User Tag List

Նայել հարցման արդյունքները: Ի՞նչ եք կարծում,

Քվեարկողներ
169. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • արդյոք մարդն ու կապիկը ունեն նույն նախնին

    58 34.32%
  • արդյոք մարդուն Աստված է ստեղծել

    71 42.01%
  • Չգիտեմ

    40 23.67%
Ցույց են տրվում 76 համարից մինչև 90 համարի արդյունքները՝ ընդհանուր 1445 հատից

Թեմա: Դարվինիզմ

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #11
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    10.07.2009
    Գրառումներ
    302
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Դարվինիզմ

    1. Ինֆորմացիան նյութ չէ, ինչպես նաեւ մարդու միտքը եւ բանականությունը, սակայն նրանք ունեն նյութական ծագում, նյութական հիմք , այսինքն գլխուղեղի կեղեվի լրիվ նյութական հիմքեր ունեցող աշխատանք, գեն - ինֆորմացիա եւ այլն: Այսինքն նյութը հնարավորություն ունի կազմակերպվել այնպես, վոր բերել է մտքի, գործողության, այսինքն կյանքի առաջացմանը:
    2. Միանշանակ ճիշտ եք որ նյութից բացի կան էներգիայի գոյության այլ ձեւեր, սակայն համամիտ չեմ թե գիտական աշխարհը խուսափում է նրանց ուսումնասիրությունից, հակառակը, շատ մեծ հաջողություններ կան այդ վոլորտում : Վաղուց ընդունված է բոլորի կողմից, որ կա էլեկտրականություն, մագնիսական դաշտ, գրավիտացիա, էներգետիկ դաշտեր, ռադիոալիքներ, լույսը ունի ալիքի եւ նյութի հատկություններ եւ այլն եւ այլն: Չեմ կասկածում որ դեռ շատ չհայտնագործած ուրիշ ոչ նյութական երեւույթներ կան, որոնք կբացահայտեն գիտնականները:
    3. Ճիշտ հասկացեք, գիտնականը երբեք չի վախենում թե իր հայտնագործությունը կխաթարի ինչ որ նախկինում հայտնագործած դարվինիզմը օրինակ, հակառակը միշտ փորցում է պարզել իրականությունը բոլոր հնարավոր մեթոդներով, ներառյալ ոչ նյութական երեւույթների ուսումնասիրությունները:
    4. hard driver-ի օրինակով ես չեմ կարողանում ձեզ իմ տեսակետը փոխանցել, սակայն դա շատ պատկերավոր է կողքից դիտելու պարագայում: Կյանքի առաջացման վերաբերյալ հաստատ վոչ ոք չի կարող դեռ պնդումներ անել այդ թվում եւ կրոնական վարկածի կողմնակիցները, քանի որ դեռ ոչինչ ապացուցված չէ: Կան մի քանի վարկածներ, համոզված եմ որ ծանոթ եք նրանց: Մնացած տեսակետները, որոնք ես բերում էի գենետիկայից, էվոլյուցիայից, դրանք գիտականորեն եւ գիտական էքսպերիմենտներով ապացուցված փաստեր են եւ վիճելը համարում եմ ավելնորդ:
    5. Էվոլյուցիան կումուլատիվ պրոցես է, նշանակում է որ միանգամից մեկ բջջից (կան նաեւ կյանքի ոչբջջային ձեւեր) չի առաջացել ամբողջ կենդանական աշխարհի բազմազանությունը, այն տեղի է ունեցել քայլ առ քայլ, եւ այդ մուտացիաների հետեւանքով ՆՈՐ առաջացած գենետիկական ինֆորմացիան կուտակվում է այսինքն կումուլյացվում է գեների մեջ: Եթե դա հրաշք եք համարում, ապա ես չեմ կարող վիճել: Մեկը դա հրաշք է համարում, մյուսը բնություն: Իհարկե բնությունը եւ կյանքը դա հրաշք է այդ իմաստով, շատ զարմանալի եւ հետաքրքիր երեւույթ է եւ հիմա մարդիք փորցում են գտնել հարցերին պատասխաններ եւ պատկերացրեք գտնում են:
    6. Դուք ճիշտ եք նոր տեսակների գոյացումը հստակ չի երեւում: Դա այն պատճառով է լինում քանի որ շատ ճամանակ է պահանջում, սակայն ուսումնասիրելով եղած տեսակների միջեւ կապը կարելի գալ եզրակացության նրանց առաջացման մեխանիզմների վերաբերյալ: Նաեւ ասեմ որ ամեն տարի հայտնաբերում են նախկինում անհայտ տասից ավելին տեսակներ, սակայն ես համամիտ եմ որ դա նոր տեսակի գոյացման պրոցեսը դիտելու փաստ չէ: Բայց դուք իզուր եք մանրէների վրա կատարված էքսպերիմենտների արդյունքները անտեսում: Դա ապացուցում է որ հնարավոր է նոր տեսակի առաջացումը թեկուզ մարդու միջամտությամբ: Եթե մարդը կարող է նոր տեսակ ստանալ ուրեմն դա հնարավոր է:

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Mephistopheles (12.07.2009), Բիձա (22.08.2009)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •