Մեջբերում Վարպետ-ի խոսքերից Նայել գրառումը
Էլի եմ կարդում, ու էլի եմ ուզում կարդալ Ինքը էնքան տաղանդավոր գործ ա, որ Բյուրի ասած` քթիմազություն անգամ չես կարողանում անել Գիտեք ինչը դուրս եկավ? Թումանյանական պարզությունը ու փոխաբերությունների կատարելությունը: Կարդալիս ուզում ես ասես` վայ Ան ջա~ն, արի օգնեմ, ու կռանաս` հավաքելու: Շա~տ բնական էր, պարզ, բնական ու մատչելի:
Ընդհանուր առմամբ համաձայն եմ այս կարծիքի հետ, միայն այն տարբերությամբ, որ ես զուր չէի փորցի օգնել նրան հավաքել այդ բեկորները, բայց կդիտեի այդ գործընթացը մեծ ուշադրությամբ ու հետաքրքրությամբ: Քանի որ, եթե այդ գործին վիճակված է գլուխ գալ, ապա միայն ու միայն նրա ջանքերի շնորհիվ:
Իսկ այ անհայտ որակի ու անհայտ ծագման նոր երազնքները համտես անելու գորընթացին իհարկե կմասնակցեի մեծ հաճույքով, միայն թե համոզված եմ, որ այս անգամ էլ նա ինքը ինձ մոտ չէր թողնի… և ոչ ոքի մոտ չէր թողնի: