Քննարկենք:
Մեծ ակնկալիքներ չունեմ նման անուն կրող հաստատության(՞) ղեկավարի հետ հարցազրույցից, բայց սկսենք: («բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաների». ինչ անգրագետ անուն է)Սկսենք ՀՀ Էկոնոմիկայի նախարարության բարձր եւ տեղեկատվական տեխնոլոգիաների կառավարման ղեկավար Վաչե Կիրակոսյանի հետ հարցազրույցից.
Հասկացա հետևյալը.
1) ՏՏ զարգացումը մեծապես պայմանավորված է էլեկտրոնային կառավարումով
Էլեկտրոնային անձնագրերի ներմուծումը, ձեռնարկատերերին ինտերնետի միջոցով հարկեր մուծելու հնարավորության ընձեռումը և այլն մեծապես կխթանեն ՏՏ ոլորտը Հայաստանում (զավեշտ, ուրիշ խոսք չկա)
Այս գործընթացը ես պատկերացնում եմ այսպես. վերցվելու է արտերկրում մշակված որևէ համակարգ, հայաֆիկացվելու է (կիսատ-պռատ, իհարկե) և անունը դրվելու է ՏՏ ոլորտում մեծ նվաճում:
2) ՏՏ զարգացմանը խթանելու է ինտերնետ-ցանցի զարգացումը:
Միակ ուրախալի և խելքին մոտ փաստարկն ամբողջ հարցազրույցում: Սեփական կաշվի վրա եմ զգացել, թե ինչպես է նորմալ ինտերնետ-կապի բացակայությունը խանգարում մասնագիտական աշխատանքին:
3) ՏՏ զարգացումը նաև կապված է յուրաքանչյուր բնակչի՝ համակարգիչ ունենալու հետ:
Երևի համակարգիչը որպես խաղալիք կամ մագնիտոֆոն օգտագործողները քիչ են, պետք է նրանց քանակը շատացնել:
Այսպիսի մակարդակով մեզ մոտ ՏՏ չի զարգանա
Ոչ մի խոսք ՏՏ բնագավառում մասնագետների պատրաստման, ՏՏ բնագավառում աշխատող գիտական կազմակերպություններին աջակցելու, երիտասարդ (օրինակ առաջին կուրսերի ուսանողներին) ապագա մասնագետներին խրախուսելու (fellowships, grants), փորձի փոխանակման միջոցներ ընձեռելու և նման բաների մասին:
Էջանիշներ