խփում,ՉԵՄ ՀԱՎԱՏՈՒՄ,եթե հրաժարված լիներ ապա գոնե պատճառը կասեր,այդպիսի բան լինել չի կարող,որովհետև եթե մի մարդ իր կյանքի մեծ մասը նվիրում է մի գաղափարի ապա դժվար թե երկու օրում իր գաղափարներից ետ կանգնի,ինձ թվում է քրիստոնյաների ձեռքի գործն է կամ ստիպել են կամ էլ նրանք են ավելացում կատարել,եթե այդպիսի բան ասած լիներ ուրեմն ինքը իր տեսությունը բառ-բառ կդներ ու հակափաստերով կհերքեր,բայց քանի որ տենց բան չկա ուրեմն հիմք կա մտածելու որ էտ քրիստոնյաների ձեռքի գործն է:
Նորմալ մարդը աճող, զարգացող էակ է: Տարիներ շարունակ կառչելով կոնկրետ մեկ գաղափարախոսությունից մենք նեղացնում ենք մեր գիտակցության սահմանները , կարծրացնում մեր մտածելակերպը: Զարմանալի չի որ Դարվինը լինելով նորմալ մարդ, տարիների ընթացքում վերանայել է իր կողմից առաջ քաշած գաղափարները եվ արդյունքում հնարավոր է որ հրաժարվել է համարելով դրանք իր համար հնացած:
Մեզանից շատերը նունպես, մեր զարգացման ընթացքում անցնում ենք Դարվինի անցած ճանապարհով, բայց շատերը ողջ կյանքը այնպես էլ մնում են կառչած մեկ գաղափարից: Հավանաբար մտքի ծուլության պատճառով:
Շատ լավ կլիներ որ Դարվինիզմի կողմնակիցները գոնե երկու բառով ներկայացնեին թե էտ ինչ էվոլյուցիայի մասին է խոսքը:
Աթեիստ (23.04.2009)
Դարվինը ոչ թե նորմալ մարդ է եղել, այլ իր ժամանակի հանճարներից է եղել...
Իր ժամանակների համար դա չլսված համարձակություն էր տեսակետ առաջ բերելը, որ մարդուն աստված չի ստեղծել:
Իսկ որպեսզի մի բանը հնանա, պետք է մեկ ուրիշ բան տեղը գա... Այդ ինչպես եք պատկերացնում նրա տեսության հնանալը, եթե փոխարենը ոչ մի խելքին մոտ բան չեք կարող առաջարկել, բացի ֆանտաստիկ հիպոթեզներից![]()
Some are born to sweet delight,
Some are born to an endless night,
End of the night...
Բիձա (22.08.2009)
Եթե հանճարեղ է չի՞ կարող նորմալ լինել, ըստ իս հանճարեղները հենց ամենանորմալ մարդիկ են:Դարվինը ոչ թե նորմալ մարդ է եղել, այլ իր ժամանակի հանճարներից է եղել...
Գիտես ոչ մի բան աշխարհում ինքնիրեն չի ստեղծվում, միայն աղբն է ինքնիրեն կուտակվում, նայիր շուրջդ եվ գտիր մեկ բան որը մտքի քրտնաջան ստեղծարար աշխատանքի հետեվանք չէ: Ինչպես ասում են միտքն է աշխարհաշինության սկզբնաղբյուրը, հիմա թե էտ մտքի կրողին ով ինչպես կպատկերացնի ինչ անուն կտա արդեն կախված է առանձին մարդու ընտրությունից: Բայց կոնտկրետ ստեղծման պահը, հազիվ թե ինչ որ մեկը կարողանա պատկերացնել:Իր ժամանակների համար դա չլսված համարձակություն էր տեսակետ առաջ բերելը, որ մարդուն աստված չի ստեղծել:
Ըստ իս սա նույնպես ոչ պակաս ֆանտաստիկ հիպոթեզ է, եվ այն արժեքը չունի որ ինչ որ տեղ գրավի որ նրա տեղը գրավող ինչ որ նոր բան գտնելու մասին էլ մտածենք:Իսկ որպեսզի մի բանը հնանա, պետք է մեկ ուրիշ բան տեղը գա... Այդ ինչպես եք պատկերացնում նրա տեսության հնանալը, եթե փոխարենը ոչ մի խելքին մոտ բան չեք կարող առաջարկել, բացի ֆանտաստիկ հիպոթեզներից
Ասեմ որ ես երբեք ոչ մի բան լոզունք չեմ սարքում, եթե դիմացինս ինձ ինչ որ բան համոզի, մեծ հաճույքով կփոխեմ իմ պատկերացումները:
Ֆրեյա ջան եթե դժվար չէ կկիսվե՞ս էվոլյուցիոն տեսության պրոցեսսի նկարագրության հետ կապված քո ունեցած պատկերացումներով:
Այս պահին թեմայում են 2 հոգի. (0 անդամ և 2 հյուր)
Էջանիշներ