User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 16 հատից

Թեմա: IT ոլորտ - Հայաստանի տնտեսության գլխավոր ճյուղերից մեկը

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #7
    Պատվավոր անդամ Katka-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.07.2008
    Գրառումներ
    2,119
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. IT ոլորտ - Հայաստանի տնտեսության գլխավոր ճյուղերից մեկը

    Երնեկ Հայաստանը ի սկզբանե զարգացած լիներ:

    Մեջբերում ministr-ի խոսքերից Նայել գրառումը
    Պրոբլեմներ շատ կան, ուղղակի պետքա սահմանել առաջնահերթություններ
    Որոշ խնդիրներ թեեւ առաջնահերթ են, բայց դրանց լուծումը երկար ժամանակ է պահանջում: Դրանց լուծմանը սպասել եւ ոչինչ չձեռնարկել անիմաստ է: Իսկ քո նշած առաջնահերթությունների լուծումը ՏՏ-ից դուրս է:

    Ծրագրի իրականացումից սպասվող արդյունքերը ինձ դուր եկան:Իհարկե եթե ծրագիրը իրականացվի.ամեն դեպքում ճգնաժամ է, հուսանք ամեն ինչ կանխատեսել են:Արդյունքերը, որ ակնկալվում են, շատ լավն են եւ դրանք կբարձրացնեն ոչ միայն ՀՀ ՏՏ ոլորտի որակը, այլ բիզնեսի գործը կհեշտացնեն շատ հարցերում:
    Բացի այդ այս ծրագրի մեջ մի կարեւոր կետ նշվեց. տեղական կազմակերպությունների ակտիվ մասնակցության ապահովումը:Սա կարեւոր է այսօր:


    Մեջբերում ars83-ի խոսքերից Նայել գրառումը
    Քննարկենք:


    Մեծ ակնկալիքներ չունեմ նման անուն կրող հաստատության(՞) ղեկավարի հետ հարցազրույցից, բայց սկսենք: («բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաների». ինչ անգրագետ անուն է)
    Ամեն դեպքում բարձրի ու տեղեկատվականի տարանջատում են արել, բայց

    Մեջբերում =ars83-ի խոսքերից Նայել գրառումը
    Հասկացա հետևյալը.
    1) ՏՏ զարգացումը մեծապես պայմանավորված է էլեկտրոնային կառավարումով
    Էլեկտրոնային անձնագրերի ներմուծումը, ձեռնարկատերերին ինտերնետի միջոցով հարկեր մուծելու հնարավորության ընձեռումը և այլն մեծապես կխթանեն ՏՏ ոլորտը Հայաստանում (զավեշտ, ուրիշ խոսք չկա)
    Ինչու՞ է զավեշտ:

    Մեջբերում =ars83-ի խոսքերից Նայել գրառումը
    Այս գործընթացը ես պատկերացնում եմ այսպես. վերցվելու է արտերկրում մշակված որևէ համակարգ, հայաֆիկացվելու է (կիսատ-պռատ, իհարկե) և անունը դրվելու է ՏՏ ոլորտում մեծ նվաճում:

    Նոր հեծանիվ հորինել, երբ այն հորինված է, իմաստ չունի: Պետք է ուղղակի սովորել այն ճիշտ օգտագործել: Մենք այս ոլորտում մեծ նվաճումներ ունենք:


    Մեջբերում =ars83-ի խոսքերից Նայել գրառումը
    3) ՏՏ զարգացումը նաև կապված է յուրաքանչյուր բնակչի՝ համակարգիչ ունենալու հետ:
    Երևի համակարգիչը որպես խաղալիք կամ մագնիտոֆոն օգտագործողները քիչ են, պետք է նրանց քանակը շատացնել:

    Կարծում եմ սա առաջին քայլն է: Հաջորդը պետք է լինի համակարգչից օգտվելու էթիկայի ուսուցումը: Դրա համար կարեւոր է ուսուցման համակարգչայնացումը, ի նկատի ունեմ, քննությունների հանձնում, գրադարանների էլեկտրոնայնացում եւն, իսկ այժմ դպրոցներում պարտադիր դարձննելը համակարգիչը կարեւոր է, որոշ պարտադիր ծրագրերից քննությունների հանձնումը եւս: Ես ինքս դպրոցում ինֆորմատիկա եմ անցել, երբ մեր դպրոցում համակարգիչ չկար, կարելի է ասել չեմ անցել:

    Մեջբերում =ars83-ի խոսքերից Նայել գրառումը
    Այսպիսի մակարդակով մեզ մոտ ՏՏ չի զարգանա
    Մոսկվան միանգամից չի կառուցվել:

    Մեջբերում =ars83-ի խոսքերից Նայել գրառումը
    Ոչ մի խոսք ՏՏ բնագավառում մասնագետների պատրաստման, ՏՏ բնագավառում աշխատող գիտական կազմակերպություններին աջակցելու, երիտասարդ (օրինակ առաջին կուրսերի ուսանողներին) ապագա մասնագետներին խրախուսելու (fellowships, grants), փորձի փոխանակման միջոցներ ընձեռելու և նման բաների մասին:
    Դիջիթեք, Սեբիթ, սրանք նպաստում են մեր երկրի վարկանիշի բարձրացմանը այս ոլորտում,:Կան նաեւ փոխանակման ծրագրեր, EIF-ը այդ փոխանակաման ծրագրերին աջակցել է: UITE-ն նույնպես: Դա մի երկու տարի առաջ էր, հիմա չգիտեմ՝ այդ ծրագրերը շարունակվում են, թե չէ:
    Վերջին խմբագրող՝ Katka: 25.06.2009, 11:56:

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Շրջափակման ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա
    Հեղինակ՝ Mephistopheles, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 46
    Վերջինը: 07.09.2010, 23:48
  2. ՀՀ արդյունաբերությունը` որպես հզոր տնտեսության անհրաժեշտ նախապայման:
    Հեղինակ՝ Katka, բաժին` Տնտեսագիտություն, տնտեսություն
    Գրառումներ: 117
    Վերջինը: 07.07.2009, 18:18
  3. Գրառումներ: 6
    Վերջինը: 19.04.2009, 07:17

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •